«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետը տեսողության խնդի՞ր ունի

Արխիվ 12-16

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետը տեսողության խնդի՞ր ունի


Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի թանկաման ընդհանուր պատկերը ուսումասիրելով պարզ է դառնում, որ դրա հետեւանքով ինչպես 90-ական թվականներին էր , այժմ նույնպես կվտանգվեն մեր անտառները եւ ապօրինի ծառահատումները կհասնեն ահռելի չափերի: Երեւոււթը ակնհայտ է դառնում , երբ բազմաթիվ անգամ ականատես ես լինում փայտերով բեռնված մեքենաների, անհասկանալի է, թե ինչպես է հսկվում ապօրինի ծառահատումները, եթե վաճառվող փայտը ամենուրեք դրված է ազատ վաճառքի: Չնայած այս ամենին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը արդարանում է, որ ապօրինի ծառահատումները նվազել են.«Եթե 1994 թվականի արձանագրվել էր 454 հազար ապօրինի ծառահատում, ապա վերջին տարիներին դրանց թիվը նվազել է, նախկինում 925 ծառ էր ապօրինի հատվել, իսկ վերջին տարում 453-ը»:

Ենթադրենք, թե ծառահատումները նվազել են, իսկ ինչո՞ւ են օրեցօր նոսրանում անտառները, իսկ Երեւանից դուրս գալուց պարզապես պետք է տեսողության խնդիրներ ունենալ, որ չնկատել ինչպես են ազատ վաճառքի հանում հաստաբուն եւ առողջ ծառերի կտորտանքները` ձմռանը տաքանալու, իսկ ամռանն էլ խորոված անելու համար: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ենթարկվում է գյուղատնտեսության նախարարությանը, երեւի սա է պատճառը, որ անտառներին վերեբերող խնդիրների հարցում ՀՀ Բնապահպանության նախարարությունը էշի ականջում քնած է: Ճիշտ է Ռ.Հայրապետյանը հավստիացնում է, որ նորընտիր բնապահպանության նախարարը շատ ակտիվ է աշխատում, մինչդեռ նրա նշանակման 100 օրը դեռ չի լրացել: Այն, որ նորանշանակ նախարարը շատ ակտիվ է աշխատում դրան հավատում ենք, բայց այս դեպքում ոչ թե ակտիվորեն կատարում է իր պարտականությունները այլ, գերազանց իրականացնում է իր որդեգրած նոր «պարտականությունները»` աշխատակիցներինծ վրա ձեռք բարձրացնել եւ աշխատանքից հեռացնել առանց լուրջ պատճառների: 100 օրը լրանալուց հետո, երեւի նախարարը սկսի էլ ավելի ակտիվ «աշխատել», պարզապես այս դեպքում նրա աշխատակիցները պետք է մի քիչ ավելի զգույշ լինեն:

Ի դեպ նշենք նաեւ, որ նախարարի որդեգրած քաղաքականությունն իրականացնում է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը եւ առանց որեւէ բացատրություն տալու լավագույն աշխատողներին հեռացնում է աշխատանքից:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում