Չէ, զարմանալի է, բայց փաստ: Քաղաքական շիզոֆրենիան հաղթարշավ է կատարում երկրագնդով մեկ:

Արխիվ 12-16

Չէ, զարմանալի է, բայց փաստ: Քաղաքական շիզոֆրենիան հաղթարշավ է կատարում երկրագնդով մեկ: Այսպես, Ուկրաինայի ՆԳ նախարար ԱՐՍԵՆ ԱՎԱԿՈՎԸ հանկարծ որոշեց, որ Մայդան կազմակերպողները ոչ թե ամերիկացիներն են (ինչը, ինչպես կասեր Օստապ Բենդերը բժշկական փաստ է), այլ ռուսները. ՙԳլխավոր հրապարակում անհասկանալի մարդկանց հաստատումը ռուսական ԱԴԾ-ի եւ պատմության անցյալում հայտնված կուսակցությունների նախագիծ-ծրագիրն է: Ոստիկանությունը տվյալներ ունի Մայդանի բոլոր ներկայացուցիչների մասին՚: Դե ինչ, ողբամ զքեզ Ուկրաինա, զի գլխավոր ոստիկանդ ոչ միայն համասեռական սկանդալի մեջ խառնված մեկն է, այլ նաեւ խելապակաս է: Մնում է միայն ափսոսալ, որ դժբախտաբար նա հայկական ծագում ունի:
Հոգեկան հիվանդների թեմայով բավականին սուր զեկույցով է հանդես եկել օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ. ՙՀոգեբուժարաններում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը: Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում` մյուս բոլոր հիվանդների ներկայությամբ՚: Հիշում եք` ինչքան գրանտածիծ եւ ՙնարնջագույն՚ թափոն կար, ինչպես էին հարձակվել Անուշ Արշակյանի վրա, երբ նա ասել էր, որ Կոնչիտային համարում է հոգեկան հիվանդ եւ զզվում նրանից: Անասելի ոռնոց դրեցին, թե տեսեք` անպատվել են բոլոր հոգեկան հիվանդներին: Դե, եթե ձեզ դրել եք հոգեկան հիվանդների իրավունքների պաշտպանի տեղ, ապա ո±ւր է ձեր արձագանքը օմբուդսմենի հաղորդագրությանը, չէ± որ օմբուդսմենի գրասենյակը հայտնաբերել է հենց ռեալ հոգեկան հիվանդների, ռեալ իրավունքների ոտնահարման իրողություն: Բայց այդ հարցով ոչ մի անդրադարձ չեք էլ անելու, քանի որ ՙքեռի Սեմը՚ դրա համար գրանտ չի տալիս:
Ինչպես հայտնի է, գործնականում բոլորը հեղինակավոր կարծիք են հայտնում ադրբեջանական դիվերսանտների մասին: Այդ գաղթակղությունից զերծ չմնաց եւ Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. ՙԵս չեմ կարծում, որ լարվածության էսկալացիայով պետք է սկսվի պատերազմը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու լինի` ինչ-որ մի ժամանակաշրջան դրանից առաջ բավականին լուռ կլինի, որպեսզի զգոնությունը թուլացնի՚: Լավ, ինչու պարոն Մանուկյանը, որ ժամանակին նաեւ պաշտպանության նախարար է եղել, այդքան վստահ է, որ զգոնությունը բթացնելու տեխնոլոգիան է կիրառելու: Ո±վ ասաց, թե լարվածության էսկալացիայի տեխնոլոգիան պակաս արդյունավետ է: Ի վերջո, բոլոր տարբերակներն էլ բացառված չեն եւ, ամենակարեւորը, պետք է պատրաստ լինենք ցանկացած տարբերակի, որպեսզի եթե, Աստված ոչ արասցե, թշնամին նոր պատերազմ սկսի, այս անգամ նրա անխուսափելի վերջնական ջախջախումը լինի նվազագույն կորուստներով:
Եվ վերջապես, մի զարմանալի, սակայն պոզիտիվ երեւույթի մասին: Հավաքակայանում զորակոչիկներից մեկի ծնողը այսպես դիմեց նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ. ՙՊարոն նախարար, իմ մի տղաներից մեկը ծառայել է Հայաստանում, մյուս տղաս Արցախում է ծառայում: Երրորդն էլ եմ ցանկանում` այնտեղ ծառայի: Եվ տղան է տրամադրված, եւ ես: Խնդրում ենք, այս մի անգամ մեր հարցին ընդառաջեք, բառառություն արեք: Թող գնա Արցախ, որ զորամաս գնում է, թող գնա ծառայի՚: Զարմացած նախարարն էլ պատասխանեց. ՙԱյսինքն, դուք ուզո±ւմ եք… Եթե ձեր ցանկությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելն է, ապա ես առաջարկում եմ ուղարկել եղբոր մոտ, թող իրար հետ ծառայեն՚: Դե ինչ, լավ է, որ այդպիսի ոգի ունեցողներ կան, ու նորանոր օրինակներ ենք ունենում: Հիշեցնենք, որ այս զորակոչին նաեւ այլ օրինակ ենք ունեցել` Ֆրանսիայի քաղաքացի հայ պատանին հատուկ ջանքեր է գործադրել` նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու, որպեսզի դիմի զինկոմիսարիատ եւ ինքն էլ 2 տարի ծառայի մեր բանակում:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում