ՙՍիստեմա՚ ԲՖԿ-ն, որպես նախորդ տարվա պարգեւատրում, տնօրենների խորհրդի անդամներին հատկացրել է մոտ 0,01% բաժնետոմս (965.831 արժեթուղթ):
Ինչպես հաղորդում է ՙՆովոստի-Արմենիա՚ գործակալությունը, հուլիսի 11-ի դրությամբ` ԲՖԿ-ի սովորական բաժնետոմսը Մոսկվայի բորսայում արժեր 47,1 ռուբլի: Այսպիսով` տնօրենների խորհրդին հատկացրած բաժնետոմսերի փաթեթն արժե 45.491 մլն ռուբլի: Ավելի վաղ այդ բաժնետոմսերը գտնվում էին ՙՍիստեմա ֆինանս ինվեսթմենթս՚-ի հաշվեկշռում, որը ԲՖԿ-ի մոտ 1,4 տոկոսի սեփականատերն է: Moody International-ի տնօրենների խորհրդի ղեկավար Բրայան Դիկի մասնաբաժինն ավելացավ` հասնելով 0,0020 տոկոսի, ՙՍիստեմա՚-ի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Դմիտրի Զուբովի մասնաբաժինը հասավ 1,0310 տոկոսի, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնաբաժինը` 0,0052 տոկոսի, Լյուքսեմբուրգի տնտեսության եւ արտաքին առեւտրի նախկին նախարար Ժանո Կրեկի մասնաբաժինը` 0,0025 տոկոսի, KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսի մասնաբաժինը հասավ 0,0043 տոկոսի, Barclays Capital-ի փոխնախագահի մասնաբաժինը` 0,0020 տոկոսի, Total ֆրանսիական նավթային հսկայի եւ Alcatel ընկերության նախկին ղեկավար Սերժ Չուրուկի մասնաբաժինը հասավ 0,0034 տոկոսի: