ՙԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ՚ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՈՎ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՑ
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին` ասաց, որ այդ ամենը ցույց է տալիս Ադրբեջանի էությունը. ՙԱդրբեջանը դարձել է դիվերսիոն պետություն: Նա նման քայլեր անում է ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլեւ սեփական ժողովրդի հանդեպ: Վառ ապացույցն Ադրբեջանում քաղաքական ակտիվիստների ձերբակալումն է ու որսը, որը եւս դիվերսիա է: Սա ցույց է տալիս իշխող ռեժիմի ու Ադրբեջանի էությունը՚: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե հայկական կողմի վնասազերծած դիվերսանտները հազիվ թե իսկական դիվերսանտներ լինեն` հաշվի առնելով նրանց արտաքին տեսքը (չի բացառվում, որ նրանք լինեն ՙԳորշ գայլեր՚ կազմակերպության անդամ), Բաբայանի խոսքով` հնչեցված այդ տեսակետներն իրարամերժ են.
ՙԻսկ ՙԳորշ գայլեր՚ կազմակերպությունն ինչով է տարբերվում դիվերսանտներից, այն եւս ահաբեկչական կազմակերպություն է: Դիվերսանտների արտաքին տեսքին պետք չէ խաբվել: Ամեն ինչ ցույց է տալիս, որ նրանք իրոք դիվերսանտներ են՚: