ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ.ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆԼՎԱ ՈՏՔԵՐՈՎ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ.ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆԼՎԱ ՈՏՔԵՐՈՎ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Իրավունքի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սահմանում տիրող լարված իրավիճակը` Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտվող հրադադարը, դիվերսիաները չեն հանգեցնի լայնածավալ ռազմակա գործողությունների`պատերազմի: Ադրբեջանը թեև փորձում է իրեն ներկայացնել որպես անկախ պետություն, սակայն նա իրականում վախենում է բրիտանական նավթագազային ընկերությունից (British Petroleum):
Լարիսա Ալավերդյանը, խոսելով Ադրբեջանի ակտիվացման մասին, հիշեցրեց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները շուտով իրենց ոտքերը լվանալու են Սևանում, ասաց. «Ադրբեջանցիների ոտքերը կարծես անլվա են մնացել: Նրանք իրենց այս պահվածքը շարունակելու են մեզ հայտնի գործողություններով ու բառապաշարով »:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

