ԿԵՂԾԵԼ Է ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԹՈՒՐՔԻԱ
Արխիվ 12-16ԿԵՂԾԵԼ Է ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԹՈՒՐՔԻԱ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մակյանի նախագահությամբ շարունակվում է Թուրքիայի քաղաքացի Ռուզաննա Յրլդրզիին գործով դատական նիստը, ում մեղադրանք է առաջադրվել երկու դրվագներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 38-329-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ քրեական գործի նյութերի. «Ռուզաննա Յըլդըզը համաձայնության է եկել իրենց տանը վարձով բնակվող մարմնավաճառությամբ զբաղվող ՀՀ քաղաքացի Լիանա էդվարդի Պետրոսյանի հետ, վերջինիս իրեն անհայտ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից 2008 թվականի օգոստոսի 11-ին ծննդաբերած աղջկան պահելու և դաստիարակելու վերաբերյալ։ Որոշել են, որ քանի դեռ Լիանա Պետրոսյանր չունի մշտական բնակության վայր և եկամտի աղբյուր՝ նրա երեխային Ռուզաննա Յըլդըզը կտանի Թուրքիա, որտեղ ապրում է ամուսնու ընտանիքի հետ։ 11.07.2009թ. Լիանա Պետրոսյանը երեխայի հետ մեկնել է Թուրքիա՝ երեխային Ռուզաննա Յրլդըզի մոտ թողնելու նպատակով։ Սակայն տեսնելով, որ մուտքի արտոնագրի մեկամսյա օրինական ժամկետի ընթացքում չեն հասցնում երեխայի համար ձեռք բերել նոր փաստաթղթեր՝ 20.08.2009թ. Լիանա Պետրոսյանր հետ է վերադարձել Երևան։ 2010 թվականի հունվարի 16-ին Լիանա Պետրոսյանր դստեր հետ կրկին մեկնել է Թուրքիա Ռուզաննա Յըլդըզի մոտ և 13.02.2010թ. վերադարձել միայնակ։ Ռուզաննա Յըլդըզի ամուսնու՝ Մեվլուդ Յըլդըզի հետ Լիանա Պետրոսյանի դուստր՝ Լուսինե Պետրոսյանին ներկայացրել են Թուրքիայի Քոնիա քաղաքի ՔԿԱԳ բաժին, որպես իրենց դուստր և խնդրել վերջինիս տրամադրել ծննդյան վկայական՝ Մելեկ Յըլդըզ անվամբ։ Այնուհետև սկնհայտ կեղծ տվյալներով ձեռք բերված ծննդյան վկայականի հիման վրա երեխայի համար ստացել են Թուքիայի քաղաքացու անձնագիրը, որից հետո, Ռուզաննա Յըլդըզը Մելեկ Յըլդըզի հետ միասին այդ անձնագրով մուտք են գործել ՀՀ և կրկին մեկնել են Մելեկ Յըլդըզ անվամբ նախկին անձնագրի հիման վրա ստացված Թուրքիայի քաղաքացու անձնագրով»։
Դատարանում, սակայն, ամբաստանյալի աթոռին նստած Թուրքիայի քաղաքացին իրեն մեղավոր չի ճանաչում: Հաջորդ դատական նիստը կկայանա վաղը` ժամը 15-ին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

