ՙՎՃՌԱԲԵԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԻ ՀԻՄՔ ԿԴԱՌԱՆԱ՚

Արխիվ 12-16

ՙՎՃՌԱԲԵԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԻ ՀԻՄՔ ԿԴԱՌԱՆԱ՚


Վճռաբեկ դատարանը կարճել է քրեական գործի վարույթը եւ դադարեցրել զինվորական ծառայությունից խուսափելու համար երկու տարի վեց ամսվա ազատազրկման  դատապարտված Սամվել Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Բարձրագույն դատական ատյանը նաեւ բեկանել է ամբաստանյալի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:
Նշենք, որ ըստ Ս. Աբրահամյանին առաջադրված մեղադրանքի, նա 2010թ. մայիսի 10-ին անցել է կցագրում` Կոտայքի տարածքային զինկոմիսարիատում եւ նախազորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի` զինվորական ծառայության համար: 2012թ. փետրվարի 15-ին զորակոչային հանձնաժողովը նրան ճանաչել է պիտանի` զինվորական ծառայության համար: 2012թ. մայիսի 18-ին Ս.Աբրահամյանը ներկայացրել է դիմում` ուղղված ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի տարածքային զինվորական կոմիսարին այն մասին, որ ինքը հանդիսանում է ՙԵհովայի վկա՚ կազմակերպության անդամ, չպետք է զենք կրի, վարժվի պատերազմի ու հրաժարվել է ծառայել ՀՀ զինված ուժերում, ինչպես նաեւ հրաժարվել է այլընտրանքային ծառայությունից:
Վերոնշյալ որոշումը, Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ խոսքով` կարող է նախադեպային դառնալ եւ հնարավորություն ստեղծել, որ ՙԵհովայի վկաները՚ իրենց շարքերը համալրեն նոր մարդկանցով. ՙԱյն, որ ՙԵհովայի վկաները՚ արտոնյալ են, դա արդեն փաստ է: Իսկ այս որոշումը հիմք կդառանա, որ վերջիններս էլ ավելի շատանան միայն նրա համար, որ բանակ չգնան: Այլ կերպ ասածª Վճռաբեկ դատարանի այս որոշումը հիմք կդառնա քարոզչության, հոգեորսության նոր ձեւի համար. հիմա ՙԵհովայի վկաները՚ կասենª եկեք մեր մոտ, մեր մոտից բանակ չեն գնում՚:
Ի տարբերություն պարոն Ամարյանի` ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ հետեւյալ մտքին է. ՙԱյդ վճիռը չի կարող դառնալ նախադեպ... Չեմ կարծում, որ որեւէ մեկը ասիª ես ՙԵհովայի վկա՚ եմ, եւ դա նրան հիմք տա չծառայել հայոց բանակում: Ես այդ առումով խնդիր չեմ տեսնում, քանի որ ժամանակին նրանք պատրաստ են եղել իրենց համոզմունքների համար դատապարտվելու, իսկ հիմա պետք է գնան այլընտրանքային զինծառայության, որը վերանայվել է Եվրոպական դատարանի որոշման հիման վրա: Եթե մարդիկ պետք է գնան դառնան ՙԵհովայի վկա՚, ինչ է, թե չգնան իսկական, այլ գնան այլընտրաքային ծառայության, նման դեպք ինձ հայտնի չէ, եւ չեմ էլ կարծում, որ նման դեպք կլինի՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում