"ՇԱՆԹԸ" 50 ՐՈՊԵ ԼԱՑՈՒՄ ԷՐ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՈՒՍԻՆ`"ԻՐԱՎՈՒՆՔ"-Ի ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

"ՇԱՆԹԸ" 50 ՐՈՊԵ ԼԱՑՈՒՄ ԷՐ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՈՒՍԻՆ`"ԻՐԱՎՈՒՆՔ"-Ի

ՄԱՍԻՆ


Կիրակնօրյա "Շանթի" "Հորիզոն" լրատվականը գրեթե ամբողջությամբ  նվիրված էր "Իրավունք" թերթին, որն ըստ "Շանթի", ընկել է խեղճ ու կրակ, ավելին, դժբախտ Արթուր Սաշաեւիչ Եզեկյանի հետեւից եւ հալածում է վերջինիս օրն ի բուն: Եվ ըստ հիսթերիկայի մեջ գալարվող "Շանթի"` "Իրավունքի" այդ սեւ գործում նրան հովանավորում է ԱԺ պատգամավոր եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, որը այնքան հզոր եւ ազդեցիկ է, որ վերջինիս ենթարկվում են դատարաններն ու դատավորները, տարբեր պետական պաշտոնյաները, "Իրավունքի" գովազդատուները եւ այլն: "Շանթի" խղճուկ, սուտ ու մութ դուրս տված ապուշությունները վկայում են, որ Արթուր Եզեկյանի վիճակը իսկապես բարդ է: Բոլորը մեղավոր են` իր տկարության ու անկարողության մեջ. Դատավորներն ու դատարանները, որոնք ապացուցեցին, թե այն, ինչ "Իրավունքը" գրել է "Շանթի" մասին, ճիշտ է, եւ մեղավոր է ՏՄՊՊ հանձնաժողովը, որը չնայած "Շանթի" պարսավագրերն "Իրավունքի" դեմ, ըստ էության` ընդունել է, որ "Իրավունքը" տարածվում է 9998 օրինակով, իսկ թե ինչքան մեղավոր է Հայկ Բաբուխանյանը, ով կանգնեց "Իրավունքի" ազատ արտահայտվելու իրավունքը պաշտպանելու հարցում, էլ ասելու չէ: Մի խոսքով, հիսթերիա ու տվայտանքներ այն առթիվ, որ "Շանթի" գործ տալու գործը տապալվեց:

Սակայն հարց է ծագում, ինչո՞ւ հանկարծ հիմա: Դատարանում պարտվելուց շուրջ երկու ամիս անց "Շանթը" որոշեց` իր լեղին թափել "Իրավունքի", դատավորների եւ ընդհանրապես բոլորի վրա եւ 50 րոպե իր հեռուստադիտողների ուսին լացում էր` "Իրավունքի" մասին: Արդյո՞ք "Շանթի" այս հիսթերիան կապ ունի այն հանգամանքի հետ, որ երեք օր առաջ "Ազդակ" լրագրողական ակումբում տեղի ունեցավ շատ խորհրդանշական եւ բեկումնային իրադարձություն: ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ, մի շարք ազգային, հայրենասիրական կազմակերպություններ ստորագրեցին մի քանի կետից բաղկացած հռչակագիր, որտեղ ոչ միայն աջակցություն էր հայտնվում "Իրավունք"  թերթին` Կոնչիտայի վկաների գրոհներից պաշտպանելու վճռականությամբ, այլեւ հայտնվում էր, որ ազգային պահպանողական ուժերը անցնում են հակագրոհի` տարբեր տեսակի ԼԳԵՓ-ների, համասեռամոլների, լոբբիստների, աղանդավորների եւ հասարակության բարոյականության համար այլ վնասակար խմբերի դեմ: Գուցե՞ հենց այդ հռչակագիրն այդքան խոր խոցեց "Շանթի" "նուրբ" հոգին, իսկ գուցե՞ այդ բոլոր ֆեմինիստուհիների, ԼԳԵՓ-ների, աղանդների տերերը  պարզապես հանձնարարեցին Արթուր Սաշաեւիչին` փակել աչքերը, անջատել ուղեղը եւ բացել կեղտոտ բերանը "Իրավունքի" հասցեին: Իհարկե, սրանք ենթադրություններ են, սակայն խիստ ճշմարտանման: Համենայնդեպս այլ կերպ բացատրել "Շանթի" աղիողորմ ոռնոցները` մենք դեռեւս չենք կարողանում:

Ի դեպ հիշեցնենք, որ ամիսներ առաջ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ, շանթային հերթական գրոհի ժամանակ, Սաշաեւիչի ստորադասները եթերով կոչ էին անում նյութեր հավաքել Հ. Բաբուխանյանի դեմ, որպեսզի այդ նյութերը հրապարակելով` հասարակությանը ներկայացնեն ամբողջ ճշմարտությունը: Սակայն այսօր` 8 ամիս անց պետք էր տեսնել "Շանթի" ամողջ թշվառությունը, երբ նա այդպես էլ որեւէ նոր գործ չհայտնաբերած` ստիպված էր կրկին ցուցադրել 8 տարվա վաղեմության ոչինչ չասող կադրեր: Այսինքն "Շանթի" հեռուստադիտողները պարզապես զզվանքով արհամարհեցին շանթականների` գործ տալու նողկալի առաջարկը, եւ վերջիններս այդպես էլ չկարողացան գտնել որեւէ բան Հայկ Բաբուխանյանի դեմ: Կարելի է հասկանալ Եզեկյանի շանթահարվածության առիթը, չէ՞ որ հենց իր ազգականի բնորոշմամբ, նա ոչ վաղ անցյալում եղել է նասկի-չուլկի վաճառող, իսկ այժմ դարձել է տռզած մեծահարուստ, այն էլ "Ռոթարի" ակումբի անդամությունը կենսագրությունում դաջած, եւ հանկարծ այսպիսի ձախողումների շարան, որը իրեն կարող է վերադարձնել նասկի-չուլկի ծախողի կարգավիճակին:

Կարելի է խորհուրդ տալ Ա. Սաշաեւիչին` հիսթերիայից դուրս գալու համար շոյել Արամ Աբրահամյանի` տարբեր հակահիգիենիկ պատմությունների մեջ հայտնված քաչալ գլուխը, գուցե դա երկուսին էլ հանգստացնի:

"Իրավունք"

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում