ՀԻՆ ՙԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՂԱԶԱԳԻՐՆ՚ Է ԴԱՆԴԱՂԵՑՆՈՒՄ ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀԻՆ ՙԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՂԱԶԱԳԻՐՆ՚ Է ԴԱՆԴԱՂԵՑՆՈՒՄ ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ձգձգման թեման շարունակվում է ՙհամեմվել՚ նորանոր ուշագրավ քարոզչական վարկածներով: Ընդ որում, այդ բոլոր վարկածներն էլ, որպես կանոն, խնդիրը կապում են Ադրբեջանի հետ: Եվ ահա, այդ քարոզչական վարկածի վերջին ճշգրտումները տանում են այն ՙգաղափարին՚, թե իբր ռուսներն ամեն կերպ փորձում են Ադրբեջանին, այն էլª վերջինիս ցանկությամբ, բերել ԵՏՄ, եւ սառեցրել են Հայաստանի անդամակցության գործընթացըª այդ երկու երկրների համար միաժամանակյա անդամակցություն ապահովելու համար:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՏՄ ՉԻ ԳՆԱ
Իրականում իրավիճակը, իհարկե, ՙմի փոքր՚ այլ է: Կա մեկ հստակ փաստ. ներկայումս պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցելու կամ տարբեր ձեւաչափերով համագործակցելու հայտ է ներկայացրել մոտ 30 պետություն, որոնց թվում, չնայած Նուրսուլթան Նազարբաեւի հայտնի ակնարկներին, չկան ո°չ Ադրբեջանի եւ ո°չ էլ Թուրքիայի անունները: Ընդ որում, ադրբեջանական փորձագիտական դաշտում պարբերաբար խոսակցություններ լսվում են այդ թեմայով, Հայաստանում էլ փորձում են այն միտքը առաջ տանել, որ ռուսները Ղարաբաղի հարցի հաշվին պարզապես կստիպեն Ադրբեջանին մտնել ԵՏՄ: Սակայն այս վարկածը, մեղմ ասած, թերի է այնքանով, որ Ադրբեջանն առանց այդ էլ Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն չունի ու ԵՏՄ չմտնելով այս ուղղությամբ ոչինչ չի կորցնում, քանի որ այդ միության մեջ Հայաստանի մտնելու դեպքում եղած ստատուս-քվոյի շրջանակներում բանակցային գործընթացը շարունակվելու է նախկինի պես: Այլ բան է, որ ԵՏՄ մտնելով` Բաքու եւ Ալիեւը կարող են շատ ավելի շոշափելի կորուստներ ունենալª սկսած Արեւմուտքում կուտակված հսկայական փողերից, վերջացրած ՙգունավոր հեղափոխության՚ վտանգով:
Ընդ որում` նկատենք, որ վերջին ժամանակներս ակտիվորեն Ադրբեջան են այցելում եւ այնտեղ իրենց շատ հարմարավետ են զգում ՙԻրաքի եւ Լեւանտեի իսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման անդամները, որոնք, հիշեցնենք, ամերիկյան փողերով երեք տարի Սիրիայում պատերազմելով, հիմա էլ Իրաքի 1/3-ի հաշվին հիմնել են Իսլամական խալիֆաթ: Մյուս կողմից էլª այդ խմբավորումն ակտիվորեն համագործակցում է ամերիկյան մեկ այլª Քուրդիստանի հին նախագծի հետª ի դեմս իրաքյան քրդերի: Ալիեւն իր հերթին աչքի է ընկել ոչ միայն իր քրդական արմատներով, այլ նաեւ թուրքական քրդերին ցուցաբերած աջակցությամբ: Եվ, արդյունքում, Խալիֆաթի եւ Քուրդիստանի ակնհայտ հակաիրանյան բնույթ ունեցեղ ծրագրերի հետ Ալիեւի այս բացահայտ, գործնականում անքաթույց առնչությունները միանշանակ վկայում են, թե ռուս-ամերիկյան ներկայիս գլոբալ հակամարտությունում Բաքվի համակրանքը, մեղմ ասած, ռուսների կողմը չէ, ինչքան էլ որ Ռուսաստանից զենք են գնում:
Մի խոսքով այն, որ Ադրբեջանը գոնե այս պահին ԵՏՄ-ին անդամակցելու միտք անգամ չունի, լուրջ վերլուծական հարթակներում կասկածի տեղիք անգամ չի տալիս: Դա հատկապես ընդունում են ռուսական փորձագետները: Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության ձգձգումն Ադրբեջանի հետ կապող բոլոր վարկածներն էլ քարոզչական պարզ հնարքից այն կողմ չեն անցնում: Չնայածª դա էական չէ, հաշվի առնելով, որ այդ ամենը առաջիկա ամիսներին վերջնականապես հստակ կդառնա, եւ այդ քարոզչական հնարքն էլ օրակարգից դուրս կմղվի:
ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐԸ
Շատ ավելի էական է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրն արդեն պետք է, որ ստորագրված լիներ, բայց չկա: Դա, իհարկե, վկայում է, որ որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, կան, թեեւ կասկած անգամ չկա, որ աշնանն այդ պայմանագիրը կստորագրվի, եւ հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը բոլորի հետ միաժամանակ կգտնվի ԵՏՄ կազմում: Ի դեպ, օրերս ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հաստատել էր, որ առաջիկայում տեղի կունենա Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման: Դա հաստատում են շրջանառվող այն լուրերը, որ ՀՀ-ՌԴ նախագահների հանդիպումը նախատեսված է օգոստոսինª Սոչիում, եւ դրա ընթացքում լուծում կտրվի այն մեկ հիմնական եւ երկու-երեք համեմատաբար փոքր հարցերին, հենց որոնք էլ առաջ են բերել ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման այս ձգձգումը:
Ըստ նույն աղբյուրների հիմնական խնդիրը, այնուամենայնիվ, կապված է մաքսադրույքների չարչարկված թեմայի հետ: Խոսքն այն մասին է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը ենթադրում է Հայաստան մտնող ապրանքների ներկայիս հիմնականում գրեթե զրոյական կամ շատ ցածր դրույքաչափեր ունեցող մաքսադրույքները նկատելիորեն բարձրացնելª հավասարեցնելով Միության ընդհանուր մաքսադրույքներին: Սկզբնական փուլում եղան խոսակցություններ, որ լայն սպառման որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացումը Հայաստանում կառաջացնի անցանկալի գնաճ, ու միութենական մարմինների հետ սկսվեցին բանակցություններª դրանք նախկին ցածր մակարդակին պահելու համար: Այդ մի քանի տասնյակ անուն ապրանքների հետ կապված խնդիրը, մեր տվյալներով, վաղուց է լուծվել: Բայց, չնայած դրան, աստիճանաբար նման ապրանքների ցանկը սկսեց ընդլայնվել, եւ ներկայումս խոսվում է մոտ 1000 ապրանքատեսակներից: Մի մասն այդ ցանկ մտցնելու համար, հայտնի է, որ միջնորդել են մեր ներկրող-օլիգարխները: Բայց դրանով էլ այդ ցանկը պետք է որ 1000 անունից չանցներ: Եվ ահա մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հարցին խառնվել է Արժույթի միջազգային հիմնադրամը ¥ԱՀԿ¤...
Եվս մեկ հիշեցում. Հայաստանն ԱՀԿ անդամ դարձավ 2003թ. սկզբներին: Արդյունքումª մեր երկրի սահմանները ոչ միայն գործնականում ամբողջովին բացվեցին դրսի ապրանք-ծառայությունների առաջ, այլ նաեւ ներկրման համար սահմանվելով գրեթե զրոյական մաքսադրույքներ, ներմուծված ապրանքները մեր իսկ շուկայում հայտնվեցին տեղական արտադրության համեմատ ամեն մի մրցակցությունից դուրս վիճակում: Դա, իհարկե, պետք է հանգեցներ խոշոր գնանկման, առավել եւս, որ նույն 2003թ.-ից հետեւողականորեն սկսեց նվազել նաեւ դրամի փոխարժեքըª 1 դոլարը մոտ 580 դրամից վերջնարդյունքում հասնելով մոտ 300-ի: Անշուշտ, այդ երկու գործընթացները միմյանց հետ օրգանական առնչություններ ունեն, ընդ որում, դրանց արդյունքում ջախջախիչ հարված հասցվեց հայաստանյան տեղական արտադրությանը: Համենայնդեպսª օրինակ մեր երկրի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը տարեց տարի սկսեց շեշտակիորեն աճել, ինչն արդեն իսկ վկայում է ներքին տնտեսությանը հասցված հարվածի խորության մասին: Իսկ գները չընկան, քանի որ տեղական արտադրության ՙխեղդվելու՚ արդյունքում հաստատվեց մերմուծող օլիգարխիայի բացարձակ իշխանություն, այսինքնª կամայական գնագոյացում, եւ այդ ամենի հետեւանքները մինչ օրս զգում ենք ամեն մի վայրկյան:
Ուրեմն ինչո±ւ ստորագրվեց ԱՀԿ-ին անդամակցության այդ ՙդավաճանական ղազագիրը՚: Վարկածները շատ են, թե դրսից այդ ուղղությամբ մեծ փողեր են դրվել, հզոր ճնշումներ բանեցրել: Ընդ որում, այս համատեքստում չմոռանանք, որ նույն 2003թ. սկզբներին էր, որ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ դարձավ նախագահ, իսկ այդ օրերին տեղի ունեցած աղաղակող ընտրական օրինախախտումները ՙդեմոկրատական աշխարհ՚ կոչվածը անգամ ՙչտեսավ՚:
Պատմությունից իրականություն վերադառնալու համար շեշտենք միայն, որ ԱՀԿ-ին անդամակցության այդ գործընթացում Հայաստանը, ըստ մեր աղբյուրի, նաեւ պարտավորվել է վճարել հսկայական տուգանքներ, եթե հանկարծ մի գեղեցիկ օր փորձի հրաժարվել այդ ՙդավաճանական ղազագրից՚: Ըստ էության հենց դա էլ ենթադրում է ԵՏՄ-ին անդամակցությունը: Եվ ահա ԱՀԿ-ն էլ հիշեցնում է այն հսկայական տույժերի մասին, որոնց տակ կհայտնվի մեր երկիրը, եթե սկսի փոխել մաքսային դրույքաչափերը: Իհարկե, կարելի է բանակցել, փորձել ԱՀԿ-ին համոզել: Բայց փաստն այն է, որ ժամանակին նման խաղի կանոններ Հայաստանին պարտադրվեցին, ու դրա տակ էլ մեծ-մեծ փողեր դրվեցին ոչ թե այն բանի համար, որ Հայաստան ապրանք բերեն ու մի քանի կոպեկ փող աշխատեն: Չէ, Հայաստանն արտաքին աշխարհի համար չնչին շուկա է, եւ այդ ապրանքային եկամուտները կարող են եւ թողել են մեր օլիգարխիային: Այսինքնª հարցը ոչ թե փողն է, այլ քաղաքականությունը. այդ մեխանիզմը վերահսկելի է դարձնում նույնիսկ մեզանից շատ ավելի հզոր երկրների: Դե ուրեմն, եթե նպատակը ԵՏՄ-ին անդամակցությունն է, ապա միանշանակ է, որ ԱՀԿ-ն ոչ միայն զիջողությունների չի գնալու, այլ փորձելու է առավելագույնս ճնշել: Հետեւաբաª կա°մ պետք է ԵՏՄ մտնելով հնարավորինս մեծ թվով ապրանքատեսակների մաքսադրույքներ չփոխել ¥ինչը նախ ԵՏՄ-ին ձեռք չի տալիս, ապա շատ ավելի մեծ չափովª մեզ, քանի որ կորցնում ենք այդ հաշվին ներքին արտադրությունը խթանելու այս բացառիկ շանսը¤, կա°մª վճարել ԱՀԿ-ի տուգանքները (փրկագինը) եւ առաջ քաշել բոլորովին նոր տնտեսական խաղի կանոններ: Խոսքը մեծ գումարների մասին է, ու ակնկալվում է, որ դա հնարավոր կլինի ստանալ ՌԴ-ից: Ու, թերեւս, այդ հարցն է, որ կարող են օգոստոսին քննարկել ՀՀ եւ ՌԴ նախագահները, որից հետո արդեն հոկտեմբերին կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

