ՈՐՈՆՔ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՈՆՔ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ


Օրեր առաջ ԼՂՀ Քարվաճառի շրջան ադրբեջանական  դիվերսիոն խմբի ներթափանցման պատմությունը հերթական անգամ վեր հանեցին մի շարք կարեւորագույն հարցեր: Սկսած, թե ինչպես են ադրբեջանցի դիվերսանտներին հաջողվում խորանալ մեր տարածքում, ինչ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ են պետք, վերջացրած նրանով, թե պետք չէ± արդյոք զենք կրելու թույլտվություն ունենան ազատագրված տարածքի բնակիչները: Սակայն մեկ հարցադրում այս ամենի մեջ ցցուն է. ո±րն է հաճախակի դարձած այս դիվերսիաների նպատակը: Առավել եւս, որ այս հարցադրման առնչությամբ մեր մի շարք զրուցակիցները եւս նկատեցին, որ Ադրբեջանի նման գործողությունները Հայաստանի համար նորություն չեն:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց.
- Այդ ամենն իրենից լուրջ բան չի ներկայացնում: Բայց որ ադրբեջանական կողմը օր օրի խախտումներ է անում սահմանամերձ գոտում եւ լարում իրավիճակը, անկասկած է: Ադրբեջանի գլխավոր նպատակն այն է, որ ցանկանում է ժողովրդին դրդել արտագաղթի, եւ սահմանային շրջանները դատարկվեն: Պետք է Հայաստանը սկսի լայնամասշաբ վերափոխումներ, արդարության եւ արդարադատության համար պայքար, անշուշտ նաեւ սահմանամերձ գյուղում ադրբեջանական կողմին համապատասխան հարված:
ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ նշեց.
- Բոլորի համար պետք է պարզ լինի, որ Ադրբեջանը ահաբեկչական եւ դիվերսիոն պետություն է, որով էլ ցույց է տալիս իր իրական դեմքը: ՀՀ քաղաքացի Խոջոյանին, ով Ադրբեջանում գերի էր ընկել, ինչ-որ թույն էին, եւ նա գերությունից վերադառնալուց հետո մահացավ: Ահա այդ մարդկանց իրական դեմքը, չնայած նրանց արդեն մարդ էլ չի կարելի կոչել: Պետք է ասեմ, որ Ադրբեջանը նման դիվերսիաներ եւ ահաբեկչություն  է իրականացնում  նաեւ սեփական  բնակիչների նկատմամբ, եւ այդ իրավիճակը ներթափանցում է նաեւ սահմանային գոտի: Իհարկեª այստեղ նպատակն այլ է. ցանկանում է իր ՙհզորությունը՚ ցույց տալ, որն իրականում չունի:
ՀՀ պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ էլ ավելացրեց.
- Գուցե, վերջին դիվերսիոն խմբի գործողությունները մի քիչ ավելի հնչեղ բնույթ ստացան, սակայն պետք է ասեմ, որ նման դեպքեր միշտ էլ եղել են: Ադրբեջանն այդ ամենով ուզում է որոշակի բաներ ցույց տալ միջազգային հանրությանը: Այսօր մեր հարեւանը
միջազգային հանրությանը ցույց է տալիս իր կոշտ պահանջները եւ, կոպիտ ասաց, ցանկանում է ասել` լուծեք այս հարցը, թե չէ` ես պատրաստ եմ այն լուծել պատերազմով: Շատերը ասում են, որ նա պատրաստվում է պատերազմի, սակայն ես հավատացնում եմ, որ Ադրբեջանի այս գործողությունները միայն ցուցադրական փաստեր են` ուղղված միջազգային հանրությանը:


Z-S սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում անցկացրել է սոցհարցում` պարզելու համար` ինչ է ցանկանում ասել Ադրբեջանը` հրադադարի ռեժիմը հաճախակի խախտելով.
1. Այս ամենն ընդամենը ուժի ցուցադրություն է, եւ մտահոգվել պետք չէ- 43%:
2. Սրանք բանակցային գործընթացում Հայաստանին զիջումներ պարտադրելու փորձեր են: Հիմա խոսվում է նախագահների նոր հանդիպման մասին, եւ Ադրբեջանն էլ ակտիվացել է- 27%:
3. Այս լարվածությանը Ադրբեջանին պարտադրում են գնալª կապված Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի հետ- 24%:
4. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ այս կերպ հայկական պաշտպանությունն է ստուգում-  6%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում