ՙՙՙՙՈՉ ՄԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՄ ՙՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ՚

Արխիվ 12-16

ՙՈՉ ՄԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՄ ՙՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ՚

ՙՈսկե Ծիրան՚ միջազգային 11-րդ կինոփառատոնի հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի շրջանակներում կայացավ կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆԻ ՙՃանապարհի փիլիսոփաներ՚ ֆիլմի պրեմիերան: Ուշագրավ էր այն, որ ֆիլմի հերոսներն էին իրական վարորդները, ի դեպ, ո°չ ավել, ո°չ պակաս` Երեւանից, Գյումրիից, Կապանից, Գորիսից, Մոսկվայից, Պոդոլսկից, Բաթումիից, Թբիլիսիից, Սերբիայից: Ավելին` ֆիլմը նկարահանվել է 500 դրամանոց բյուջեով, հեռախոսով ու թաքնված տեսախցիկ տարբերակով, ինչից միայն շահել էր ֆիլմի բովանդակությունը, որին արդեն անդրադարձել է ՙԻրավունքը՚:
Այս անգամ պրեմիերայից հետո ՙԻրավունքը՚ Հ. Շատյանի հետ զրուցեց ֆիլմում առկա մի շարք հետաքրքրական դրվագների մասին:
- Շատյան, մեր նախորդ զրույցում, Դուք նշել էիք, որ ոչ բոլոր վարորդներին եք հասցրել տեղեկացնել, որ նրանք հայտնվել են ֆիլմում, ինչը կարող էր խնդիրներ առաջացնել իրենց կողմից: Մինչդեռ ֆիլմում տեսանք, որ նրանցից բացի լուրջ խնդիրներ կարող են լինել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի, ինչպես նաեւ ռուսական էստրադայի հին կաղնիների` Կաբզոնի կամ Ալլա Պուգաչովայի հետ, որոնց ֆիլմում անդրադառնում են մեր վարորդները:
- Վովա Գասպարյանի հետ խնդիր չի կարող լինել, որովհետեւ ոչ մի վատ բան չի ասում մեր ֆիլմի հերոսը նրա մասին, նույնիսկ ավելի լավն է ասում: Իսկ Կաբզոնի հետ կապված` իրականում ասվում է այն, ինչ որ կա, ու ես չեմ ուզում կեղծել: Ալլա Պուգաչովան էլ, դե, ռուսական էստրադայի լեդին է, չէ...
- Ի դեպ, ֆիլմի հերոսներից միայն Ձեր որդին` փոքրիկ Դավիթ Շատյանը նկատեց, որ նկարահանում եք իրեն:
- Դա հատուկ էր թողած իրականում, որ հենց միայն երեխան է նկատում, որովհետեւ միայն երեխան է նկատում այն, ինչ իսկապես պետք է նկատել, ոչ թե այն, ինչ քեզ է ձեռնտու: Միեւնույն ժամանակ, նա այնքան է սովորել, որ ես իրեն պետք է նկարեմ, որ միշտ էլ հարցնում է` պապ, նկարո±ւմ ես, թե` չէ: Բայց այս դեպքում այդ դրվագը հատուկ էր թողնված:
- Թեպետ ֆիլմում մեր դառը իրականությունն էր ներկայացված, սակայն այն շատ դրական նոտայով ավարտվեց` փոքրիկ Շատյանի լավատեսությամբ: Ի վերջո, մենք կարո±ղ ենք հույսներս դնել այդ դրականի վրա, թե վաղը փոքրիկն էլ կմեծանա ու կնմանվի ՙՃանապարհի փիլիսոփաներին՚:
- Հուսով եմ, որ վաղը Դավիթ Շատյանը չի մտածի այնպես, ինչպես վարորդները: Հիմա երեխան չգիտի` ինչը չի սիրում, եւ հուսով եմ, որ չի էլ իմանա: Այսինքն` մենք ամեն ինչ պետք է անենք, որ նա չտեսնի այս ամենը, միշտ էլ այդպես է, ասում ենք` ՙապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք՚: Եվ նույնիսկ այդ վարորդները, եթե մի բան չեն սիրում, կարող է ենթագիտակացաբար լինել, ոչ թե կոնկրետ պատճառով: Իհարկե, պետք է անել ամեն ինչ, որ երեխան այդպես էլ չիմանա, թե ինչ չի սիրում, թեպետ դա իդեալական տարբերակն է: Իսկ այդպիսի վերջաբան ընտրեցինք, որ այդ հույսը պահպանվի: Եվ սա կարեւոր է` մարդիկ պետք է հավատան, որ դեռ ապագա ունեն:
- Ինչ սպասելիքներ ունեք ՙՈսկե Ծիրանից՚:
- Ոչ մի սպասելիքներ չունեմ, կարեւոր նպատակն այն է, որ այս ֆիլմը դիտեն հնարավորինս ավելի շատ մարդիկ: Սա ամենամեծ հնարավորությունն է, որ ֆիլմը 10 կամ 100 հոգի ավել դիտի:
- Այսինքն` մեծ էկրաններին ֆիլմը չի մնա...
- Հայաստանում վավերագրական ֆիլմ դիտելու մշակույթ դեռ չի ձեւավորվել, իսկ ցուցադրություններ անելու համար ֆինանսներ են պետք: Բայց հուսով եմ` ուրիշ փառատոների մասնակցելուց հետո` մի քանի տարի անց ֆիլմի ինտերնետային տարբերակը կունենանք, եւ այդ ժամանակ այն կտեսնեն բոլորը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում