ՎԱՐՉԱՊԵՏ. ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ ԿՄՏՆԵՆՔ ԵՏՄ
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏ. ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ
ԿՄՏՆԵՆՔ ԵՏՄ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի մինչեւ հոկտեմբերի վերջ: Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` լրագրողների հետ զրույցում: Նա վերջերս էր հանդիպել իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ տեղադրվելու է, թե ոչ` հարցին Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց` ասելով, որ նախկինում այդ մասին խոսել է: Հիշեցնենք, որ ժամանակին այդ հարցին վարչապետը հստակ ՙոչ՚ էր պատասխանել:

