ՙՙՙՙՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՙՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ՚ ԿԻՆՈՊԼԱՏՖՈՐՄՆ ԷՐ ՊԱԿԱՍ

Արխիվ 12-16

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ`
ՙՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ՚ ԿԻՆՈՊԼԱՏՖՈՐՄՆ ԷՐ ՊԱԿԱՍ


Որ ՙՈսկե Ծիրան՚ երեւանյան կինոփառատոնում թուրքական ու ադրբեջանական ֆիլմերն իրենց ՙուրույն՚ տեղն ունեն, ինչը, կարելի է ասել , արդեն ավանդույթ է դարձել, կփաստի այս տարվա ՙՈսկե ծիրան՚ 11-րդ կինոփառատոնը` արդեն ավանդույթ դարձած ՙհայ-թուրքական՚ կինոպլատֆորմով հանդերձ: Նախորդ տարիներին այս թեման կրկին զարկերակի վրա էր, բայց կազմակերպիչները կարծես թե մոռացել են, որ Ցեղասպանության 100-ամյակի շեմին ենք, շարունակում են ակտիվ Հայաստան բերել, ու, համոզված ենք` այս տարի էլ մրցանակներով ճանապարհել թուրք ռեժիսորներին: Այս տարի եւս գրեթե ամեն տարվա նման ՙՀայ-թուրքական՚ կինոպլատֆորմն ընթանում է ԱՄՆ-դեսպանատան աջակցությամբ, սրանով, կարծում ենք, արդեն ամեն ինչ պարզ է: Որքանով է նպատակահարմար ՙՀայ-թուրքական՚ կինոպլատֆորմն իրականացնել Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, չի բացառվում, որ նույն պլատֆորմը կկայանա նաեւ հաջորդ տարի` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել մի քանի ոլորտների ներկայացուցիչներից:
Կինոգետ ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆ- Ըստ իս, բոլոր շփումներն այդ հարթության վրա անշուշտ անհրաժեշտ են, եւ ամեն առիթ կարելի է օգտագործել, որոշակիորեն հնչեցնել մեր տեսակետները, մոտեցումները: Ինչո±ւ ոչ, եթե  հարցադրումները ճիշտ են նպատակաուղղված եւ որոշակիորեն պարզություն են բերում, հնարավորություն տալիս բարձրաձայնել այդ ամենի մասին կոռեկտ ձեւով, ինչո±ւ ոչ:
Պատմաբան, գրող, հրապարակախոս ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆ- Յուրաքանչյուր ծրագիր ողջունելի է, եթե այն անաչառ է: Որ ասենք` թուրքական համատեղ նախագիծը միտված չլինի Ցեղասպանության ոճրագործության վեկտորին: Թուրք կինոռեժիսորները մասնակցելով ծրագրին` բնականաբար ավելի իրազեկված եւ տարածողը կլինեն Ցեղասպանության ոճրագործության պատմությունը նաեւ թուրք հասարականության մեջ: Ինքս քաջատեղյակ չեմ այդ ծրագրին, ովքեր են ներգրավված հայկական կողմից, եթե իսկապես անաչառ պատմական վերլուծություն է, միայն ողջունելի է: Իսկ եթե դա  ընդամենը հերթական միջոցն է եւ ճամարտակությունը` թուրքերի մեղքի բաժինը քողարկելու եւ Ցեղասպանության վերաբերյալ թուրքական պետական քարոզչությունը այդ ֆիլմերի միջով տարածելու, դա ընդամենը կարող եմ պիտակել որպես դավաճանություն` հայ ժողովրդի շահերին: Ուրեմն` այն ընդամենը հերթական թուրքական կառավարության խոսնակն է ու կարող է վերածվել շարքային դավաճանության` մեր ազգային շահերի հանդեպ:
ՙՄխիթարիչ՚ բարեգործական ընկերության հիմնադիր, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Անցյալ տարվա ՙՈսկե ծիրանի՚ ժամանակ այդ մասին խոսել եմ ՙԻրավունքում՚: Վերջերս էլ գրեցի, որ ՙՄոսկվա՚ կինոթատրոնի մոտ բոլոր հսկա ծառերը կտրել են ու տեղն ակացիաներ տնկել: Այսինքն` սա մասոնների սիմվոլն է, ցույց է տալիս, որ դա իրենցն է, եւ այդ ՙՈսկե ծիրանի՚ ամբողջ սիմվոլիկան մասոնական է` կինոժապավենի վրա աչք է պատկերված, մեջտեղում ծիրանը` որպես աչքի բիբ: Սա դրսից ֆինանսավորվող, դրսից թելադրվող ՙՈսկե ծիրանն՚ է, տերերն ինչ թելադրեն, այն էլ կանեն: Դա մեր ազգի օգուտի համար չէ, ամերիկյան ծրագիր է, որովհետեւ թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իրենք չեն ուզում հարաբերություններ փչացնել: Փաստորեն, Ամերիկան իր բոլոր ուժերով, մասոնական բոլոր կառույցներով կառավարում է ՙՈսկե ծիրանը՚, իսկ մասոնները մեր ազգի համար օգտակար ոչինչ չեն մտածում: Այս մարդիկ էլ կուրացած են` իրենց թվում է, որ ՙՈսկե ծիրան՚ են անում, փող են վաստակում, Հուդայի գործն է, 30 արծաթով վաճառում են ճշմարտությունը: Անցյալ տարի նույն այդ ՙՈսկե ծիրանը՚ թուրքական, ադրբեջանական ֆիլմին մրցանակ տվեց. դա է իրենց ճանապարհը: Մի անգամ հանդիպել եմ Հարություն Խաչատրյանի հետ` ասաց. ՙԴե որ այդպես չանենք, ինչպե±ս ՙՈսկե ծիրանը՚ կազմակերպենք՚: Այսինքն` վիզ վերցրեցին, որ ՙՈսկե ծիրանի՚ ֆինանսավորումը դրսից է: Դե, ով փողը տալիս է, նա էլ` պատվիրում է մեղեդին, սա է իրականությունը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում