ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆ.«ԿԱՏԱՐՎԵՑ ԱՅՆ ԵՐԱԶԸ, ԻՆՉՆ ՈՒԶՈՒՄ ԷԻ ՍՏԱՆԱԼ»

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆ.«ԿԱՏԱՐՎԵՑ ԱՅՆ ԵՐԱԶԸ, ԻՆՉՆ ՈՒԶՈՒՄ ԷԻ ՍՏԱՆԱԼ»


Օրերս Սեւանա լճի հենց կենտրոնում` լաստանավի վրա, կայացավ դիզայներ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԻ «Իմ երազը» նոր հավաքածուի ցուցադրություն-վաճառքը: «ԵՐԱԶ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ` դիզայներ Արամ Նիկոլյանը այս յուրահատուկ միջոցառումը նախաձեռնել էր` հանուն շաքարային դիաբետ ունեցող երեխաների: Միջոցառումը վարում էին ԱՐԱՄ ՉԱԽՈՅԱՆՆ ու գեղեցկուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԶՅԱՆԸ, ովքեր նույնպես կրում էին հավաքածուից ընտրված հագուստներ: Ցուցադրությունն ուղեկցվում էր DJ Dale-ի երաժտությամբ եւ ծաղրածու ԶուԶունի չարաճճիությամբ: Մինչ բուն ցուցադրությունը, նախ ներկաները տեսան, թե ինչպես է ծնվել հավաքածուի գաղափարը, որի ընթացքում երեխաները հենց տեղում մոդելների հագուստների վրա նկարեցին գեղեցիկ պատկերներ: Այո, տղամարդկանց եւ կանանց համար նախատեսված բոլոր 45 զգեստները պատրաստված էին սպիտակ կտորներից, որոնց վրա արտատպված էին երեխաների կողմից նկարված պատկերներ: Ցուցադրությանը ներկա շոու-բիզնեսի հայտնի անձնավորություններից շատերը նույնիսկ գնեցին իրենց հավանած հագուստներից: Առաջին քայլն արեց երգչուհի, պրոդյուսեր ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ըստ նրա. «Արամը միշտ ինձ զարմացրել է, շատ վաղուց ենք իրար հետ աշխատել, դեռ սկսնակ դիզայներ էր: Նրա մտքերը միշտ եղել են ազատ, տարօրինակ, դրա համար շատ միջոցառումներին մեր հագուստների ձեւավորումն արել է Արամը: Սկզբում, երբ իմացա, զարմացա, թե ինչո՞ւ Սեւանում, հետո մտածեցի, որ լավ բան է մտածել, կօդափոխվենք: Բայց որ այսպես լաստանավով պիտի ամբողջ Սեւանա լճով շրջեինք` այսպիսի գեղեցիկ ցուցադրության ուղեկցությամբ, չէի պատկերացնում: Իսկ սպիտակ հագուստները շատ գեղեցիկ մտահղացում էր, ձեւավորված հետաքրքիր լուծումով` երեխաների նկարներով, դա կրկին Արամի երեւակայության արդյունքն է: Կարեւորը, որ այդ հագուստները կրելի էին»:

Դերասանուհի, հաղորդավարուհի ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նույնպես գտավ նախընտրելի հագուստ, որը ձեռք բերելուց հետո խոստացավ անպայման կրել. «Սա շատ լավ նախաձեռնություն է, օրիգինալ մտածված, աշխատված, երեւակայությանը ազատություն տված, որտեղ միջոցների սահմանափակում չկար: Ուրախ եմ, որ կան նման հիմնադրամներ, հուսով եմ` նման համատեղ համագործակցության պարբերական առիթ կլինի: Սա ամենաքիչ բանն է, որ մենք կարող ենք անել մեր երեխաների, վաղվա օրվա համար: Ես արդեն գնել եմ մեկ հագուստ, այն իմ սիրած երկար փեշերից է, սիրով կկրեմ առօրյայում»:

«Իրավունքի» հետ զրույցում դիզայներ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆՆ անկեղծացավ, որ մտահղացումը եղել է «Երազ» հիմնադրամի կողմից.

- Ծնվեց գաղափար, որ երեխաների հետ համատեղ նման նախագիծ անել եւ մոտ 2 ամիս աշխատեցինք, նկարեցինք, երեխաների նկարներից ստացանք կտորներ ու այսօր տեսաք արդյունքը, կատարվեց այն երազը, ինչն ուզում էի ստանալ, ստացա:

- Փաստորեն, ահագին գնորդներ եղան:

- Չգիտեմ, դեռ տեղյակ չեմ, ուզում եմ մաքսիմալ օգնած լինել այդ երեխաներին, մինչեւ վերջին լուման ներդնել այդ գործի մեջ, որովհետեւ շատ եռանդ ու ջանք է դրվել, չեն խնայվել շատ մարդկանց ռեսուրսներ: Ուրախ եմ, որ բարի ու դրական մթնոլորտ էր, այնքան դրական, որ այսօր ամպերը ուղղակի ցրվեցին, երբ որ եկանք սելավի նման անձրեւ էր գալիս:

- Ներկաներն ասում էին` հագուստները կրելի են:

- Խնդիրն այդպես էր դրված, որ կրելի լինեն, խնդիր չլինի չափսերի առումով: Դրա համար մոդելներն էլ ընտրված են եղել, որ մարդկանց կազմվածքներին մոտ լինեն, չէինք ընտրել հատուկ բարձրահասակ մոդելներ` 1.80 հասակով:

Երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ նույնպես իր լուման ունեցավ, ընտրելով ցուցադրված հագուստներից մեկը. «Սեւանը, լաստանավը, այս ամենը կարող եմ մղել 2-րդ պլան, իրականում գլխավորը գաղափարն էր, որը շատ դրական առողջ ու լավ բան է մտածված, որին իհարկե եկան օգնության Սեւանը եւ լաստանավը: Վստահ եմ, որ կունենա հաջողություն եւ այն հագուստները, որոնք Արամի կողմից տիպիկ եւ զգացմունքով արված էին իրենց տեսակի մեջ կգտեն իրենց հասցեատերերին, ինչն էլ կնպաստի բարեգործությանը: Կար մի հագուստ, որի միայն վերեւի հատվածն էր, որ իմ տեսակին մոտ էր բնորոշ, արդեն կփորձեմ հետաքրքվել եվ գնել այն»:

Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ ԳԱԳԱ ԱՄԱՏՈՒՆԻՆ նույնպես ուներ իր համար նախընտրած հագուստ. «Մի հագուստ կար որը որոշակի փոփոխությունների ենթարկելով կհագնեի: Կփոփոխեի, որովհետեւ ծաղիկներով դժվար կլիներ Երեւանում կրելը, համենայնդեպս, ես այն դիտարկեցի ավելի շատ որպես արվեստի գործ, ոչ թե կրելու համա նախատեսված հագուստր: Անկախ ամեն ինչից կարծում եմ, որ այս գեղեցիկ միջոցառումը լրիվ համապատասխանում էր Արամ Նիկոլյանի ոճին: Նա միշտ օգտագործում է շատ հետաքրքիր վայրեր` իր ցուցադրությունները անելու համար»:


Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.



Նյութը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Լուսանկարները` ԳԵՎՈՐԳ ՓԻԼԹՈՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում