ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԱՅՍ ՎԻՃԱԿՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՇԽԱՏԵԼ. ՍՎԵՏԼԱՆԱ ԽՈՋՈՅԱՆ
Արխիվ 12-16ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԱՅՍ ՎԻՃԱԿՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՇԽԱՏԵԼ. ՍՎԵՏԼԱՆԱ ԽՈՋՈՅԱՆ
Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանի գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերվել է մաշկային փսորիազ: «Իրավունքի» հետ զրույցում Արսենի մայրը`Սվետլանա Խոջոյանն ասաց, որ այս վիճակով որդին չպետք է աշխատի, բայց քանի որ վերցրած վարկը պետք է փակեն, ստիպված որդին Սևանում անասուն է պահում:
Տիկին Սվետլանայի խոսքով`մաշկային փսորիազից ազատվելու համար որդին բուժումներ է ստանում: «Նշանակված դեղերի ընդունումից հետո Արսենը նորից պետք է գնա հետազոտման»,- ասաց Արսենի մայրը:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը մառախուղի պատճառով մարտի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գերեվարվել: Նա Հայաստան էր վերադարձել ապրիլի 10-ին: Արսեն Խոջոյանը Ադրբեջանում գերեվարված և խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի ազգականն է:
Մեր զրուցակցի խոսքով` որդին մինչ այդ երբևէ մաշկային խնդիր չի ունեցել: Բժիշկների հավաստմամբ այդ ամենը հիմնականում առաջացել է սթրեսներից:
Որդու առողջական վիճակում մոր խոսքով կա դրական դինամիկա. «Բուժումներն իրենց դրական արդյունքը կարծում եմ ժամանակի ընթացքում կտան»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

