Վերագործարկում են 112 հոր` առանց փորձագիտական ուսումնասիրության

Արխիվ 12-16

Վերագործարկում են 112 հոր` առանց փորձագիտական  ուսումնասիրության

 

Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի  օրոք  որոշում ընդունվեց փակել հորերը ջրային ռեսուրսների վերականգնման համար, սակայն   վերջերս որոշում է ընդունվել  վերագործարկել 112 հորատանցք, մաքրել ու վերականգնել դրանք : «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը կարծում է, որ  այս որոշումը  ոչ միայն հակասական է, այլև հակապետական. «Տպավորությունն այնպիսին է, որ պետական շահի փոխարեն կարևորվում էր մի խումբ մարդկանց շահերը»:

Բնապահպանը ներկայացնում է  հստակ  տվյալներ` մեկ հոր փակելն արժե 2.5 մլն դրամ, իսկ 550 մլն դրամ անհրաժեշտ է 112 հորերը շահագործելու համար: Ըստ  բանախոսի` հետաքրքիր պատճառաբանություն է բերվում հորերի վերագործարկման համար. դրանք չեն պատկանում Արարատյան դաշտի  ստորգետնյա ջրերի ավազանին. «Բայց ավազանը մնում է ավազան: Մենք ունենք մի բարդ համակարգ, որն արդեն խախտված է: Ո՞վ պետք է իմանա` որ հորը որ շերտին է պատկանում»:

Մինչ նման որոշում կայացնելը, ըստ բնապահպանի, անհրաժեշտ էր մանրամասն փորձագիտական  ուսումնասիրություն անցկացնել` հասկանալու` կարելի է այդ հորերը վերագործարկել, արդյոք դրանք կազդեն Արարատյան դաշտի ստորգետնյա  ջրերի ավազանի վրա: «Այս ծրագիրը նույնիսկ փորձաքննության չի ուղարկվել, որն ինձ համար անհասկանալի է»,- եզրափակեց Զարաֆյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում