ՙՑԱՆԿԱՑԱԾ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՍԻԱՆ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ Է՚
Արխիվ 12-16ՄԻՍԻԱՆ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ Է՚
Հաճախակի է խոսվում, թե Հայաստան մուտք է գործել ու իրեն բավականին հարմարավետ է զգում հերթական տոտալիտար աղանդը: Բայց ահա ՙԱզդակ՚ ակումբում ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԸ տեղեկացրեց, թե վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրում գրանցվել է ընդամենը մեկ կրոնական կառույց, իսկ այս պահին գրանցվածների թիվը շուրջ 65 է.
-Կան կառույցներ, որոնք չեն գրանցվում: Գրանցումը կամայականորեն է արվում եւ չպարտադրված, բայց այդ կառույցները պարտադիր պետք է հաշվառվեն պետռեգիստրում, որն էլ պայման պետք է համարվի, որպեսզի հետագայում գրանցվեն: Ճիշտ է գրանցումներ չունենք, բայց առանձին միավորներ ի հայտ են գալիս, որը տեսնում ենք ԶԼՄ-ներից:
Քանի նրանք գրանցված չեն, հանդես են գալիս որպես անհատ անձ, իսկ ըստ Սահմանադրության` ցանկացած անձ իրավունք ունի իր կարծիքն ու համոզմունքները տարածել: Իսկ գրանցվելուց հետո դառնում է հայտնի միավոր, բանկային հաշիվներ են բացում եւ այլն: Կա նոր նախագիծ, որտեղ մենք ներառել ենք մեր մտահոգությունները, առաջարկները: Ես 12 տարի է, ինչ այս ոլորտում եմ եւ ներկայացրել եմ բոլոր այն խնդիրները, որոնք տեսել եմ այս տարիներին` այդ թվում նաեւ ազգային անվտանգության, շահի դիտանկյունից: Չնայած Վենետիկի հանձնաժողովը քննադատել էր այն, բայց նաեւ առաջադեմ էր համարել: Այս պահին այդ նախագիծը գտնվում է Արդարադատության նախարարությունում:
- Որո±նք են ամենաակտիվ գործունեություն ծավալող կառույցները:
- Դա նույնիսկ երեւում է իրենց ակտիվությամբ դրսում` Եհովայի վկաներ, Մորմոններ, իսկ արտաքին գործունեությամբ աչքի է ընկնում ՙԿյանքի խոսքը՚, որը վերջերս տաճար է կառուցել: Այս կառույցները կարող են երեւալ նաեւ սոցիալական գործունեության մեջ բարեգործություն իրականացնելով:
- Կա± հստակ սահմանում, թե բարեգործության տակ ինչ կարելի է հասկանալ:
- Դա շատ նուրբ ոլորտ է, եւ դժվար է հստակ սահմանել, արդյոք դա բարեգործություն է, թե դրանով սեփական դավանանքի համար մարդաքանակ ունենալն է: Նոր նախագծի մեջ ներառվում է այն, որ նոր ի հայտ եկող կառույցները գրանցվեն, բացահայտ տեղեկություն տան` իրենց գործունեության եւ անհատների քանակի մասին, նրանց ելքերի եւ մուտքերի մասին:
- Իսկ Ավետարանաչական ընկերակցության կողմից ճամբարում սեռական բնույթի սլայդներ ցուցադրելը մտնո±ւմ է բարեգործության մեջ:
- Բնականաբար` ոչ, նրանց այդ մասին պարզապես զգուշացվեց, իսկ եթե մեկ անգամ եւս կրկնվի, ապա պատիժ է հասնում:
- Վերջերս նկատելի է դարձել Եհովայի վկաների փողոցային ակտիվության մի նոր տեսակ. դրսում ստենդների վրա գրքեր են դնում եւ նվիրում անցորդներին` առանց տարիքային սահմանափակման: Դա չի նշանակում հրապարակային հոգեւորսություն: Այս առումով ինչ-որ բան արվո±ւմ է:
- Նրանց գրականությունը գալիս է մաքսային ճանապարհով, ու նույնիսկ դժգոհություններ են հայտնել հարկերից եւ դատարան են դիմել: Ինչ վերաբերում է տարածելու ձեւերին, այսինքն` դրել են դրսում եւ վաճառում են, իսկ ինձ տեղեկացրել են, որ անգամ վաճառում են, ապա այս կառույցների նկատմամբ Սահմանադրությունը որոշակի սահմանափակումներ է դնում: Բացի այդ, պետք է լիցենզիա ներկայացնել, որ նա այդտեղ կանգնած գիրք վաճառելու թույլտվություն ունի քաղաքապետարանից, հարկային մարմիններին հարկ մուծի եւ այլն: Իսկ եթե միայն բաժանում է այդ գրականությունը, ապա դրա իրավունքն ունի:
- Ի վերջո կա հստակ սահմանում, թե ինչ է նշանակում հոգեորսություն:
- Ցանկացած կրոնական կազմակերպության միսիան հոգեորսությունն է` ինչպես քրիստոնեությունն է արել ժամանակին, որպեսզի բերի դեպի իրեն: Բայց պետք է այս պարագայում գտել պատշաճ ձեւը: Իսկ հստակ սահմանումն այն է, որ արգելվում է նյութական միջոցներով մարդկանց շահագործումը եւ այդ ճանապարհով դավանանքին բերելը: Այսինքն` պետք է հարգվի դիմացինի իրավունքը եւ բռնի ձեւով դավանանքի չտանել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

