ՄԱՇԿԱԲԱՆԸ ԾՈՎ ՄԵԿՆՈՂՆԵՐԻՆ` ՄԱԾՈՒՆԻՑ ՄԱՇԿԸ ԿՐԿՆԱԿԻ ՉՈՐԱՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՄԱՇԿԱԲԱՆԸ ԾՈՎ ՄԵԿՆՈՂՆԵՐԻՆ` ՄԱԾՈՒՆԻՑ ՄԱՇԿԸ ԿՐԿՆԱԿԻ ՉՈՐԱՆՈՒՄ Է



- Ասացեք, ինչպես խնամել մաշկը ամռան ամիսներին: Ես եւ ամուսինս պատրաստվում ենք ծով մեկնել: Արեւայրուքը, օգտակա՞ր է: Այրված մաշկին մածուն քսել կարե՞լի է:

 

Հարցին պատասխանում է թիվ 2 բուժմիավորման մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.

-Արեւից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել խնամքի միջոցներ. քսուքներ, լոսիոններ, որոնք պահպանում են մաշկը եւ թույլ չեն տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներին` վնասել այն: Ի դեպ, այդ միջոցներից յուրաքանչյուրը նախատեսված է մաշկի որոշակի տեսակի համար` ճարպոտ, չոր եւ նորմալ: Դրանք ունեն փափկեցնող, խոնավացնող ազդեցություն: Յուրաքանչյուր մարդ գիտի, թե ինչ է անհրաժեշտ իր մաշի համար: Ցանկության դեպքում կարող եք խորհրդակցել մասնագետի հետ:
Ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, թե արեւայրուքը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար, ինչը սխալ է: Արեւայրուքի արդյունքում ընկնում է մաշկի դիմադրողականությունը: Մաշկը դառնում է չոր ու անառողջ: Արեւայրուքից պետք է զգուշանան հատկապես բաց մաշկ ունեցողները, ինչպես նաեւ արեւային մաշկաբորբ (դերմատիտ) ունեցող անհատները: Այս հիվանդությամբ տառապողները մեզ ավելի շատ դիմում են ամռան ամիսներին, սակայն այն ձմռան ամիսներին եւս հանդիպող հիվանդություն է: Արեւային մաշկաբորբը պատկանում է ալերգիկ մաշկաբորբերի շարքին: Մարդիկ, որոնք ունեն նման խնդիր, գիտեն, թե ինչպես է պետք խնամել մաշկը: Արեւային մաշկաբորբի նշաններից են. կարմրություն` մաշկի որոշակի հատվածներում, քոր: Արեւային մաշկաբորբի դեպքում նշանակվում է սիմպտոմատիկ բուժում:
Որոշ հիվանդությունների դեպքում կտրականապես արգելվում է լինել արեւի ճառագայթների տակ: Խոսքը մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց մասին է, հատկապես` եթե ունեն օնկոլոգիական խնդիրներ, մեծ խալեր, վիտիլիգո հիվանդության դեպքում, սիրտանոթային, հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի լուրջ դիսֆունկցիայի դեպքում:
Ամռան ամիսներին խորհուրդ է տրվում կրել շնչող, բնական թելերով` բամբակից, մետաքսից, կարված հագուստ: Պետք է հրաժարվել կիպ հագուստից: Խորհուրդ չի տրվում կրել սինթետիկ թելերից կարված հագուստ: Ի դեպ, ցանկալի է, որ հագուստը լինի բաց գույնի: Ինչպես գիտեք, բաց գույնը կլանում է արեւի ճառագայթների մոտ 20-30%-ը, իսկ մուգ գույնը` 70-80%-ը:
Եթե ծով եք մեկնել` առաջին մի քանի օրը զգուշացեք արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց: Ձեր օրգանիզմը պետք է սովորի նոր միջավայրին: Ցերեկային ժամերին խորհուրդ չի տրվում հայտնվել լողափում` առանց լայնեզր գլխարկի, արեւային ակնոցի ու անձրեւանոցի:
Ծովից դուրս գալուց հետո, անպայման, ընդունեք լոգանք: Հիշեք, որ աղի ջուրը նպաստում է մաշկի չորացմանը: Ի դեպ, լայնեզր գլխարկը կպահպանի նաեւ արեւային հարվածից:
Ինչպես գիտեք, այրվածքի դեպքում ընդունված է օգտագործել մածունը: Խորհուրդ կտայի հրաժարվել այս անհեթեթ մեթոդից: Մածունից մաշկը կրկնակի չորանում է: Արդյունքում մարդը կրկնակի այրվածք է ստանում: Մածունն ունի միայն զովացնող ազդեցություն: Օգտակար է չիչխանի յուղը, եթե անմիջապես եք դնում մաշկի վրա: Այն բավականին կթեթեւացնի տուժածի վիճակը:
Կարող եք օգտագործել տեղային միջոցներ, դա կախված է այրվածքի աստիճանից: Եթե թեթեւ այրվածք է, այսինքն` առաջին աստիճանի, երբ մաշկի վրա առկա է կարմրություն, ապա խոնավացնող եւ փափկացնող միջոցների օգտագործումը լիովին բավարար կլինի: Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում, երբ մաշկի վրա առկա են բշտիկներ, հարկ է մշակել մաշկը հատուկ դեղամիջոցներով: Այս դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը ցանկալի չէ: Երրորդ աստիճանի այրվածքների դեպքում վնասված են լինում մաշկի խոր շերտերը: Այս դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը: Առաջին րոպեներին կօգնի մաշկի այրված մասը մոտ 10-15 րոպե սառը ջրի տակ պահելը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում