ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌՕՐՅԱՅԻՑ...
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌՕՐՅԱՅԻՑ...
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էª 4 մարմնավաճառների կողմից ոստիկանության մեկ աշխատակցին մարմնական վնաս պատճառելու եւ 2-ինª իրենց աշխատավայրերից ՙհեռացնելու՚ դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը: Այս դեպքը պետք է հաստատի հանրությանը, որª մարմնավաճառներին իրենց գործից կտրելն ու պարբերաբար բերման ենթարկելը ՙպրոտոկոլ՚ չէ, այլ` վտանգավոր աշխատանք...ՊԱՅԾԱՌ ԴԱՆԱՉՅԱՆ
(ՆՈՒՅՆª ԳՅՈՒԼԻԶԱՐ ՄՈՒԼԹՈՒԶԱԻՎ)
Պայծառի 27-տարին կլրանա 20 օրիցª օգոստոսի 8-ին: Ոստիկանության աշխատակիցների հետ նրա ընդհարումները, ինչպես եւ բոլոր մարմնավաճառների մոտ, ծագել էին, հավանաբար, այն պահից, երբ նա իր վաստակը ապահովելու համար դուրս էր եկել փողոց: Երբ եւ ինչ հանգամանքների դրդմամբ էր Պայծառը վաճառքի հանել իր մարմինըª հայտնի է միայն իրեն: Այս պահին ինձ հայտնի է, որ երիտասարդ այդ կնոջ կենսագրությունում առկա է դատարանի կողմից ամրագրված հետեւյալ գրառումը. ՙ2011թ. մայիսի 2-ին, ժամը 22:45-ի սահմաններում, Երեւանի Բագրատունյաց փողոցում գտնվող ՙՆաիրի՚ մարզադաշտի հարեւանությամբ, իր կողմից մարմնավաճառությամբ զբաղվելը արգելելու համար, վեճի է բռնվել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկան Լեւոն Կոշկակարյանի հետ, ինչը վերածվել է քաշքշուկի ու կռվի, որի ընթացքում, նա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` քաշքշել է վերջինիս համազգեստից, աջ ձեռքով հարվածել դեմքին, կծել նրա աջ ձեռքի դաստակը եւ պատճառել մարմնական վնասվածք՚: Այդ արարքի համար Պայծառը դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման:
Ըստ ներկայիս ՙթարմ՚ գործի` Պայծառ Դանաչյանը անցած տարվա դեկտեմբերի 2-ի գիշերը, 3 այլ մարմնավաճառներ Նարե Ներսիսյանի, Էլմիրա ու Անժելա Խաչատրյանների հետ միասին, իր կամքին հակառակ հայտնվել էր Ոստիկանության Շենգավիթի բաժնում: Այնտեղ Պայծառը ՙվիճաբանել էր իրեն բաժին բերած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպեր-լիազոր Բաբկեն Ալավերդյանի, ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկաններ Խաչատուր Մելքումյանի եւ Արման Նավասարդյանի հետ՚: ՙՎիճաբանության՚ արդյունքում ոստիկաններ Արման Նավասարդյանը եւ Բաբկեն Ալավերդյանը փախուստի էին դիմել բաժնից: Ըստ քրեական գործիª մարմնավաճառուհին ՙհաղթանակել՚ էր իր մոտ եղած ածելիի շնորհիվ...
ԱԾԵԼԻՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻ ՁԵՆՔ Է
Անժելա Խաչատրյանը նախկինում նույնպես դատված էր եղել, սակայն նրա դատվածությունը մարված է: Նրան եւ Էլմիրա Խաչատրյանին ներկայացված է նույն մեղադրանքը, ինչը եւ Պայծառին. Պայծառի հետ միասին նրանք ածելիներով նահանջի էին պարտադրել ոստիկաններին: Ածելի կար նաեւ հանցավոր այդ ՙխմբի՚ ամենաերիտասարդ մասնակցիª չափահասության տարիքը ամիսներ առաջ բոլորած Նարե Ներսիսյանի մոտ: Մարմնավաճառ այդ աղջնակը չէր սահմանափակվել սպառնալիքներով. նրա հետ թեժ պայքարի մեջ մտած Արման Նավասարդյանը ենթարկվել էր ՙառողջության համար վտանգավոր բռնության՚, որի հետեւանքով վնասվել էր նրա աջ դաստակը, ինչը որակվել էր որպես ՙմիջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով՚:
Մարմնավաճառության փաստերը չեն գեղեցկացնում պետությունը, բայց եւ չեն տգեղացնում: Տգեղացնում է այլ բան. ՙգիշերային այդ թիթեռնիկները՚ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժինª մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով: Այն, որ կասկածելու ոչինչ չկարª կասկածանքից վեր է. անգամ մարմնավաճառներն էին տեղյակ, որ իրենք զբաղվում են մարմնավաճառությամբ, եւ որ ոստիկանները նույնպես վստահաբար տեղյակ են դրանից: Սակայն հարցն այլ է. ենթադրենք, որ բաժնում հաստատվում է, որ բերման ենթարկված մարմնավաճառուհին զբաղվում է մարմնավաճառությամբ:
Հետո...
Այ հենց այդ ՙհետոն՚, իմ համոզմամբ, պետք է հետազոտի դատարանը, եթե, իհարկե, դատավարության կողմերը չգերադասեն տնական արագացված դատաքննությանը: Այդ դեպքում ածելիները կշարունակվեն մնալ որպեսª այնուամենայնիվ մարդ-արարած հանդիսացող մարմնավաճառի պաշտպանության միակ միջոցը...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

