18 - 24 հուլիս
Արխիվ 12-1618 - 24 հուլիս
ԽՈՅ- Մանրամասնորեն նախապատրաստվելու եւ անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու դեպքում հաջողության կհասնեք£ Արկածախնդիր մտահղացումները ձախողման են դատապարտված« իսկ անհոգ ընկերները կարող են տապալել գործը£ Ուրբաթ ընկերներին ծրագրած այցը հետաձգեք« եթե չեք ցանկանում կոնֆլիկտների մեջ ներքաշվել£
ՑՈՒԼ- Սուր զգացողությունների« արկածների ծարավի եք« բայց լավ կլինի չմոռանաք տարրական զգուշավորության մասին£ Որեւէ բան ասելուց առաջ ծանրութեթեւ արեք« չմտածված խոսքը կարող է հեղինակազրկել£ Նոր ծանոթների հետ շփման ազդեցությամբ կփոխվի աշխարհայացքը£ Երկուշաբթի աշխատեք ավարտել ծրագրածը£
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Աշխատեք վերահսկել հույզերը© ավելորդ ագրեսիվությունը շատ վնաս կբերի£ Թերեւս« նյարդայնության պատճառը աշխատանքում ծագած դժվարություններն են կամ պաշտոնական ատյանների հետ շփումները£ Երեքշաբթի ուղեւորություններն ու կարեւոր գործերը հետաձգեք խաբեության զոհ չդառնալու համար£
ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթասկզբին կարող են արտաժամյա աշխատանքով ծանրաբեռնել« բայց դա կբարելավի ֆինանսական դրությունը£ Երեքշաբթի մի շտապեք նախաձեռնություն ցուցաբերել« ձեր մտահղացումները անհուսալի եւ անգամ արկածախնդիր կհամարեն£ Կիրակի« թերեւս« ուրախ եւ հաճելի նորություններ կստանաք£
ԱՌՅՈՒԾ- Շրջապատողներիª ձեր վարքագծի վերաբերյալ նույնիսկ չնչին ակնարկը շատ արժեքավոր ինֆորմացիա կարող է տալ£ Տեղի ունեցողն ընկալեք որպես ազդանշաններ« մատնացույց են անում« թե ինչ շտկումներ անեք ձեր պահվածքում£ Երեքշաբթին բարենպաստ է ֆինանսական հարցեր լուծելու համար£
ԿՈՒՅՍ- Շաբաթվա առաջին երկու օրերը ծրագրեք այնպես« որ չորեքշաբթի հնարավորինս շատ բան հասցնեք անել£ Այնուհետեւ բարդ փուլ կարող է վրա հասնել« հարկ կլինի մանեւրելու ազատություն ապահովել« հանգստանալուն կարողանալ ժամանակ տրամադրել£ Հարազատներին աչքաթող մի արեք£
ԿՇԵՌՔ- Զբաղվեք կենսական խնդիրների լուծմամբ« ոչ թե ստրատեգիական ծրագրեր կազմելով£ Երեքշաբթի մի փորձեք արագացնել աշխատանքին առնչվող հարցերի լուծումը£ Բանակցություններով ու հանդիպումներով լի շաբաթ է£ Համոզվեք« որ ձեզ ճիշտ են հասկանում« թե չէ ապագայում դժվարությունների կհանդիպեք£
ԿԱՐԻՃ- Կտարվեք հավաքորդությամբ« բայց այդ կիրքը շուտ կհաղթահարեք£ Մի փորձեք ձեր եւ ուրիշների խնդիրները լուծել միանգամից« այլապես շաբաթվա վերջին ուժերի անկում կզգաք£ Ձիրքերը շրջապատին ի ցույց դնելու ժամանակը վրա է հասել£ Օգնեք ընկերներին ու հարազատներին« բայցª ուժերը խնայելով£
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Նորանոր գաղափարներ կհղանաք£ Լավ շաբաթ է ակտիվ կենսակերպի կողմնակիցների համար£ Աշխատեք« սակայն« նյարդայնությունը ի ցույց չդնել« այլապես պոռթկալու դեպքում տեղի-անտեղի շատ բան կասեք£ Չորեքշաբթին գերազանց օր է գիտելիքներ կուտակելու համար£
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Նոր հնարավորություններ կարող են բացվել£ Չորեքշաբթի չարժե շատախոսել« մանավանդ ներքաշվել ինտրիգների մեջ£ Շաբաթվա կեսին մի ազդարարեք ձեր ծրագրերի մասին« գործեք գաղտնի« այդժամ կհաջողեք£ Կիրակի խուսափեք դիտողություններից« ձեզ նույն կերպ կպատասխանեն£
ՋՐՀՈՍ- Դժվարություններից ու խոչընդոտներից մի վախեցեք« հեշտությամբ կհաղթահարեք դրանք£ Երկուշաբթի առավոտից սկսեք իրականացնել մտահղացումները£ Երեքշաբթի« հակառակը« կարեւոր ոչինչ մի նախաձեռնեք£ Այդ օրը հարկ է շրջահայաց լինել« մանավանդ հետեւել խոսքին£ Հինգշաբթի ապագայի ծրագրեր կազմեք£
ՁԿՆԵՐ- Հնարավորություն կընձեռվի հաղթահարելու հերթական գագաթը£ Երկուշաբթի եւ երեքշաբթի ձեր պարտականություններին նոր կետեր կհավելվեն£ Շաբաթավերջին կարեւոր ու անհետաձգելի գործերի հեղեղ կթափվի« ընտրեք դրանցից ամենաառաջնահերթը£ Շաբաթ-կիրակի ուշք մի դարձրեք մտերիմների փնթփնթոցին£ք£

