ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՐՈՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՐՈՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

 

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան «Աղանդավորության եւ այլասերվածության գրոհը Հայաստանի վրա» թեմայով, որի մասնակիցներն էին` ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը, Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ինչպես իր խոսքում նշեց Հ. Բաբուխանյանը, այսօր Հայաստանի վրա գրոհում ու այլասերվածություն են տարածում հետեւյալ կառույցները.

«Առաջինը համասեռամոլների լոբինգով զբաղվող, վերջերս լավ անվանում է գտել Հովհաննես Գալաջյանը` Կոնչիտայի վկաների խումբն է:

Երկրորդը այլասեռվածություն տարածող կազմակերպություններն են, այսպես ասած, ֆեմինիստուհիները, որոնք նույնպես պաշտպանում են այդ համասեռամոլների իրավունքները, իբրեւ թե կանանց իրավուքները: Միեւնույն ժամանակ զբաղվում են տարբեր տեսակի գրականություն տարածելով:

Երրորդն աղանդներն են, որոնք նույնպես շատ ակտիվ են եւ գնալով ավելի լկտի դրսեւորումներ են ցուցաբերում, նույնիսկ օրենքի խախտումներ իրենց թույլ տալով, ինչի մասին առավել մանրամասն կնշի Ա. Ամարյանը:

Չորրորդը մասոնական շրջանակներին առնչվող ուժերն են:

Հինգերորդը արեւմտյան վարձու քարոզիչներն են, այսպես կոչված, վերլուծաբանները, որոնց սեւ ցուցակներում են հայտնվում ազգային պահպանողական գաղափարախոսության կրողները:

Հաջորդը դրանք արեւմտյան շահերի գործակալներն են` քաղաքական ուժերը, որոնք գործում են արեւմտյան ուժերի թելադրանքով:

Եվ, այս շարքում է նաեւ ԱՄՆ դեսպանը, որ քարոզում է վերջերս, թե ստատուս քվոն շատ վտանգավոր է, պարգեւատրում է այս վերոհիշյալ կառույցների ներկայացուցիչներին»:

Ապա հավելեց. «Ընդ որում, ասեմ, որ այս ուժերը վերջին շրջանում կազմակերպել են շատ նպատակային գրոհ այն կառույցների վրա, ովքեր կարելի է ասել առաջամարտիկներ են ազգային պահպանողական գաղափարախոսությունը այս կամ այն ոլորտում ներկայացնելու առումով: Օրինակ` «Իրավունք» թերթի դեմ այսօր 8-ը դատական հայց կա, որոնցից 3-ը համասեռամոլների լոբինգով զբաղվող կազմակերպությունների կողմից է, մի քանիսը աղանդավորների կողմից: Այսինքն` բոլորը այս դաշտի ներկայացուցիչներ են»:

Մյուս բանախոսների տեսակետին, ինչպես նաեւ վերոնշյալ գրոհներից պաշտպանվելու մասնակիցների առաջարկներին ծանոթացեք տեսանյութից.

 


Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում