ՏԱՐՕՐԻՆԱԿ ՙՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՚ª ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾՈՎ

Արխիվ 12-16

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՙՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՚ª ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾՈՎ

Վերնիսաժի հայտնի կրակոցների գործի հետ կապված` մեկ տարօրինակ հանգամանք է սկսել ջրի երես դուրս գալ: Երբ այս գործի քննությունը նոր-նոր էր սկսվում, Վերնիսաժում վիրավորված եւ հետո մեղադրյալի կարգավիճակում հայտնված Նելսոն Մելքոնյանի փաստաբան ՎԱՐԴՈՒՀԻ ԷԼԲԱԿՅԱՆԸ ներկայանում էր նաեւ որպես մյուս տուժողի եւ գործով երրորդ մեղադրյալիª Վալերի Հովհաննիսյանի պաշտպան: Մինչդեռ փաստացի` Վ. Հովհաննիսյանի պաշտպանը Լեւոն Բաղդասարյանն է, ով գործի հետ կապված` վերջերս հանդես եկավ մի քանի հրապարակային աղմկահարույց հայտարարություններով: Ուրեմն` ինչո±ւ էր տիկին Էլբակյանը ներկայանում որպես Վ. Հովհաննիսյանի պաշտպան: Պատասխանելով մեր այդ հարցինª տիկին Էլբակյանը նշեց.
-Ես Վալերի Հովհաննիսյանի պաշտպանը եղել եմ  այնքանով, որ ընդամենը մեկ անգամ քննիչը նրա մոտ է գնացել, առաջարկել, որպեսզի նա ցուցմունք տա, ով էլ հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Ես միայն այդ քննչական գործողությանն եմ ներկա եղել, այդքանով է ընդամենը կայացել իմª Վալերի Հովհաննիսյանի փաստաբան լինելը, երբ նա դեռեւս եղել է վկայի կարգավիճակում...
Այս ի±նչ է, փաստաբանական անշահախնդիր օգնությո±ւն: Կամ տիկին փաստաբանը չգիտի±, որ ՙայնքանով, որ՚-ով ինչ-որ մեկի պաշտպանը չեմ դառնում: Դրա համար կա հատուկ կարգ, պաշտպանյալի դիմում, ծառայության պայմանագիր, որից հետո արդեն, միայն պաշտպանյալի լիազորությամբ` փաստաբանը կարող է դիմել նախաքննության մարմնին եւ ստանձնել տվյալ անձի պաշտպանությունը: Եվ առանց այդ լիազորագրի, մեր կարծիքով, քննիչը որեւէ իրավունք չուներ տիկին Էլբակյանին թույլ տալ մասնակցել հարցաքննությանը, այսինքն, խոսքը կարող է եւ ապօրինության մասին է: Բնականաբարª տիկին Էլբակյանից փորձեցինք պարզել այդ ՙհանելուկը՚.
- Իսկ ո±վ է Ձեզ դիմել, որ ստանձնեք Վալերի Հովհաննիսյանի պաշտպանությունը:
- Ինձ մոտ եկել են մարդիկ, ովքեր ներկայացել են` որպես Վալերի Հովհաննիսյանի մտերիմներ, դիմում են գրել: Համապատասխան օրինակը առկա է ե°ւ քննիչի մոտ ե°ւ, բնականաբար, իմ վարույթում:
- Վ. Հովհաննիսյանը Ձեզ լիազորագիր տվե±լ է, որով Դուք կկարողանայիք ներկայացնել իր շահերը:
- Վ. Հովհաննիսյանը որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել, թե համաձայն է, որ ես լինեմ իր պաշտպանը: Պարզապես, երբ նա դեռ վկայի կարգավիճակում էր, հիվանդասենյակում, երբ հրաժարվեց ցուցմունք տալուց, քննիչի ներկայությամբ հայտարարեց, որ ցանկանում է ես` որպես իր փաստաբան, ստորագրեմ արձանագրության տակ: Ինձ Վ. Հովհաննիսյանի պաշտպանը դառնալու համար խնդրել են նրա հարազատները, բայց ոչ Վալերի Հովհաննիսյանը: Նրա հարազատներն ինձ դիմում էին ներկայացրել, որ ես դառնամ Հովհաննիսյանի պաշտպանը: Հետագայում, սակայն, Հովհաննիսյանի հայրն ասաց, որ ցանկանում է երկրորդ պաշտպան ներգրավվել գործում:
- Փաստորեն, հիմա Դուք Հովհաննիսյանի առաջին պաշտպանն եք:
- Հիմա` ոչ, որովհետեւ դրանից հետո նրա հայրը դիմում գրեց եւ հրաժարվեց, որ ես պաշտպանեմ իր որդուն:
- Իսկ մինչ այդ Դուք պայմանագիր ունեցել եք:
- Ոչ, միայն հարազատների դիմումն է եղել:
Այս մասին խոսեցինք, քանի որ շրջանառվում են լուրեր, թե հիշատակված հարցաքննությունն ամենեւին էլ միակ փաստը չէ, որով սպառվում է տիկին Էլբակյանի այդ ՙհումանիտար՚ փաստաբանությունը: Նախª նա Վ. Հովհաննիսյանի փաստաբան է ներկայացել նաեւ լրատվամիջոցներով: Երկրորդը` կան կցկտուր խոսակցություններ, թե ՙներկայացնելով՚ Վ. Հովհաննիսյանի շահերը, փաստաբանը նրան ՙխորհուրդ՚ է տվելª ինքնախոստովանական  ցուցմունք գրել: Բնականաբար, տիկին Էլբակյանը հերքում է այդ խոսակցությունները.
- Ինչ վերաբերում է ինչ-որ ինքնախոստովանական տեքստեր պատրաստելուն, համոզելուն, որ խոստովանի մեղքը, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում: Ի±նչ խոստովանական ցուցմունք պետք է տար, դա մտացածին տարբերակներ են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում