ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Արխիվ 12-16

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր քննվել Հայ ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, ԱՐՄԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հայցն ընդդեմ հայասատանյան Ավետարանչական ընկերակցության: Դատական նիստում հայցվոր կողմը` վերապատվելի Արմեն Միքայելյանը, հիմնական շեշտադրումը կատարեց այն ներքին որոշման վրա, ըստ որի` Արագածոտնի մարզում գործող Ավետարանչական ընկերակցության գրասենյակը (որի պատասխանատուն եղել է Միքայելյանը) արդյունավետ չի աշխատել, որի պատճառով էլ դադարեցվել է դրա ֆինանսավորումը: Ա.Միքայելյանը պահանջեց պատասխանող կողմից մանրամասնել` ինչ ասել է` գրասենյակի անարդյունավետ աշխատանք, որտե±ղ է երեւում այդ անարդյունավետությունը: Պատասխանող կողմի փաստաբանները, հղում անելով աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթները` ասացին, որ գործատուն պարտավոր չէ նման մանրամասներով հանդես գալ:
Արմեն Միքայելյանի բարձրացրած մյուս խնդիրը վերաբերում էր իրեն հովվի կոչումից կարգալույծ անելուն: Կարգալույծ անելու որոշման մեջ նշվում է` հովիվը գաղտնապահության ուխտն է դրժել, միտումնավոր տարածել է ապատեղեկատվություն եկեղեցու հասցեին: ՙԵս չեմ հասկանում` ինչ ուխտ դրժելու մասին է խոսքը, ես ինչ է` երդո±ւմ եմ տվել, պրիսյա±գ եմ ընդունել, որ ինչ-որ բան դրժեմ կամ չդրժեմ՚,- վրդովված ասաց Միքայելյանը:
Դատական այս գործընթացում հետաքրքիրն այն է, որ պատասխանող կողմի շահերը պաշտպանող փաստաբաններից երկուսին այսօրվա դատական նիստում ավելացավ եւս մեկը: Որքան էլ զարմանալի թվա, երրորդ փաստաբանը արդարադատության նախկին փոխնախարար, ներկայումս ՙԿոնցեռն Դիալոգ՚ փաստաբանական ընկերության տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆՆ է: ՙԻրավունքի՚ հարցին` ինչու է Օրբելյանը պաշտպանում Հայ ավետարանական եկեղեցու շահերը, երբ եղել են հրապարակումներ այն մասին, որ Ավետարանական եկեղեցին հոգեորսությամբ է զբաղվում` դրանով իսկ կրոնական կառույցից վերածվելով աղանդավորական կազմակերպության, լսեցինք հետեւյալ պատասխանը. ՙԵկեք, ես այդ հարցին չպատասխանեմ: Փաստաբանը գործեր ընտրելիս` որեւէ դիսկրիմինացիա` կրոնական հավատի հարցերով, իրավունք չունի իրականացնել: Գործի ավարտից հետո խնդրեմ, քննարկենք ցանկացած հարց՚:
Եթե նման պատասխան հնչեցներ նախկինում արդարադատության փոխնախարարի պաշտոնը չզբաղեցնող մեկը, գուցե գնահատական չտայինք, բայց քանի որ Օրբելյանը զբաղեցրել է այդ պաշտոնը, ապա այդքան էլ պատահական չէ նման պատասխանը: Դեռեւս փոխնախարարի պաշտոնին եղած ժամանակ Օրբելյանը լրատվամիջոցներից մեկի այն հարցին` արդյոք Միացյալ երիտասարդական լիգայի հայտարարությունը, թե շատ աղանդավորներ աշխատում են Արդարադատության նախարարությունում ու Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունում, իրականությանը համապատասխանո±ւմ է, Ա. Օրբելյանն ասել էր. ՙՆախարարությունը չի պատրաստվում պարզել իր աշխատակիցների կրոնական պատկանելությունը՚: Փաստորեն, ժամանակը ցույց տվեց, որ լավ հաշվարկված եւ ՙհեռանկարային՚ պատասխան էր, պրն Օրբելյան: Վառ ապացույցը Ձեր այսօրվա գործունեությունն է…

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում