ՙՙՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԵՍ ՙՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ՚ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆ ԵՄ ԿԱԶՄՈՒՄ
Արխիվ 12-16ՙՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԵՍ ՙՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ՚
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆ ԵՄ ԿԱԶՄՈՒՄ
Մինչ շատերը պատրաստվում են փախչել երեւանյան տապից ու հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում, արի ու տես, որ ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը եռում է հանրահավաք անելու ցանկությունից: Հենց այսօր վերջիններս խոստանում են դարակազմիկ ելույթներ ու համոզում մարդկանց հանգստանալու փոխարեն եւս մի քանի ժամ արեւի տակ ՙխորովվել՚ Ազատության հրապարակում: Ինչեւէ, պարզվում է, որ նորաթուխ ընդդիմություն դարձած ՕԵԿ-ի սպասելիքները չարդարացրին ԱԺ ընդդիմադիր գործընկերները, էլ չենք ասում ոչ իշխանական քառյակի մասին: Այս մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Մարտիրոսյան, ՙԺառանգության՚ ներկայացուցիչներից որեւէ մեկը կմասնակցի± այսօր կայանալիք ՕԵԿ-ի հանրահավաքին:
- ՙԺառանգությունը՚ որեւէ քննարկում չի իրականացրել այդ հարցով, ուստիեւ այդ հարցը ՙժառանգության՚ օրակարգում չկա:
- Դուք անձնապես հնարավո է, որ մասնակցեք:
- Ո°չ:
- Ինչով է պայմանավորված:
- Յյուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի եւ այդ օրակարգով է շարժվում: Այս առումով ՙՕրինաց երկիրն՚ իր քաղաքական օրակարգն է իրականացնում, ՙԺառանգությունն՚` իր, ուստի չեմ կարծում, որ ես ՙՕրինաց երկրի՚ քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մասն եմ կազմում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

