ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «ԻՄ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է»
Արխիվ 12-16ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «ԻՄ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է»
Հաճախ է նշվում, որ այսօր հայ ժամանակակից դրամատուրգիան կաղում է, քանի որ չունենք դրամատուրգներ: Սակայն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի, արձակագիր, դրամատուրգ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆՆ այլ կարծիքի է:
«ՄԵՆՔ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԱԶԳ ԵՆՔ»
- Ինչո՞ւ, ունենք Գուրգեն Խանջյան, Կարինե Խոդիկյան...
- Դե, մատների վրա կարելի է 1-2-ին թվել:
- Միշտ էլ մատների վրա ենք թվել: Դասական հայ գրականությունն էլի մատների վրա է հաշվվում, 5 հոգու անուն կթվենք` Շիրվանզադե, Շանթ, Պարոնյան, Օտյան, էլ ուրիշ ո՞վ կա: Մենք բանաստեղծության ազգ ենք, լիքը ու մեծ բանաստեղծներ ունենք. Վարուժանը, Թումանյանը, Տերյանը, Չարենցը, իսկապես շատ կան: Մենք տուփիկի մեջ ենք, մեզ չեն ճանաչում միջազգային չափանիշներով:
- Այսօր ժամանակակից դերասանների ու դրամատուրգների մեջ կարծես պայքար է գնում, դերասաններն ասում
են` դրամատուրգներ չկան, դրամատուրգներն էլ` դերասանները լավ չեն խաղում: Ի վերջո, այսօր ո՞ր կողմն է ավելի տուժող:
- Իմ բախտը բերել է, որ ես գործ ունեմ թատրոնի այն ռեժիսորների եւ դերասանների հետ, որոնք չեն ասում` դրամատուրգ չկա, ես էլ չեմ ասում, թե դերասան չկա: Բայց ճիշտ են ասում, իրոք շատ քիչ կան, որակյալ բան չկա:
«ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՐՎԵՍՏ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՏ ՔԻՉ Է»
- Ավելի շատ հիմնվում են էժանագին հումորի վրա, որ հանդիսատեսը գնա, դիտի ու ծիծաղի:
- Սերիալի նման, ո՞վ է մեղավոր` նաեւ ժողովուրդը, միայն թատրոնը մեղավոր չէ, ուրեմն` պահանջարկ կա: Նույնիսկ, որ գնում են արտասահման, ասում են կոմեդիա բերեք, լուրջ բան չեն ուզում: Բայց իսկական կոմեդիան էլ շատ լուրջ բան է:
- Հաշվի առնենք, որ «Տաքսի-տաքսի» ներկայացումն էլ երկար տարիներ գնաց թատրոնում:
- Իհարկե, շնորհիվ Խաչվանքյանի: Հիմա երեւի ամեն տեղ է այդպես, արվեստ, մշակույթ հասկացողների թիվը շատ քիչ է: Իսկական էլիտան նրանք են, ովքեր իսկապես արվեստից են հասկանում, իսկ նրանք աշխարհում շատ քիչ են:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

