ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ «ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ»
Արխիվ 12-16ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ «ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ»
Հայաստանի համար իսկական պատուհաս են դարձել տարբեր աղանդավորական կառույցները, որոնց հանցավոր գործունեության հետեւանքով տուժում է ոչ միայն հասարակությունը, այլեւ պետությունը: Բոլոր աղանդավորական կառույցների նպատակն մեկն է` պառակտել ժողովրդին եւ նրանց դարձնել հեշտ կառավարելի, իսկ այն անձինք եւ կազմակերպություններն, որոնք պայքարոմ են նրանց դեմ, հայտնվում են դատարում, որպես «մեղադրյալ»: Հենց աղանդավորական կառույցների պատճառով «մեղադրյալի» աթոռին մի քանի անգամ հայտնվել է «Իրավունք» թերթը, որի մեղավորութունը այն է, որ բացահայտում է այդ կառույցների կողմից Հայաստանում այլասերվածություն տարածելը: Իսկ «հավատացյալները» ամեն ինչ անում են, որպեսզի դրսի ֆինանսների միջոցով կարողանան պաշտպանել իրենց եւ գառան մորթի հագած գայլերի նման բողոքել, թե ոտնահարվում է իրենց իրավունքները: Աղանդավորական անբոխի դեմ պայքարի դուրս գալ միայնակ, իհարկե դժվար է, սակայն կարեւորն այն է որ բացահայտվում են նրանց բոլոր դավադիր քայլերը`ուղղված Հայաստանի կործանմանը: «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով` բոլոր աղանդավորական կառուցները չգիտես ինչու եւ ինչպես ակտիվորեն գրանցվում են Հայաստանում`առանց խոչընդհոտի : Որպեսզի շատ աղմուկ չբարձրանա թիրախ են դարձել եհովայի վկաները , ըստ Ալ.Ամարյանի նախկինում վերջիններիս չէին գրանցում, սակայն նրանց անվան տակ գրանցվել են շատ կազմակերպություններ: Պարզվում է այդ չգրանցվելն էլ ձեռնտու է եղել եհովայի վկաներին, քանի որ այդ դեպքում դառնում էին «զոհ» եւ ստանում լրացուցիչ ֆինանսավորում: «2004 թվականին Հայաստանում արդեն գրանցվել էր 54 աղանդավորական կառույցներ: Եհովայի վկաները եւ ոչ միայն, ամեն տեղ շահում են: Այլընտրանքային զինվորական ծառայությունը այսպես ասաց աղայություն է նրանց համար: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար 6 ամիս նստում են բանտում ,որտեղ կա առանձին խուց լավ պայմաններ, եւ քանի որ նրանց վրա ազդում է վաղաժամկետ պայմանականը նրանք ազատվում են եւ մեկնում արտասահման, որպես խղճի դատապարտյալներ»,-մեկնաբանեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ այսօր Հայաստանում գրանված են 64 կրոնական կառոյցներ, որոնից 50-ը`աղանդավորական:
Դեռ անհայտ է, թե ինչան ժամանակ կշարունակեն Հայաստանում գրանցվել աղանդավորական կառույցները եւ շարունակել իրենց «հաշթարշավը», սակայն մեկ բան հայտնի է, որ նրանց բոլոր քայլերը Հայաստանը կտանեն դեպի կործանում, մանավան , որ նրանք իրենց համար թիրախ են ընտրում հայ ընտանիքներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

