ԵՎ ՆՈՐԻՑ ԳՈՐԾ ԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ` ԻՐԱՐ ԵՆ ՈՒՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՎ ՆՈՐԻՑ ԳՈՐԾ ԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ` ԻՐԱՐ ԵՆ ՈՒՏՈՒՄ


Հայկական սպորտի ներկայիս վիճակը եւ ոլորտում եղած բացթողումները չափից ավելի ակնհայտ են` աննկատ մնալու համար: Թվում է, թե այս ամենի մեղավորներինª պատկան չինովնիկներին, առաջին հերթին պետք է անհանգստացներ խնդիրներին արագ եւ արդյունավետ լուծումներ տալը: Մինչդեռ, մարզական ղեկավարությունը հերթական հեռակա մենամարտերն է սկսել:
Հայաստանում ամենասիրված մարզաձեւերից մեկը ֆուտբոլն է, միայն թե, ցավալիորեն, այն մեզ մոտ դեռ շատ ցածր մակարդակի վրա է: Բայց ահա ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ներքին առաջնության անմխիթար վիճակի մասին լրջորեն մտածելու փոխարեն, մի տեսակ իրեն վերագրելով մի քանի ֆուտբոլիստների անհատական հաջողությունները, փորձում է աջ ու ձախ մեղադրանքներ շռայլել:

Անշուշտ, օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբանների հասցեին հնչեցրած` պարոն Հայրապետյանի սուր քննադատությունը միանգամայն տեղին էր. ՙԵս ուղղակի, վատ եմ զգում, որ իմ երկրում Հանրային հեռուստաընկերությունը այսպիսի խայտառակ մեկնաբանություն ունի...՚: Բայց մյուս կողմից էլ, եթե մեր մեկնաբանները հազիվ դրսի խաղերն են մեկնաբանում` գործնականում զրկված լինելով ներքին առաջնության հաշվին` իրենց հերթին փորձ ձեռք բերելու հնարավորությունից, էլ ի՞նչ է պետք նրանցից սպասել: Եվ հաջորդը. մարզական լրագրողների հետ ՀՖՖ-ի ՙփայլուն՚ համագործակցությունը նույնպես ՙնպաստում՚ է, որ մեր մեկնաբանները խաղերը նույնքան ՙփայլուն՚ մեկնաբանեն: Այսինքն՝ պարոն Հայրապետյանը որոշեց միանալ հազարավոր քննադատական գնահատականներին այն հարցում, որտեղ ինքն էլ մեղքի բավականաչափ բաժին ունի: Եւ, անշուշտ, դրանից հետո արդեն զարմանք չի հարուցում Հանրային հեռուստաընկերության պատասխանը, որով ՀՖՖ նախագահի քննադատությունն ընդամենը համարվում է ՙմասնավոր կարծիք՚: Հաջորդ հարվածն էլ է տեղին. ՙԵթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարողանա կազմակերպել ֆուտբոլային մեկնաբանների միջազգային որեւէ սեմինար կամ` փորձի փոխանակում, մենք հաճույքով կմասնակցենք դրանց՝ արհեստավարժության մակարդակը բարձրացնելու նպատակով՚,- նշել է Հանրային հեռուստատեսության մարզական ծրագրերի տնօրեն Սերոբ Օհանյանը: Բայց թե այս ամենից եւ սեփական մեկնաբաններին երկար-բարակ արդարացնելուց ինչ օգուտ, եթե հանդիսատեսը գերադասում է դիտել խաղերը, ասենք` ռուսական մեկնաբանմամբ...
Բայց այսքանով հայկական սպորտում առաջացած պատերազմական մթնոլորտը չհանդարտվեց: Ռուբեն Հայրապետյանն իր պարտքը համարեց նաեւ արտահայտել իր անվստահությունը` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ուժերի նկատմամբ, թե. ՙԻ՞նչ կապ ունի նա սպորտի հետ, ի±նչ է հասկանում սպորտի պրոբլեմներից, դե, թող մեկը քննադատի, ինչո±ւ չեն քննադատում...՚: Այստեղ եւս, ու էլի` ՀՖՖ նախագահը միանգամայն ճիշտ է ասում: Կավելացնենք. մինչ այժմ եղած նախարարներից, թեեւ ոմանք սերտագույն կապեր են ունեցել սպորտի հետ օրինակ` նախկին նախարար Յուրի Վարդանյանը, բայց, մեկ է, հայաստանյան սպորտի որեւէ առանձնակի հաջողություններ վերջին 20 տարում գործնականում չենք տեսել: Բայց սրա հետ մեկտեղ` հարց է նաեւ, թե Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլի հետ ի՞նչ կապ ունի, որ արդեն չգիտես քանի տարի ՀՖՖ-ն է ղեկավարում...
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւս, Ռուբեն Հայրապետյանին անպատասխան չթողեց. ՙՀայկական ֆուտբոլի աղետալի վիճակից եւ իր անելիքներից խոսելու փոխարեն` ֆեդերացիայի նախագահը կանխակալ վերաբերմունք է արտահայտում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի հանդեպ... Վերջին օրերին եվրագավաթներում ՀՀ բարձրագույն խմբի թիմերի անփառունակ արդյունքները դրա վառ ապացույցն են...՚:
Դե իհարկե, բոլորն էլ միանգամայն ճիշտ են, գրեթե ՙսրբեր՚: Բայց արի ու տես, քանի դեռ այս էլ որերորդ անգամ յուրաքանչյուրն իր անելիքները թողած` մյուսին է մեղադրում՝ սեփական ՙես՚-ը առաջ տանելով, հայկական սպորտում այդպես էլ որեւէ բան էականորեն չի փոխվում: Չնայած ինչո՞ւ. լավ էլ հաջողվել է սպորտը եւս վիճակախաղի վերածել: Դե, այդ դեպքում չզարմանանք, որ բուքմեյքերներն  են դարձել մեր սպորտի լավագույն ՙգիտակները՚:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում