ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԿՏՐԵԼ Է ԵՐԱԿՆԵՐԸ ԵՒ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Արխիվ 12-16ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԿՏՐԵԼ Է ԵՐԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՔԱՂԱՔԱՅԻՆ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանն այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վնասել է ինքն իրեն` կտրելով երակները: Ինչպես iravunk.com-ին տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղալեչյանը`«Մինչ այդ ցմահ դատապարտյալն անօրինական պահանջներ է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին, այդ թվում` բժիշկներին, որպեսզի իրեն հասանելիք դեղամիջոցների քանակից ավելին ստանա: Ներկա պահին վիճակը լավ է, սակայն դեռեւս գտնվում է քաղաքային հիվանդանոցում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

