ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
Արխիվ 12-16
ՙՎստահաբար կարող եմ ասել, որ 25 տարի է, ինչ ես ՙԻրավունքի՚ ընթերցողն եմ: Մեր երկրի զարգացման տարբեր շրջաններում ՙԻրավունքը՚ միշտ եղել է իսկապես լրատվամիջոց` իր հստակ, անկողմնակալ դիրքորոշումով, լրագրողական բարձր մշակույթով եւ վարպետությամբ: Եվ ամեն անգամ ձեռքս վերցնելով թերթը` ես միշտ սպասել եմ տեղեկատվության ամբողջականություն, ինչու ոչ, նաեւ ասեկոսեներ եւ տարբեր հակիրճ մեկնաբանություններ, բայց ամենակարեւորն ինձ համար վերլուծությունն է: ՙԻրավունքը՚ պահպանել է լրագրության ամենակարեւոր եւ հիմնական գործառույթը, դա վերլուծական հզոր եւ ուժեղ լիցքերն են, որոնք այսօր անհրաժեշտ են ընթերցողին` մեր հարափոփոխ աշխարհում կողմնորոշվելու համար՚:
ՀՀ ԿԳ նախարարության
Լեզվի պետական տեսչության պետ
ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ

