ՙԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆԼՎԱ ՈՏՔԵՐՈՎ՚
Արխիվ 12-16ՙԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆԼՎԱ ՈՏՔԵՐՈՎ՚
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սահմանում տիրող լարված իրավիճակը` Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտվող հրադադարը, դիվերսիաները չեն հանգեցնի լայնածավալ ռազմական գործողությունների`պատերազմի: Ադրբեջանը թեեւ փորձում է իրեն ներկայացնել որպես անկախ պետություն, սակայն նա իրականում վախենում է բրիտանական նավթագազային ընկերությունից (British Petroleum):
Լարիսա Ալավերդյանը, խոսելով Ադրբեջանի ակտիվացման մասին, հիշեցրեց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները շուտով իրենց ոտքերը լվանալու են Սեւանում, ասաց. ՙԱդրբեջանցիների ոտքերը կարծես անլվա են մնացել: Նրանք իրենց այս պահվածքը շարունակելու են մեզ հայտնի գործողություններով ու բառապաշարով՚:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

