ՙԹՈՒՐՔԻՆ ԽՓԵՍ` ԿԼՌԻ, ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՍ` ԿԼԿՏԻԱՆԱ՚

Արխիվ 12-16

ՙԹՈՒՐՔԻՆ ԽՓԵՍ` ԿԼՌԻ, ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՍ` ԿԼԿՏԻԱՆԱ՚


Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիան, դիվերսանտներից երկուսի ձերբակալումը եւ 17-ամյա քարվաճառցի պատանու` Սմբատ Ցականյանի անհետացումը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս քարվաճառցիներին:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

ՙՀամացանցում կարելի է գտնել մի շարք տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցիները գալիս Քարվաճառ, կատարում նկարահանումներ, այնուհետեւ դրանք տեղադրում տարբեր հարթակներում: Եվ մեզ մոտ հարց է առաջանումª ինչու են նրանք այդքան հանգիստ եւ միեւնույն ժամանակ այդքան լկտի պահվածք դրսեւորում, գործում առանց վախենալու, որ հնարավոր էª բռնվեն: Խորոված են անում, ուտում-խմում ու դա տեղադրում համացանցում` ՙՔարվաճառի տղերքը՚ անունով՚,- մեզ հետ ցրույցում ասաց սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը` Արմենը:
Իսկ Զուարի գյուղի բնակիչներից մեկը` Ամուրը, անդրադառնալով 17-ամյա տղայի անհետացմանը` ասաց. ՙՊատանու ծնողները վստահ են, որ իրենց որդուն ադրբեջանցիներն են տարել, ինչն ամբողջովին հավանական է թվում, էրեխուց մինչեւ այսօր ոչ մի լուր չկա, չգիտենք` սաղ ա, թե, Աստված չանի, մի բան է եղել: Չնայած, թե° հեռուստատեսությամբ, թե° անձամբ մեզ` սահմանամերձ գյուղերի բնակիչներիս, տեղեկացրել են, որ դիվերսանտներին ձերբակալել են, բայց, միեւնույն է, ոչ միայն գյուղերի, այլ, առհասարակ, Մարտակերտի շրջանի բնակիչներն անհանգիստ են, գյուղերում մարդիկ լույսը վառած են քնում, տնեցիներից մեկը պարբերաբար, (կարողա ծիծաղելի թվա), բայց պահակության պես մի բան են անում՚:
Նշենք, որ, ըստ որոշ խոսակցությունների, դիվերսանտներից մեկը, որպես տուրիստ է Իրանի տարածքով մուտք գործել Հայաստան: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
- Քանի որ երեքի ձերբակալություններն արդեն եղել են, այլեւս որեւէ բան մեկնաբանել չենք կարող, որովհետեւ արդեն կա քրեական գործ եւ քննություն: Հետեւաբար, թե ինչպես են մտել, ինչ նպատակով եւ որ տարածքներով, կապացուցի քննությունը:
- Առաջին հայացքից տպավորություն էր ստեղծվում, որ խոսքը մեծ թվով դիվերսանտների մասին է, բայց հետո միայն երեքի մասին խոսք եղավ: Արդյոք ի սկզբանե միայն այդ երեք դիվերսանտների մասին էր խոսքը, թե±...
- Այս խմբում կոնկրետ երեք հոգի են եղել:
- Իսկ հնարավոր է, որ այլ տարածքներում եւս դիվերսանտներ լինեն, որոնք դեռեւս չեն բացահայտվել:
- Առայժմ նման ապացույցներ չունենք:
Անհետ կորած տղայի մասին էլ շրջանառվում են խոսակցություններ, թե նա արդեն, հազիվ թե, ողջ լինի: Բայց ահա, ըստ Քարվաճառի ոստիկանական բաժանմունքից ստացած տեղեկության. ՙՈրոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն հստակ տեղեկություններ չկան:  Տարբերակներ են քննարկվել, հիմնական կասկածներն արդեն ադրբեջանցի դիվերսանտների կողմն է ուղղված՚: Չնայած հետո հայտնի դարձավ, որ տղայի դին հայտնաբերվել է:

ՙԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՌԱՀԱՐ ՍՏՐԱՏԵԳԻԱՅԻ
ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ՚


Քանի որ ՊՆ-ից նախաքննության շահերից ելնելով` չնշեցին, թե ինչ հնարավոր նպատակ էր հետապնդում այդ դիվերսիոն խումբը, փորձեցինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻՑ հետաքրքրվելª հնարավոր չէ±, որ թշնամին այդ կերպ պատերազմի վերսկսման հող է նախապատրաստում:
- Պատերազմի վերսկսման մասին խոսք լինել չի կարող: Սակայն սա շատ ավելի վտանգավոր է, հաճախակի դարձած դիվերսիաները Ադրբեջանի հեռահար ստրատեգիայի մեջ են մտնում: Փորձում են այդ կերպ սահմանամերձ տարածքներում անհանգիստ վիճակ առաջացնել, հայկական կողմին թույլ չտալ հանգստանալ եւ միաժամանակ սրել այդ տարածքները լքելու տրմադրությունը ժողովրդի մեջ: Նման գործողություններից հանրության մեջ հոգեբանորեն անապահովության վիճակ է ստեղծվում, եւ դա շատ վտանգավոր տենդենց է: Ամեն օր թվում է, թե` ոչինչ, բայց տարիների ընթացքում հայրենիքը դատարկվում է: Վերջին դիվերսիաները եւս, կարծում եմ, միտված են նպաստելու արտագաղթին: Թշնամին գիտակցում է, որ ճակատային գրոհով չի կարող հաղթել մեզ, հայկական բանակին վնաս տալ չի կարող, այդ պատճառով, շատ լավ իմանալով հայ ժողովրդի բնավորությունը, որ նեղելով հային, հայը կարող է թողնել հայրենիքը եւ գնալ, այդ կեղտոտ ռազմավարությունն է ընտրել: Սրա միակ լուծումն այն է, որ պետք է բոլոր հնարավոր միջոցներով իրենց մի խփածին երկուսով պատասխանել, քանի որ ապացուցված է` թուրքին խփես` կլռի, դիվանագիտություն անես` կլկտիանա, դա իրենց ռազմաքաղաքական մշակույթի մեջ է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում