ՙԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ՙՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՑ՚ ՙՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ՚ ԿԱՍԿԱԴԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ՙՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՑ՚ ՙՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ՚ ԿԱՍԿԱԴԸ


Սկիզբը` նախորդ համարում
Այսպիսով փաստ է, որ նույնիսկ 2003-ի վերջերին, երբ ՙՍեւան-Հրազդան՚ կասկադն արդեն գործնականում մասնավորեցված էր, անգամ ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի պատկան աշխատակիցները չէին կարողանում տեղը-տեղին բացատրել, թե ինչպես է տեղի ունեցել այդ գործարքը:

ՈՐՏԵՂԻՑ ԾԼԵՑԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՐՏՔԵՐԸ


Գործարքի բուն էությունը դարձել էր յոթ փակի տակ պահվող գաղտնիք, ինչը վկայում էր, որ, մեղմ ասած, ինչ որ բան այնպես չէ, իրականությունը թաքցնելու լուրջ պատճառներ կան: Ընդ որում, հազիվ թե խոսքը միայն վաճառքի 25 միլիոն դոլար արժեքի մասին է. դա, ինչ խոսք, չնչին գին է եւ ենթադրում է, որ այս գործարքում կա նաեւ ՙստվերային՚ հաշվապահություն: Սակայն միեւնույն է, գնի հարցում պատճառաբանություններ ինչքան ասես կարելի էր մոգոնել:
Չէ, խոսքը շատ ավելի մեծ փողերի մասին էր, հաշվի առնելով, որ ի վերջո ՙՍեւան-հրազդանյան՚ կասկադի վաճառքը կապվեց ատոմակայանի ունեցած 40 միլիոն դոլարանոց պարտքի մի մասը մարելու հետ:
Բայց որտեղի±ց էր ծլել այդ պարտքը եւ այն ծավալով, որի միայն կեսից մի փոքր ավելին էր հնարավոր մարել այնպիսի գերշահութաբեր ընկերության հաշվի, ինչպիսին էր ՀԷԿ-երի այդ հզոր կասկադը:
2003թ. կեսերից սկսած կառավարությունը սկսեց Ազգային ժողով մտնել բավականին ուշագրավ օրենսդրական նախաձեռնություններով: Այդ նախաձեռնությունների առաջին խմբով փորձում էին այս կամ այն կերպ հիմնավորել այդ ժամանակահատվածում բավականին բուռն թափ ստացած էներգետիկ թանկացումների գործընթացը: Նախաձեռնությունների երկրորդ խումբը միտված էր էներգետիկ ընկերությունների կողմից պետության նկատմամբ ունեցած հսկայական պարտավորությունները չեղյալ համարելուն: Եվ ահա այս մասով Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ նիստերից մեկում տալիս էր համակարգի, այդ թվումª ատոմակայանի պարտքերի առաջացման նման ՙհիմնավորումներ՚. ՙՊարտքերն առաջացել են թերգանձումների հետեւանքով, որոնց արդյունքում կայանները չեն ստացել սակագնով նախատեսված իրենց վճարները: Ատոմակայանի մասով դեբիտորական պարտքը կազմում է շուրջ 58 մլրդ դրամ... Դրա կառուցվածքը, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ այստեղ 12 մլրդ կազմում է ոռոգման ջրերի մասով, 6 մլրդ դրամի չափով կազմում է խմելու ջրերի մասով, ՙՆաիրիտի՚ մասովª շուրջ 4 մլրդ դրամ, բնակչության մասովª շուրջ 23 մլրդ դրամ...՚: Եվ դրան, հասկանալի է, հաջորդում էր այն կիսասպառնալից տոնը, որ. ՙԵթե մենք այս լուծումը չենք տալիս, ապա սա բավականին ծանր է անդրադառնում նշված կայանների ֆինանսական վիճակների վրա, եւ խնդիր է առաջանում` նրանց ֆինանսական վիճակները կարգավորելու համար դիմել հանձնաժողովինª սակագների բարձրացման համար՚:
Լավ, բայց տեսնես այդ ինչպե±ս էր ստացվել, որ էլեկտրաէներգիայի սպառողները պարտք էին կուտակել ատոմակայանի նկատմամբ: Նկատի ունենք, որ, օրինակ բնակչությանը էներգիա մատակարարողը ոչ թե ատոմակայանն է, այլ ՙԲաշխիչ ցանցերը՚, որը, ի դեպ, այդ պահին արդեն իսկ մասնավորեցված էր: Ավելին. Ա. Մովսիսյանը նույնիսկ մեկնաբանում է. ՙՍա այս տարիներին կուտակված պարտքերն են՚: Այսինքն ի±նչ, տարիներ շարունակ ՙԲաշխիչ ցանցերը՚ կուտակել է պարտքեր եւ ինքն էլ իր հերթին ատոմակայանի±ն է պարտք մնացել: Թերեւսª հենց սա էլ փորձում էին քարոզել, սակայն այդ տարբերակն էլ ավելի ՙտարօրինակ՚ հարցեր էր առաջ քաշում: Ցանցերի մասնավորեցումը տխրահռչակ ՙՄիդլենդ ռոսուրսիզ հոլդինգ՚ օֆշորային ընկերությանը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ 2002թ., եւ այդ գործարքով պետք է տրված լինեին ընկերության բոլոր պարտք-պահանջների լուծումները: Նկատի ունենք, որ գործարքի գինը պաշտոնապես ներկայացվեց 40 միլիոն դոլար ¥այս գործարքի հետ կապված էլ քիչ չէին ՙստվերային՚ հաշվապահության մասին խոսակցությունները¤, սակայն այն բացատրությամբ, որ 12 միլիոնը պետք է ստանա պետությունը, իսկ 28 միլիոնը պետք է ուղղվեր ընկերության պարտքերի մարմանն ու նրան դուրս բերեր զրոյական հարթություն: Մի կողմ թողնենք այն փաստը, որ 3-4 տարի շահագործելով ընկերությունը եւ որեւէ էական ներդրում չկատարելով ¥այսինքնª ամորտիզացիայի հաշվին ցանցերի գինը պերք է զգալիորեն նվազեր¤, ՙՄիդլենդ ռոսուրսիզ հոլդինգը՚ ՀԷՑ-ը վերավաճառեց ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ին 80 մլն դոլարով, ինչն արդեն իսկ հիմնավորում է, թե Հայաստանին ինչ խոշոր վնաս հասցրեց 2002-ի մասնավորեցումը: Դա խնդրի մյուս կողմն է, իսկ այժմ խոսքն այն մասին է, որ եթե ՙՄիդլենդ ռոսուրսիզ հոլդինգը՚ պարտավորվել էր մարել ընկերության պարտավորությունները, ապա որտեղի±ց ընդամենը մեկ տարի անց ծլեցին էներգիա արտադրող օբյեկտների այդ տասնյակ միլիարդների հասնող պարտքերը:

ՙԳՈՒՅՔª ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ՚

Բայց սա էլ դեռ ամբողջը չէ: Առհասարակª Հայաստանի էներգետիկ համակարգի հսկայական պարտքերի պատմությունը շատ հին պատմություն ունի եւ գալիս է դեռ ԽՍՀՄ-ի փլուզման օրերից: Սակայն նախկինում, այսինքնª ՙմութ ու խավար՚ օրերին, պարտքերը հիմնականում առաջանում էին բնակչության չվճարելու պատճառով, ինչը հասկանալի է: Բայց ահա 1990-ականների կեսերից սկսած բնակչության վճարումները կամաց-կամաց կարգավորվեցին եւ մինչեւ 2000-ականները մոտենում էին 100 տոկոսի սահմանագծին: Սակայն փաստ է, որ էներգետիկայի հիմնական պարտքերը սկսեցին առաջանալ մոտավորապես նույն ժամանակաշրջանում, ինչը 2003թ. ԱԺ աշնանային նիստերից մեկում երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանը ներկայացրեց այսպես. ՙՄենք էներգետիկայի եւ գազի բնագավառում ունենք գոյացած մեծ պարտքեր` կապված Վրաստանի հետ: 20 մլն դոլարը մեր կառավարությունը մի գրչի հարվածով վերածեց վարկի...
148 մլն դոլարով մենք ՙԳազարդը՚ վաճառեցինք: 148 մլն դոլար, որի դիմաց մեզ գազ տվեցին 1998, 1999, 2000, 2001 թվականներին: Այդ գազով արտադրվեց էլեկտրականություն, այդ գազը տրվեց գործարաններին, այդ գազը մտավ մեր բնակարանները, ժողովուրդը վճարեց, մնացածը ոչ մեկը չվճարեց, եւ 148 մլն դոլարը մսխվեց...՚:
Իհարկեª կարելի է բազմաթիվ այլ հայտարարություններ եւ փաստեր էլ հիշեցնել: Բայց մեկ է, դրանք բոլորն էլ տանում են մեկ շատ պարզ փաստի. հայաստանյան էներգետիկայում այդ բոլոր ՙֆինանսական պակասուրդները՚ հիմնականում առաջացել են մեկ շատ պարզ պատճառովª համատարած եւ հսկայածավալ գողության: Այսինքնª հենց այդ գողության դիմաց պարբերաբար առաջացող խոշոր պարտքերն է, որ ստիպված էինք ժամանակ առ ժամանակ փակել մեր երկրի էներգետիկ օբյեկտների հաշվին, եւ այս տեսանկյունից արդեն 25 միլիոն դոլարով ՙՍեւան-Հրազդան՚ կասկադի ՙվաճառքն՚ արդեն տարօրինակ չի թվում: Ընդ որում, այդ հանգամանքը դեռ 2000-ականների սկզբներին էր համընդհանուր ճանաչված փաստ համարվում: Անգամ հատուկ նանձնաժողովներ ստեղծվեցին, դատախազությունը սկսեց հետաքննություն ՙխաղալ՚: Արդյունքումª մեկ-երկու ՙէլեկտրիկ՚ դատվեցին ու վերջ, խոշոր ՙշնաձկները՚ սկսեցին հանգիստ մարսել լափած տասնյակ եւ հարյուրավոր միլիարդները:
Չնայածª այս ամենը կարելի է ՙհասկանալ՚. Խորհրդային Հայաստանից մնացած ողջ հզոր տնտեսական համակարգն է մոտավորապես այս կերպ մեջ-մեջ արվել, էլ ինչպե±ս կարելի է զարմանալ ինչ-որ ՙխղճուկ՚ ՙՍեւան-Հրազդան՚ կասկադի պատմությունից: Բայց միեւնույն է, զարմանք հարուցող մեկ հանգամանք, այնուամենայնիվ, կա: Տեսեքª 2003-ին, այդ գործարքից շատ չանցած շեշտակիորեն բարձրացրին կասկադի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինըª բացատրելով, թե մարդիկ փող են ծախսել, ձեռնարկություն գնել, ուրեմն պետք է իրենց ներդրումը ետ ստանան: Մի քանի տարում շարքային սպառողի գրպանի հաշվին այդ գումարները ետ ստացան: Բայց ահա 2011-ին նախկին սեփականատերըª ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚-ը, նույն կասկադը վաճառեց ՙՌուսՀիդրո՚ ընկերությանը 40 միլիոն դոլարով: Այսինքնª այդ կերպ արդեն իսկ իր երբեմնի ներդրումը մոտ կրկնակի չափով ետ ստացավ: Այսինքն, երբ միշտ էլ կա ձեռք բերված ընկերությունը վաճառելու եւ ծախսած փողը ետ վերադարձնելու տարբերակը, ուրեմն այդ ինչո±ւ է այդ նույն ծախսը մի անգամ էլ շարքային սպառողի գրպանից ետ ստանում, այն էլª պատկան պետական օղակների միջամտությամբ...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում