Մոսկովյան դատարանը բավարարել է գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը
Արխիվ 12-16Մոսկովյան դատարանը բավարարել է գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը
Մոսկվայի Բասմանի դատարանը հինգշաբթի բավարարել է խոշոր գործարար և հասարակական գործիչ, հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչ Լևոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, վերջինս մեղադրվում է փողերի լվացման համար, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը դատարանի դահլիճից։
Հայրապետյանին, ով համարվում է աշխարհում ազգությամբ հայ ամենահարուստ գործարարներից մեկը, ձերբակալել էին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։
Ինչպես նախօրեին տեղեկացրել է rosbalt.ru կայքը, հայ գործարարին ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել քրեական հեղինակություն Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործի քննության շրջանակներում։
Հայրապետյանի՝ խմբավորման հետ ունեցած հնարավոր կապի մասին քննիչներին տեղեկացրել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որն այժմ ցմահ ազատազրկման է դատապարտված։

