«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՆ ՄԱԿԵՏԸ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԷՐ ԱՄՓՈՓՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՆ ՄԱԿԵՏԸ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԷՐ ԱՄՓՈՓՈՒՄ»


Բավականին երկար ժամանակ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն ու տնօրեն Կարեն Արիստակեսյանը շարունակում էին մնալ խոսակցությունների կիզակետում: Թեման թեժացավ, երբ թանգարանից անհետացավ հերոսամարտն ամբողջացնող մակետը, ապա` թանգարանի աշխատակիցների հետ տնօրենի վիճաբանությունն ու ծեծկռտուքը: «Իրավունքը» զրուցելով հենց ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ` փորձեց նրանից պարզել, թե ինչն է պատճառը, որ անընդհատ հայտնվում է սկանդալների կիզակետում:

«ԹԱՆԳԱՐԱՆՆ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ԴՈՒՔՅԱՆԸ ՉԷ»

- Սկանդալների կիզակետում հայտնվելը մարդուց չէ կախված: Սկանդալներն են գալիս, փաթաթվում մարդուն, եթե մարդիկ չեն զբաղվում իրենց գործով կամ չեն պատկերացնում ոլորտը, անընդհատ խնդիրներ են ստեղծում:

Կոնկրետ, եթե ես ունենայի որեւէ մեկի հետ անձնական խնդիր, իրենք մինչեւ հիմա մեզ մոտ չէին աշխատի: Ես աշխատանքային խնդիր ունեմ եւ աշխատանքային պահանջներ, որոնք այս կամ այն մարդուց վեր են: Ի վերջո, թանգարանն ինչ-որ մեկի դուքյանը չէ: Ես ունեմ կոնկրետ  ծրագիր, ամբողջ աշխարհում է այդպես` ֆոնդապահները պետք է ունենան բարձրագույն կրթություն, ցուցանմուշների պահապանները` եւս: Մեզ մոտ նույնիսկ Էկոնոմիկայի նախարարի հրամանով` ցուցանմուշների պահապաններին թույլատրված է միջին մասնագիտական հումանիտար կրթություն: Քավ լիցի, թող լինի միջին մասնագիտական հումանիտար, բայց գոնե դա լինի: Եթե մարդիկ կան, ովքեր ցուցանմուշների պահապան են աշխատում` միջնակարգ կրթությամբ կամ ոչ մասնագիտական կրթությամբ, ապա թանգարանները նրանց տեղը չեն, նրանք կարող են գնալ ֆերմեր, գինեգործ աշխատել ի վերջո, բայց ոչ թանգարանում: Թանգարանի ցուցանմուշների պահապանը մի փոքր տեղամասով թանգարանի ֆոնդապահն է, եւ եթե մարդը չի հասկանում` որտեղ է գտնվում, ինչպես պիտի նստի... Սա տարրական բարեկրթություն է, եթե մարդը չհասկանա ինչ է պահպանում, ինչպես պիտի փաստաթղթավորի այս ամենը, չի կարող աշխատել: Ի դեպ, երեւի առաջին թանգարաններից մեկն ենք լինելու, որ ցուցանմուշների պահապանների համար պատվիրել ենք համապատասխան զգեստ, որպեսզի նրանք ներկայանան կոկիկ հագնված, նորմալ տեսքով, սա թանգարան է: Ցուցանմուշների պահապանները արտասահմանյան թանգարաններում շատ քիչ են երեւում, այնտեղ տեսահսկման սարքեր կան, մենք եւս գնալու ենք դրան: Մարդը պիտի գա թանգարան, լուռ լինի, աուդիոգիդեր կան, պարտադիր չէ, որ էքսկուրսավարներ լինեն: Իհարկե, մարդկային գործոնը նշանակություն ունի, բայց բոլոր պայմաններում թանգարանը մնում է թանգարան: Մենք պետք է մտածենք ոչ թե ազգային նեղ մտածողության շրջանակում, այլ տեսնենք, թե ամբողջ աշխարհում ինչ է կատարվում` լավ իմաստով, բայց ստեղծենք մերը:

«ԹՈՂ ԳԱՆ, ՆԱՅԵՆ ՈՒ ՀԱՄԵՄԱՏԵՆ ՀՆԻ ՀԵՏ»

- Պարոն Արիստակեսյան, ի վերջո, ինչ եղավ այդ վիճելի մակետի հետ, նորից կվերականգնվի՞:
- Մակետի վերականգնման խնդիր չկա, մենք դրել ենք էլեկտրոնային տարբերակ, որն ավելի լավ է արտահայտում ամեն ինչ եւ լրացվելու է նոր տեխնոլոգիաների շնորհիվ: Կարող ենք հարյուրավոր այդպիսի մակետներ ստանալ: Աշխարհում հիմա այդ կարգի մակետ չկա, ինչ վերաբերում է հայրենասիրությանը, եւ փորձում էին հայրենասիրության դասեր տալ, ապա մենք հայրենասիրությունը ոչ թե սերտում ենք, այլ` հայրենասեր մարդն իր արյամբ, գենով ու գործով արդեն հայրենասեր է: Պետք չէ հայրենասիրությունից խոսել, այլ պետք է գործ անել:
- Իսկ որտե՞ղ է մակետը:
- Մակետն այսօր գտնվում է մեզ մոտ, եւ եթե որեւէ դպրոց ուզենա, մենք ուղղակի կօտարենք եւ կտրամադրենք իրենց: Այն ավելի շատ դպրոցական մակարդակի է, կարող է դիդակտիկ ուսուցողական լինել, քան թե` Սարդարապատի թանգարանում: Այն թանգարանային առարկա չէ, նմուշ է եղել, ընդ որում` այդ մակետը մինչեւ վերջ սարքված չի եղել: Այն դատարկ է  եղել, հետո փորձել են դնել այդ տիկնիկները: Բայց եթե կարելի է այդ  ամբողջը եռաչափ էկրանի վրա ստանալ` ե՛ւ տարազի նմուշներ, ե՛ւ  հուշարձանի նմուշներ, ե՛ւ եռաչափ ստանալ ամբողջ Հայկական լեռնաշխարհը, էլ ինչի՞ է պետք այդ մակետը, որտեղ գույները խունացել էին, քայքայված էր, ոտքեր չուներ, անգամ հազիվ էր պահվում: Բայց չէ՞ որ մակետը հանեցինք ու տարածք ունեցանք մեր ազգային խոշորագույն ճարտարապետներց մեկին` Ռաֆայել Իսրայելյանին նվիրված անկյուն ստեղծելու, որի համար եւս քննադատվեցինք: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ համալիրներում պիտի ճարտարապետի անկյուն լինի, այն չի խանգարում հիմնական ցուցադրությանը: Մարդիկ մտնում են` սկզբում ծանոթանում, թե ով է եղել այս հուշահամալիրի հեղինակը, հետո անցնում հիմնական ցուցադրությանը: Այդ մակետը ոչինչ չէր ամփոփում: Թող գան, նայեն էլեկտրոնային եղանակով ու համեմատեն հնի հետ: Եթե ամբողջ աշխարհում սայլով չեն ման գալիս, ինձ ոչ ոք չի կարող նստեցնել սայլ ու պարտադրել, որ սայլով ման գամ, կամ` էշով: Ես չեմ ուզում էշին նստել, որովհետեւ այսօր աշխարհում ավտոմեքենա կա, նույնիսկ` արեւային էներգիայով, ի՞նչ անենք` գնանք էշո՞վ ման գանք:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում