Նոյեմբերի 12-ը թոքբորբի դեմ պայքարի համաշխարհային օր

Արխիվ 16-20

Թոքաբորբը բնութագրվում է որպես թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում, որը գերազանցապես ախտահարում է ալվեոլները նրանց մեջ առաջացնելով էքսուդացիա։
Այս բնութագրումը նշում է ալվեոլների բորբոքման վարակային բնույթը ի տարբերություն ոչ վարակային ախտահարմանը, որը առաջանում է իմունաբանական և ալերգիկ բորբոքման ժամանակ և կոչվում է «պնևմոնիտ»:

Չնայած վերջին տարիներին թոքաբորբի ախտորոշման և բուժման մեջ հասած հաջողություններին ներկայումս թոքաբորբը բավականին լայն տարածում ունեցող հիվանդություններից է։ Տարիներին զուգահեռ աճում են թոքաբորբով հիվանդացությունը և մահացությունը։ Թոքաբորբերը իրենց մահացության թվով գտնվում են ընդհանուր մահացության 5-րդ տեղում։ Հիվանդացածների 30%-ը կազմում են 60 անց անձինք, որոնց մոտ մահացությունը կազմում է 10-33 %, իսկ 5 տարեկանից փոքր երեխաների մոտ՝ 25%։ Խիստ բարձր է ներհիվանդանոցային՝ ատիպիկ և ասպիրացիոն թոքաբորբերից առաջացած մահացությունը (միջինը 50%)։ Մահացության ամենահաճախակի պատճառն են արտահիվանդանոցային թոքաբորբերը՝ վարակային հիվանդություններից, հատկապես սիրտ-անոթային և շնչառական համակարգի հիվանդություններով ալկահոլիզմով տառապող առաջնային և երկրորդային իմունոդեֆիցիտով։ Թոքաբորբերի 20%-ը պահանջում է հոսպիտալիզացիա։

 

Երկար ժամանակ հայրենական բժշկության մեջ ընդունված էր թոքաբորբերի բաժանումը գերազանցապես ըստ կլինիկո-ձևաբանական բնութագրի երկու ձևերի՝ կռուպոզ (բլթային) և օջախային (բրոնխո թոքաբորբը կամ բլթիկային, սեգմենտար), որոնք խիստ տարբերվում են թոքի հյուսվածքի ձևաբանական փոփոխություններով ախտածագումով, կլինիկական նշաններով և կանխատեսումով։ Սակայն ստացված տվյալների հիման վրա ապացուցված է, որ այդպիսի բաժանումը քիչ ինֆորմատիվ է պատճառաբանական բուժման տեսանկյունից, որովհետև կախված հարուցիչից (գրամբացասական միկրոֆլորա, լեգիոնելամիկոպլազմա, անաէրոբ և այլն) կլինիկական պատկերը և ելքը կտրուկ տարբերվում են իրարից։
Ըստ ժամանակակից պատկերացումների դասակարգման հիմքում դրված է պատճառաբանական գործոնը։ Սակայն հարուցիչին հայտնաբերելը մոտակա 4-10 օրը լինում է անհնարին, բայց այնուամենայնիվ նշանակվում է ադեկվատ պատճառաբանական բուժում ըստ կլինիկական և ռենտգենաբանական տվյալների։ Այդ պատճառով ներկա պահին լայն ճանաչում է ստացել 1995 թ.-ին Եվրոպական և Ամերիկյան թոքաբանների միության կողմից առաջարկված դասակարգումը։
Համաձայն այս դասակարգման տարբերում ենք թոքաբորբի 4 հիմնական ձևեր՝

  1. Առաջնային կամ արտահիվանդանոցային;
  2. Երկրորդային կամ ներհիվանդանոցային (հոսպիտալային, նոզոկոմիալ) և ասպիրացիոն, որոնք զարգանում են հիվանդանոց ընդունվելուց 2-3 օր անց։ Սրանց հարուցիչները հիմնականում գրամ-բացասական մանրէներն են;
  3. Ատիպիկ թոքաբորբեր, պայմանավորված ներբջջային հարուցիչներով (միկոպլազմա, լեգիոնելա, խլամիդիա և այլն);
  4. Իմունոդեֆիցիտային թոքաբորբեր։

Կլինիկո-ռենտգենաբանական տվյալների մեկնաբանության ժամանակ պետք է հաշվի առնել հիվանդության կլինիկաձևաբանական տարբերակը՝ օջախային կամ կռուպոզ թոքաբորբ, որոնք տարբերվում են կլինիկական արտահայտություններով, պատճառների և ախտածագումի։ «Բլթային» և «կռուպոզ» թոքաբորբեր եզրույթները հոմանիշներ չեն, քանի որ ամբողջ բլթի ախտահարումը (պլևրոպնևմոնիա) կարող է լինել ձուլվող (բրոնխոպնևմոնիա) կամ օջախային։ Մյուս կողմից կռուպոզ թոքաբորբը կարող է ունենալ աբորտիվ ընթացք կամ ախտահարել ամբողջ բլթի մի քանի բլթակները։
Այսպիսով, այս բաժանումը կրում է զուտ տեղագրական բնույթ, որտեղ հաշվի առնված չէ հիվանդության հարուցիչը, նրա ախտածագումը և կլինիկան։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում