ՙՙԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆ
ԱՇԽԱՏՈՒՄ Է ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


Օրերս Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ առաջնախաղ` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ: Ադամյանցիները հայ հանդիսատեսի դատին հանձնեցին Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» պիեսը: Ներկայացման բեմադրությունն իրականացրել էր ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, ով «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ պիեսը բեմադրել է Հայաստանում, որից հետո արդեն` Բուլղարիայում: Նա նշեց նաեւ, որ Կարինե Խոդիկյանի պիեսի սցենարը շատ է հավանում, եւ իր կարծիքով` ճիշտ է վերլուծված տղամարդու հոգեբանությունը. տղամարդն իրականում այնպիսին է, ինչպիսին ներկայացված է պիեսում:


«ԳԱԼԻՍ Է ՄԻ ՏԱՐԻՔ, ԵՐԲ ՏՂԱՄԱՐԴԸ ՍԿՍՈՒՄ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ...»

«Մի դեպքում` տղամարդն իրեն զսպում է եւ ամբողջ կյանքում փորձում բարեկիրթ մարդու տպավորություն թողնել, մյուս դեպքում` չի կարողանում զսպել եւ տրվում է իր ցանկություններին. սա տղամարդու հոգեբանությունն է, տեսակը: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ բավականին ճիշտ էին տղամարդուն վերլուծում ու բնութագրում կանայք. այնպիսի տպավորություն է, որ նրանք ատենախոսություն են պաշտպանում տղամարդու հոգեբանությունը բացահայտելու համար: Գիտե՞ք գալիս է մի տարիք, երբ տղամարդը սկսում է անհանգստանալ` կորցրել է սիրելու ունակությունը, թե՞ ոչ, ինչը հիանալիորեն էր ներկայացված պիեսում: Կարծում եմ, որ Խոդիկյանը բավական լուրջ աշխատանք է կատարել»,- ասաց Ղազանչյանը:

«ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՍԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ, ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾՆ ԷՐ»

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ԼՈՒԻԶԱ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ տպավորված է ներկայացման առաջնախաղից. «Ես ներկա եմ գտնվել այս ներկայացման փորձերին եւ պետք է ասեմ, որ այն, ինչ տեսա երեւանյան բեմում, ամենահաջողվածն էր: Երբ ինչ-որ տեղ հյուրախաղերի ենք մեկնում, մեզ հաջողվում է հավաքվել եւ հնարավորինս լավ ներկայանալ, ինչի համար շատ ուրախ եմ»:


«ԹԱՏՐՈՆՈՒՄ ՇԱՏ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ»

Տիկին Խաչատուրովան ասաց նաեւ, որ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը, թեպետ աշխատում է շատ ծանր պայմաններում, չունի սեփական բեմ, սակայն չի դադարում իր հանդիսատեսի դատին հանձնել նոր ներկայացումներ: Ձեռքը զարկերակի վրա է պահում` թատերական նոր տենդենցներին ու զարգացումներին: «Թատրոնում շատ են երիտասարդ դերասանները: Նրանք բոլորն էլ շնորհալի են, եւ, կարելի է ասել, որ նրանց ուսերին է դրված թատրոնի ողջ խաղացանկը: Կոլեկտիվն աշխատում է հաշտ ու համերաշխ պայմաններում»:

«ՄԵՐ ԹԱՏՐՈՆԻ Ե՛Վ ԲԵՄԸ, Ե՛Վ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԸ ՀՐԱՇԱԼԻ ԷԻՆ ԳԾԱԳՐՎԱԾ»

Թատրոնի տնօրենի խոսքով` այսօր ադամյանցիները ստիպված են տարբեր բեմահարթակներում ներկայանալ: «Ստիպված ենք աշխատել տարբեր բեմահարթակներում, ինչը շատ ծանր է: Ինչպես գիտեք, մեր թատրոնի ե՛ւ բեմը, ե՛ւ հանդիսասրահը հրաշալի էին գծագրված»,- ասում է Լ. Խաչատուրովան ու հավելում, որ  Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնն իր ներկայացումները ցուցադրում է Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում, Պատանի հանդիսատեսի թատրոնում. ամեն ինչ կախված է, թե տվյալ ներկայացումն ինչ պահանջներ ունի…

 

«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

Թատրոնի տնօրենը վստահեցնում է, որ ադամյանցիները, այնուամենայնիվ, իրենց հույսը չեն կորցնում. «Հույս ունենք, որ այս տարի թատրոնում կսկսվեն վերանորոգման աշխատանքները: Եթե դա չլինի, չենք պատկերացնում, թե ինչ է մեզ սպասվում հետո: Մենք շարունակում ենք աշխատել, ներկայացումներ հանձնել. տարվա ընթացքում հինգ ներկայացում ենք հանձնում: Ձմռան ամիսներին պասիվ ենք, քանի որ շենքում ջեռուցում չկա: Դժվար է նման պայմաններում գոյատեւելը: Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի: Այն, ինչ մեզանից է կախված, ամեն բան անում ենք: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անձամբ է եկել թատրոն ու խոստացել հնարավորինս աջակցել մեզ»:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում