ԻՆՉՊԵՍ ԲԱՆԴԻՏԻ ՈՐԴԻՆ ԴԱՐՁԱՎ ՙԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱ՚

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԲԱՆԴԻՏԻ ՈՐԴԻՆ ԴԱՐՁԱՎ ՙԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱ՚


Լինում է չի լինում մի 19-ամյա պատանի է լինում` Վահան Արգիշտի Սեդրակյան: Իր շատ ու շատ հասակակիցների պես ՙայֆոնը՚ ձեռքից բաց չի թողնում, օրվա զգալի մասն անցկացնում է ՙՖեյսբուքում՚, այլ սոցիալական ցանցերում: Նաեւ վատ չի` կայքեր պատրաստելու եւ լուսանկարելու գործում: Ու (ինչը շատ տարածված է իր հասակակից տղաների մոտ) գրանցված է 2-3 տասնյակ պոռնոխմբերում... Դե, գլխին ավետարան չկարդանք, ընդամենը նշենք, որ, կարծես թե, ոչնչով չի տարբերվում իր սերնդակից պատանիներից: Բայց...

ԱՀԱ ԵԿԱՎ ԿՈՆՉԻՏԱՆ, ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏ ԴԱՐՁԱՎ

Ճիշտ է, նախասիրած համացանցային զվարճանքներում մի տեսակ կասկածներ էր շարժում մասնակցությունը մի խմբի, որը կոչվում է (թարգմանում ենք ռուսերենից). ՙՈչ ֆորմալներ 18+:

Պոռնո, սեքս, տատու, լեսբի, բի, գեյ, թրեշ. խումբը նախատեսված է ոչ այնքան առողջ հոգեկան ունեցող մարդկանց համար, ում դուր է գալիս նայել դաջվածքներով ՙոչ ֆորմալ՚ մերկ մարմիններին եւ նրանց համար, ով չի ամաչում ցույց տալ սեփական բարեմասնությունները: Ինչպես նաեւ խումբը նվիրված է բոլոր տեսակի մարդկային արատներին` գեյեր, լեսբիներ, բիսեքսուալներ...՚:
Եվ ահա, գալիս է այն պահը, երբ ՙԱզատություն՚ ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում բազմաթիվ անձնավորություններ, ում դժվար է անվանել այլ կերպ, քան համասեռամոլության լոբբիստներ, բառիս բուն իմաստով, ամենալպիրշ ձեւով հոշոտում են Ինգա եւ Անուշ Արշակյաններին այն բանի համար, որ հրապարակավ չեն թաքցրել իրենց զզվանքը Կոնչիտայից: Պատանի Վահան Սեդրակյանը հոշոտողների մեջ է, եւ հիմա էլ մեր դեմ դատարան դիմածներից մեկն է: Իսկ հիմա, թե ի±նչ էր նա գրել, որպես ՙհարց՚ կոչեցյալ. ՙՇատերի մոտ Ինգա եւ Անուշ անունները անբաժանելի են` կարծես նույն անձը լինի. ճի±շտ է, որ դուք ինցեստ լեզբուհիներ եք՚: Այն հանգամանքը, որ դատելով էջի սքրինշոթից (ակնթարթային լուսանկարից), ՙԱզատություն՚ ռադիոկայանի այդ էջի կայքավարներն առնվազն 9 ժամ չէին հեռացրել, թերեւս վկայություն է, որ իրենք էլ են ամեն կերպ, մեղմ ասած, նպաստել քույրերի նկատմամբ հաշվեհարդարին: Բայց հետաքրքիր է, որ սույն պատանին իր սեփական էջում գրառում է` ՙհանեցին՚, ու իր ձեռքով զետեղում իր գրածի ակնթարթային  լուսանկարը...
Լավ, իսկ հիմա մի թեթեւ շրջենք նրա ֆեյսբուքյան էջով: 31-ը հուլիսի 2012, տխրահռչակ Ծոմակը լպիրշ արտահայտություններով նկարագրում է, որ վերջապես լքում է Հայաստանը: Եվ ահա մեր պատանին այսպես է մեկնաբանում (ներողություն ենք հայցում այդտեղ առկա ոչ նորմատիվային բառերի համար). ՙԵրկիրն իրոք քաքոտա, ինչ խոսք: Էտ գիտեն բոլորը:) Ուղղակի բոլորը սուտի հայրենասերներ են... Երբ կլինեք ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, կհասկանաք, թե ինչքան հետամնաց, փտած ազգ. չէ կներեք, ոչ թե ազգ այլ ՑԵՂ են հայերը, ոնց որ իրենք են իրենց համարում... Ցեղասպանություն... lol Հատուկ անհասկացողների եւ ԳԵՐսուտիհայրենասերների համար՚: Գնացինք առաջ, 7-ը նոյեմբեր, 2012, եւ լրատվականներից մեկի ՙսենսացիան՚ իբր Հայաստանում տեղի է ունեցել միասեռական աղջիկների ՙհարսանիք՚, Վ. Սեդրակյանը մեկնաբանում է այսպես. ՙԱղջիկներ, ՙտակ դերժատ՚, Ձեզ մաղթում եմ երջանիկ կյանք՚: Դե, հետո գալիս ենք ու հայտնաբերում, որ պատանու կուռքը ԼՏՊ-ն է, ու նրա սիրտը ցավում է ոստիկան ծեծած ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման կապակցությամբ: Հետո գալիս է նորագույն ՙայֆոնի՚ նկար եւ հարցադրում. ՙՈվ կնվիրի՚:
Ինչեւէ, կրկին վերադառնանք այս տարվա մայիս ամիս: Եվ ահա պատանու ՙսիրո խոստովանությունը՚ Կոնչիտային. ՙՀայեր, եկեք չմոռանանք, որ եվրատեսիլը կոչվումա song contest, այսինքն երգի մրցույթ, ու ոչ թե թրաշի կամ հոմոֆոբների մրցույթ… Կոնչիտայի երգը շատերինա դուր եկել, այդ թվում նաեւ ինձ, ու ես քվեարկելու եմ իրա օգտին...՚: Իսկ մեկ օր անց` այսպիսի արձագանք այն իրողությանը, որ հայաստանյան ժյուրին 0 միավոր է տվել Կոնչիտային. ՙԺյուրի, դու փթիր ես՚, ու մի փոքր անց. ՙՀաղթեց լավագույնը, so SHUT UP!!!՚: Եվ ցինիկ ձեռառնոց. ՙԱզգս հիստերիայի մեջ է :ՃՃ ինքնահաստատվելու սեզոնը պաշտոնապես համարվում է բացված ՃՃՃ՚:
Ահա այդպիսի տխուր բաներ: Հիմա որեւէ մեկը կարո±ղ է ասել, որ սույն պատանին չի իրականացրել համասեռամոլների շահերի պաշտպանություն, այսինքն` լոբբինգ:

ԲԱՆԴԻՏ ՀԱՅՐԻԿԸ...

Իսկ հիմա ժամանակի ժապավենով էլի գնանք հետ, դեպի այն պահը, երբ Վահան Սեդրակյանը դեռ 16 տարեկան էր: 2011-ի մարտի 22-ի լույս 23-ի գիշեր, ոստիկանները թարմ հետքերով կանգնեցնում են Վահանի հոր` Արգիշտ Սեդրակյանի ավտոմեքենան ու ձերբակալում նրան: Հենց նրա ավտոմեքենայում հայտնաբերվում է լիցքավորված ատրճանակ:
Բացահայտվում են 2007-2011թթ. ընթացքում Արգիշտ Սեդրակյանի կատարած թվով 21 գողությունները քաղաքացիների բնակարաններից եւ հիմնարկությունների գրասենյակներից, այդ թվում` ՙԱրմենիկումի՚ գրասենյակի կողոպուտը, գումարած նաեւ մեկ ավազակային հարձակում: Բնականաբար, ոստիկանները, մեղմ ասած, նրբանկատ չէին ե°ւ ձերբակալության, ե°ւ բնակարանում ու ավտոտնակում անցկացված խուզարկության ժամանակ: Գողությունների պատճառած նյութական վնասը գերազանցում է 20 մլն դրամը, ուստի զարմանալի չէ, որ դատարանը հետագայում նրա ողջ գույքի վրա արգելանք է դնում: Իսկ խուզարկությամբ, որը 11 ոստիկան իրականացնում էին 7 ժամ շարունակ, հայտնաբերվում է գողոնի ամենատարբեր տեսականի` էլ  կենցաղային տեխնիկա, էլ ոսկեղեն, էլ բջջային հեռախոսներ, նույնիսկ հագուստ ու մի քանի տասնյակ ջեռուցման ալյումինե մարտկոցներ: Դրան գումարած` մի քանի միավոր հրազեն:
Իսկ ինչո±ւ են ոստիկանները, մեղմ ասած, ոչ քաղաքավարի` պարզ է դառնում ավազակային հարձակմանը վերաբերող` դատարանի վճռի հետեւյալ հատվածից. ՙՏուժող Ժորա Թադեւոսյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 10.03.2010թ., ժամը 21:00-ի սահմաններում, աշխատանքից վերադարձել է իր` Երեւանի Կոմիտասի փողոցի 9/1 շենքի 36 բնակարան: Երբ մտել է շքամուտք, որպեսզի բարձրանա բնակարան, շենքի մուտքի լույսերն ամբողջությամբ անջատված են եղել: Բարձրացել է իր բնակարան, որը գտնվում է շենքի երկրորդ հարկում, բացել է դուռը, վառել իր բնակարանի լույսը եւ նկատել, որ իրենից մոտ մեկ մետր հեռավորության վրա կանգնած Արգիշտ Սեդրակյանին, ով հարվածել է իր լյարդին: Ինքը հասկացել է, թե ինչ է կատարվում ու օգնություն է գոռացել, սակայն Արգիշտն իրեն ներս է տարել, իսկ նրա ընկերը ետեւից երկաթյա ձողով հարվածել է իր գլխին, ինքն ընկել է հատակին եւ նրանց կողմից կողքերին հարվածներ է ստացել: Ասել է, որ իր սիրտը վիրահատված է, որ իրեն չհարվածեն, սակայն Արգիշտի ընկերն ասել է, որ եթե ցանկանում է կենդանի մնալ, ապա պետք է ձայն չհանի: Նրանք փորձել են հատակի շորը մտցնել իր բերանը, որպեսզի իր ձայնը չլսվի, սակայն ինքը կծել է եւ չի թողել: Դրանից հետո ինքն ուժգին հարված է ստացել գլխին, որը ցնցել է իրեն, նրանք պարանը գցել են իր վիզն ու ցանկացել խեղդել, ինչի արդյունքում ինքն աստիճանաբար գիտակցությունը կորցրել է:
Դրանից հետո նրանք իր ոտքերից բռնած քաշելով տարել են: Անցել է գրեթե 30 րոպե, իր գիտակցությունը վերականգնվել է, ինքն աչքերը բացել է եւ հասկացել, թե ինչ է կատարվել ու տեսել է, որ ոչ ոք չկա: Փորձել է բարձրանալ հատակից, սակայն իր ձեռքերն ու ոտքերը կապված են եղել: Ինքն արձակել է կապերը, սողալով գնացել է դռան մոտ, որպեսզի դուրս գնա, սակայն դուռը փակ է եղել, բանալին չի եղել եւ ոչ ներսից, ոչ էլ դրսից հնարավոր չի եղել դուռը բացել: Սկսել է ոտքերով հարվածել դռանը, իր անմիջական հարեւանը լսել է ձայներն ու հասկացել, որ ինքն է: Հարեւանին ասել է, որ վիրավոր է, որ նա զանգահարի իր հարազատներին եւ ոստիկանություն: Դրանից հետո դուռը կտրելով բացել են եւ իրեն տարել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ ինքը ստացել է կրծքավանդակի ոսկորների տասնչորս կոտրվածքներ, քթի ոսկորը փշրված է եղել, երկաթյա ձողով ինքը վեց հարված է ստացել գլխին, որի պատճառով յուրաքանչյուրի համար չորս կար են դրել: Այդ դեպքի նախորդ օրը` 09.03.2010թ., իր ծննդյան օրն է եղել, երկու սվիտերներ է նվեր ստացել, որոնցից մեկը նրանք գողացել են, ննջասենյակում դրված է եղել իր օրինական գազային ատրճանակը, որը եւս գողացել են: Իր բնակարանում ինքը հայտնաբերել է ինքնաշեն էլեկտրաշոկ՚:

... ԵՎ ՙՀՐԱՇԱԳՈՐԾ՚
ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ


Անկասկած, հարց է ծագում` ինչպե±ս կարող էր ՙԿոնչիտայի վկա՚ դառնալ այն պատանին, ում հայրն ապրում է այսպիսի հանցագործ կյանքով: Ու նաեւ` ինչո±ւ է նա հոգ տարել սեփական ձեռքով Արշակյան քույրերի հասցեին գրված զազրելի վիրավորանքի ապացույցները պահպանելու մասին: Մտքով չէ±ր անցնում, որ ապացույցը Արշակյանների տոհմի տղամարդկանց ձեռքը կարող էր ընկնել, եւ պատասխան կպահանջեին, կամ զրպարտության ու վիրավորանքի համար Արշակյան քույրերը բազմամիլիոնանոց քաղհայցով կարող էին դիմել դատարան: Եվ ինչո±ւ այդ ապացույցի առկայության պայմաններում նա վստահաբար 15 այլ իր նմանների հետ դիմում է դատարան մեր դեմ:
Իսկ հիմա` փոքրիկ հրաշքներ: Բնականաբար, սովորական քաղաքացուն տակավին չէր հետաքրքրի, թե ինչպես են ոստիկանները վարվել Արգիշտ Սեդրակյանի պես բանդիտի հետ: Սակայն ոստիկանների վրիպումներն ու խախտումները իսկական ՙկլոնդայկ՚` ոսկու հանք դարձան, այսպես կոչված, ՙքաղաքացիական հասարակության՚, այսինքն` գրանտակեր իրավապաշտպանների համար: Ախր, լիքը հաշվետվություն գրելու բան գտնվեց, թե ինչքան քըխ է հայոց ոստիկանությունը: Վո¯ւյ քոռանամ ես, ձերբակալելու պահին գետնին պառկացրել, ինչպիսի սրիկայություն` մենք ավերապահորեն հավատում ենք Արգիշտին, որ ոստիկանությունում իրեն քացու տակ են գցել: Այս ինչ ահավոր բան է` խեղճին թույլ չեն տվել զանգահարել տնեցիներին ու պոտենցիալ հնարավորություն ստեղծել` մինչեւ խուզարկողների գալը գողոնի հարցերը լուծելու: Իսկ սա ընդհանրապես սադիզմ է` խուզարկության ընթացքում 16 տարեկան Վահանին ասել են` ՙհայրդ գող է՚:
Ու սկսվեց... Իհարկե, հանցագործի փաստաբանին միայնակ այդ ամենն անելը ուժերից վեր կլիներ, բայց այդպիսի հրաշալի ու հրաշագործ իրավապաշտպաններ էին հայտնվել: Բանը հասավ նրան, որ ոստիկանների գործողությունների առնչությամբ հատուկ քննչական ծառայությունը քրգործ հարուցեց: Ճիշտ է, հետո այն կարճվեց` իրավապահների գործողություններում հանցակազմ չհայտնաբերելու պատճառով, բայց դե, մարդիկ արել են, չէ±: Ու նաեւ` բազում հոդվածներ ընդդիմադիր մամուլում, ուր Արգիշտ Սեդրակյանը ներկայացված է գրեթե հրեշտակի թեւերով, իսկ ոստիկանները` դժոխային ճիվաղներ: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց վճիռը` 13 տարի ազատազրկում, հիմա բողոք է ուղղված Վճռաբեկ, ու հաստատ ՙհրաշք գործողները՚ խոստացած կլինեն, որ Եվրադատարան էլ կտանեն այդ գործը, ու քանի որ Եվրոպայում իրենց ձայնը լսում են, Եվրադատարանում շանսերը մեծ են:
Հիմա ասացեք խնդրեմ, կարելի է ենթադրել, որ հենց այդ ՙհրաշագործներն՚ են սովորեցրել պատանուն կոնչիտայասիրություն: Եվ արդյո±ք հնարավոր բացասական հետեւանքներն անտեսելով` սեփական զազրելի խուլիգանության համացանցային ապացույցները, այն էլ Արշակյան քույրերի պես անձանց նկատմամբ, խնամքով պահպանելը յուրահատուկ հաշվետվություն չէր` թե տեսեք, կատարել եմ: Իհարկե, մենք դա չենք պնդում, սա ընդամենը ենթադրություն է, բայց շատ տրամաբանական է:
Ինչեւէ, նաեւ պատանի ՙԿոնչիտայի վկային՚ արժե հիշեցնել բրիտանացիների խոսքը, որ ապակյա տնակում ապրողները չպետք է քար նետեն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

ԱՀԱ ԱՅՍ ՆԿԱՐԸ ՎԱՀԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ԵՐԲԵՄՆ ԴՆՈՒՄ Է
ՈՐՊԵՍ ԻՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻ ԵՏՆԱՆԿԱՐ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում