ԻՆՉ ԵՐՇԻԿԵՂԵՆ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԱՄՌԱՆ ՇՈԳԻՆ
Արխիվ 12-16ԻՆՉ ԵՐՇԻԿԵՂԵՆ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԱՄՌԱՆ ՇՈԳԻՆ
Ամռան այս շոգերին սկսել են մեծ թվով դժգոհություններ ստացվել հայաստանյան սպառողական շուկայում վաճառվող մսամթերքներից եւ, հատկապես, երշիկեղենից: Դա հասկանալի է. շոգը նպաստում է առանց այն էլ հիմնականում կասկածելի որակով մսամթերքի էլ ավելի շուտ փչանալուն: Դրան էլ գումարելով վաճառակետերում պահպանման տարրական կանոնների խախտումները, ստանում ենք անզեն աչքով էլ պարզ տեսանելի բավականին տխուր պատկեր, ինչքան էլ որ համապատասխան մարմիններն իրենց ամպագորգոռ արտահայտություններով փորձեն ժխտել այդ ապրանքի անորակությունը:Բայց ահա պարզվում է, որ այս իրավիճակում երշիկեղենի մասով որեւէ լուրջ պետական ուսումնասիրություններ չկան: Քիչ են նաեւ փորձագիտական ուսումնասիրությունները: Պատճառը հետեւյալն է. ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց, որ բացի երշիկից` այլ ապրանքատեսակների վերաբերյալ ունեն հետազոտական տվյալներ, որոնք կարող է տրամադրել. ՙԵրշիկի լաբորատոր փորձաքննության համար անհրաժեշտ են ահռելի ֆինանսներ, եթե համապատասխան կառույցները դրանով չեն զբաղվում, ես որտեղի±ց այդքան գումար հայթայթեմ՚,- մեկնաբանեց Ա. Սաղաթելյանը:
Մինչդեռ մեկ հանգամանք եւս պետք էր, որ պատկան մարմիններին պարտադրեր այդ շուկայի իրավիճակն ամենօրյա ուշադրության տակ պահել: Այսպես. գաղտնիք չէ, որ բոլոր սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվում է կտրատված եւ ամանների մեջ փաթեթավորված երշիկեղեն: Եվ ահա մասնագետները պնդում են, որ երշիկը կտրելու պահից հետո պիտանելիության ժամկետը դառնում է 72 ժամ: Չնայած դրանª տարբեր վաճառակետերում իրականացված մեր ուսումնասիրությունների ժամանակ խանութում գրեթե չհայտնաբերեցինք կտրտված եւ փաթեթավորված երշիկեղեն, որի վրա մակնշված լինեին փաթեթավորման եւ պիտանելիության ժամկետները:
Բայց ահա Սննդի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն ԱՐՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ խոսքով` եթե կտրատված երշիկը փաթեթավորված է հերմետիկ տարայի մեջ, ապա դրա պիտանելիության ժամկետը կարող է 72 ժամից էլ ավելի լինել: Ինչքա±ն ավելի, ասենքª 24 ժա±մ: Բայց դա էլ ՙմխիթարություն՚ չէ ասենք այն սպառողների համար, ովքեր բնության գրկում հանգստի մեկնելուց սովորաբար վերցնում են կտրատված երշիկª պատկերացում անգամ չունենալով, թե դա երբ է փաթեթավորվել ու մինչ այդ ինչ որակական վիճակում է գտնվել:
ՙՀիմնականում փոփոխությունը երշիկի առումով վերաբերում է մանրէաբանական ցուցանիշներին: Մեկ բան հաստատ է` եթե տվյալ երշիկի մեջ կա մետաղ, ապա այն ե°ւ ամբողջական, ե°ւ կտրատված վիճակում պահպանվում է: Պարզապես այստեղ խնդիրն այն է, որ կտրատված երշիկի հետ կատարվող փոփոխություններն ավելի արագ են տեղի ունենում: Մեծ ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքի վրա, թե երշիկն ինչով են կտրում: Եթե ամեն աշխատանքային օրվա վերջում դանակները մաքրվում են, բնականաբար այդ ռիսկերը կնվազեն՚,- նշեց Ա. Գեւորգյանը: Նա չցանկացավ երշիկի անորակության հետ կապված բոլոր մեղքը բարդել արտադրողների կամ վաճառողների վրա: Մեղքը բոլորինն է. եթե արտադրության, տեղափոխման, վաճառքի ժամանակ պահպանվեն սանիտարահիգիենիկ կանոնները, միայն այդ դեպքում կլինի ապրանքի կատարյալ որակ եւ չդժգոհող սպառող:
Չնայած այստեղ ավելի շատ պետք է մտահոգվել արտադրողների ագահությունից: Փչացած երշիկեղենը, հասկանալի է, պետք է վերադառնա արտադրամաս: Եվ ահա` քիչ չեն խոսակցությունները, որ արտադրողներն ամեն ինչ անում են, նույնիսկª վաճառքի գնի մի մասը թողնում են խանութին, որ նա փորձի մինչեւ վերջին հնարավորությունը` վաճառել փչացող ապրանքը: Էլ չենք խոսում այն լուրերի մասին, որ հաճախ արդեն լրիվ փչացած մսամթերքն արտադրամաս վերադառնալով` ենթարկվում է կրկնակի մշակման ու արդեն էժանացված գներով նորից բռնում խանութի ճամփան: Այս դեպքում այն, բնականաբար, նորից ՙժամկետի մեջ՚ է, բայց թե ինչ կարող է անել սպառողի առողջության հետ... Չնայած սպառողի առողջության նման ՙանիմաստ՚ բաներն ում են հետաքրքրում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

