ՍՏԵՂԾՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ-ՊԱՀՊԱՆՈՂԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Արխիվ 12-16ՍՏԵՂԾՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ-ՊԱՀՊԱՆՈՂԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ս.թ. հուլիսի 17-ին "Ազդակ" լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան` ԱՄՆ-ից սնվող, հովանավորվող եւ հրահանգվող կառույցների` համասեռամոլության լոբբիստների, քայքայիչ աղանդների, ֆեմինիստական կազմակերպությունների, մասոնամերձ շրջանակների եւ այլ "5-րդ շարասյուների" կողմից ազգային-պահպանողական արժեհամակարգի կրողների դեմ լայնամասշտաբ ամառային գրոհի կապակցությամբ: Վերլուծվեցին եւ քննարկվեցին դրա դրդապատճառները, արմատները, հետապնդվող գլոբալ աշխարհաքաղաքական նպատակները, վտանգավորության աստիճանը հայ ազգի եւ ՀՀ ինքնիշխանության համար:
Մենք` կլոր սեղանի մասնակիցներս, որոշեցինք ստեղծել Ազգային-պահպանողական արժեհամակարգի պաշտպանության խորհուրդ:
Խորհուրդը որոշեց.
1. Համերաշխություն հայտնել եւ թիկունք կանգնել "5-րդ շարասյուների" միաժամանակյա գրեթե մեկ տասնյակ դատական հայցերի, այսինքն` դատական տեռորի թիրախ դարձած "Իրավունք" թերթին:
2. Նպատակահարմար գտնել ուժերի համախմբումը` "5-րդ շարասյուների" դեմ հակագրոհի անցնելու նպատակով:
3. Նպատակահարմար գտնել ստեղծելու միջազգային լիգա` ազգային-պահպանողական, քրիստոնեական արժեքները պաշտպանելու համար:
4. Նպատակահարմար գտնել առաջարկելու` փոխել օրենսդրությունը երեխաների իրավունքների, կրոնական կազմակերպությունների, ՀԿ-ների, համասեռամոլության քարոզչության, գենդերային քաղաքականության, այլընտրանքային ծառայության վերաբերյալ:
5. Նպատակահարմար գտնել խորացնելու գործող օրենսդրության կիրառման կատարումը` կրոնական կազմակերությունների, ՀԿ-ների նկատմամբ, ԶԼՄ-ների, հեռուստառադիոյի մասին օրենսդրությունում եւ կանոնակարգերում մտցնել քայքայիչ հակապետական, հակազգային, հակաբարոյական քարոզչության հնարավորությունները նվազեցնող դրույթներ եւ մեխանիզմներ:
"Սահմանադրական իրավունք միություն" կուսակցություն
"Իրավունք" թերթ
"Կոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի" թերթ
"Արգումենտի նեդելի Արմենիի" թերթ
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն
Բլոգերների միջազգային ասոցիացիա
Կոռուպցիային հակազդման ասոցիացիա
Համահայկական ծնողական կոմիտե
Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ
"Լույս" տեղեկատվական կենտրոն
"Հայ ծրագրավորողների միություն" նախաձեռնություն

