ՙՔԱՐՎԱՃԱՌԻ ՏԱՐԱԾՔ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ

Արխիվ 12-16

ՔԱՐՎԱՃԱՌԻ ՏԱՐԱԾՔ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ
ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով` մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` օրերս Քարվաճառի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված:
Ինչպես նշեց նախարարը, միշտ էլ եղել են նման տեղեկություններ` Քարվաճառի տարածք հնարավոր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին. ՙՊաշտպանության բանակի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, եւ այդ միջոցառումների ընթացքում` համագործակցելով նաեւ ՆԳՆ-ի,  ԱԱԾ-ի հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը եւ հետքերի հետեւից գնալով` հայտնաբերել էին այդ խմբի մեկ անդամի: Նրան հայտնաբերելուց հետո, մենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցինք` հավելյալ անցակետեր, հավելյալ ստորաբաժանումներ նաեւ ուղարկվեց այդ հատված, եւ բացահայտվեցին բոլոր անդամները, որոնք  եղել են Քարվաճառի տարածքում: Այդ միջոցառումների ընթացքում նաեւ որոշակի մտավախություն կար ազգաբնակչության մոտ, մանավանդ որ նախնական տվյալներով` կա տեղեկատվություն, որ տասնյոթ տարեկան ԼՂՀ քաղաքացու սպանության մեջ նաեւ կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել՚: Ապա Ս. Օհանյանը վստահեցրեց. ՙԱյսօր ՊԲ հրամանատարությունը համապատասխան խնդիրներ է իրականացնում` հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու եւ նաեւ ականապատման միջոցառումներ իրականցնելու ուղղությամբ, նաեւ ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն իրոք իր առջեւ դրված խնդիրները լուծում է՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում