ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՍՎՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՍՎՈ՞ՒՄ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը,այսօր անդրադառնալով դիվերսանտների մասին հայ հանրության մեջ առկա տարակարծություններին, ասաց, որ ժամանակն է Ջեյմս Բոնդի մասին պատկերացնումները մոռանալ և դատողություններ անել` հաշվի առնելով մեր իրականությունը: Լարիսա Ալավերդյանը վստահ է`ոչ մի ադրբեջանցի ինքնակամ չէր նախաձեռնի անցնել սահմանը:
Մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով`ադրբեջանցի դիվերսանտներին պետք է դատի ԼՂՀ-ի պատկան մարմինները: «Կարծում եմ` ամենաքիչը դիվերսանտներին ցմահ ազատազրկում է սպասվում»,-ասաց տիկին Ալավերդյանը:
Ըստ Ալավերդյանի`Ադրբեջանը կանի ամեն ինչ` դիվերսանտների հարցը իրավական հարթության վրա պահելու համար, թեև Ադրբեջանը արհամարհում է միջազգային իրավունք ասվածը, որի վառ ապացույցը Ալիևի ստրասբուրգյան ելույթն էր:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

