ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԵՆ ՏՎԵԼ

Արխիվ 12-16

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԵՆ ՏՎԵԼ


Ինչպես հայտնի է հինգ տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, օրերս լրատվամիջոցներին հանձնել էր տեսաերիզ, որի մասին բարձրաձայնում էր դեռեւս տարիներ առաջ: Տեսաերիզում, ըստ նրա, բարձրաստիճան պաշտոնյաների` մասնավորապես Ալիկ Սարգսյանի ներգրավմամբ խոսվում է սպանությունը ուրիշի` Գեւորգ Իգիթյանի գլխին բարդելու մասին, եւ կազմում են այն իրագործելու սցենարը, թե նախկին ոստիկանապետը ինչ-որ մեկին ՙգարանտիա՚ է տալիս, որ նա գործը իր վրա վերցնի:
Նախª Պետրոս Մհերյանից փորձեցինք պարզել, թե որտեղի±ց է իր մոտ հայտնվել այդ տեսաերիզը: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց. ՙԻնձ այդ ձայնագրությունը տրամադրել են ոստիկանությունից` դեռեւս երեք տարի առաջ, այն բանից հետո, երբ Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ էր, եւ իր սենյակից հրահանգեց, որ որդուս գործին առնչվող ցանկացած մանրամասն տեղեկության մասին հայտնեն ինձ: Այդ նույն օրը Ալիկ Սարգսյանն իր աշխատասենյակում ինձ ասաց, որ մի վեց օր հետո գնամ իր մոտ եւ տեսնեմ թե° սպանությունը կատարողին, թե° սպանության գործիք զենքը` սեղանին՚:
Պարոն Մհերյանն ասաց, որ մինչ այս չի ներկայացրել տեսաերիզը, քանի որ հույս ուներ, որ գործը կբացահայտվի. ՙՏեսա, որ հինգ տարի է անցել, եւ ոչինչ չեն անում, ճարս կտրած ձեռքիս տակ եղած տեսաերիզը հանձնեցի հանրության դատին: Հարկ եղած դեպքում կներկայացնեմ նաեւ այլ գործին առնչվող նյութեր, բայց առայժմ դրա ժամանակը չի՚:
Փորձեցինք զրուցել նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, ով ընդամենը զառացանք համարեց վերոնշյալը. ՙՍա ուղղակի սովորական շառլատանություն է, այդքան բան, բոլորն էլ գիտեն, որ ես դրա հետ կապ ունենալ չեմ կարող: Մի միլիգրամ ուղեղ ունեցող մարդը պետք է հասկանա, որ ոստիկանը չի ասում հանցագործին` տղա ջան, պատմի ոնց ա էղել, խոստովանի, որ մեղքդ թեթեւացնես: Սա ախր աբսուրդ է, իզուր մարդկանց ուշադրությունը շեղելու միջոց՚:
Նախկին ոստիկանապետի խոսքովª նա նորմալ հարաբերությունների մեջ է եղել սպանված փոխոստիկանապետի հետ. ՙԿրկնում եմ, ես Մհերյանի հետ ունեցել եմ ամենալավ, մարդկային հարբերությունները, միշտ քաջալերել եմ, օգնել, որպեսզի լավ աշխատի, որ իր աշխատանքը ստացվի: Չի կարող լինել մեկը, ով ասի, որ գոնե մի անգամ թեթեւ վիճաբանություն եմ ունեցել նրա հետ. նորմալ, իր համար աշխատում էր, ինձ ինչով պետք է խանգարեր, կարո±ղ եք ասել: Սա ուղղակի զառանցանք է՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում