ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹԵՄԱՆ ԵՏՄ-Ի ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹԵՄԱՆ ԵՏՄ-Ի ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ


Այս օրերին շարունակվում է բուռն քննարկումների կիզակետում մնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտնի հայտարարությունըª կապված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հետ: Հասկանալի է, հատկապես ոգեւորվել են հայաստանյան արեւմտամետներըª առաջ տանելով այն թեզը, թե դա ՀՀ նախագահի կողմից ռուսներին հասցեագրված կշտամբանք էրª կապված Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգման հետ: Այսինքն, եթե սկսել ենք նախագահի մակարդակով ՙկշտամբել՚ ռուսներին, ապա դա արդեն իսկ արեւմտամետ ՙզանգվածների՚ առնվազն լավատեսական հատվածը փորձում է տանել այն մտքին, թե այսօր-վաղը կարող են եւ առհասարակ հրաժարվել Եվրասիական միությունից:
ՄԵԿ Է, ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԼԱՆՍԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է


Մյուս կողմից էլ, իրոք փաստ է, որ Ս. Սարգսյանը ռուսների կողմից ազերիներին զենք վաճառելու հանգամանքը գնահատեց այսպես. ՙՄեզ համար դա շատ ցավոտ հարց է, եւ մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին՚: Սակայն այս միտքը Եվրասիական միության պայմանագրի հարցով կշտամբանք համարողները, իհարկե, հիմնականում մոռանում են հիշատակել այդ հայտարարության հաջորդ միտքը. ՙՍակայն ես վստահ եմ, որ Հայաստանն իր սահմանը պաշտպանելու մեծ կարողություններ ունի: Եվ չնայած Ռուսաստանը զենք է վաճառում, ես վստահ եմ, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը պատվով կկատարի ստանձնած պարտավորությունները՚: Որտեղից է գալիս մեր ՙսահմանը պաշտպանելու մեծ կարողությունները՚, դժվար չէ կռահել, հաշվի առնելով որ ոչ պակաս արդիական զինատեսակներ Հայաստանը արդեն նույնիսկ ռուսական ներքին գներով ձեռք բերելու հնարավորություն ունի, էլ չասած, որ հաճախ այդ զենքը կարող են նաեւ որպես ՙնվեր՚ ստանալ:
Մի խոսքով, այստեղ շեշտադրումը ռազմական բալանսի պահպանման վրա է դրված, թեեւ ՙմեզ համար դժվար իրավիճակում...՚ արտահայտության տակ որոշակի մտահոգություն, կարծես թե, նկատվում է: Առավել եւս, որ Ս. Սարգսյանը միտքը շարունակում է, թե. ՙՄենք չենք բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը՚ կամ. ՙՀայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում կա լարվածություն, եւ այն Ադրբեջանից է գալիս...՚:
Իհարկեª ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ ԱՊՀ մի շարք երկրներ ¥էլ չենք խոսում աշխարհի տարբեր պետությունների մասին¤ Ադրբեջանին զենք վաճառում են տարիներ շարունակ: Նույն այդ ժամանակահատվածում, ինչքան էլ որ Բաքուն շարունակել է զինվել, հայ-ադրբեջանական ռազմական բալանսը որոշակիորեն պահպանվել եւ պահպանվում է: Համենայնդեպսª ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը պնդում է, որ թեեւ Ադրբեջանին զենք վաճառելու փաստն իրոք մտահոգիչ է, սակայն. ՙՊետք է նաեւ հաշվի առնել, որ մենք չենք կարող հասարակությանը պատմել Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ առկա ռազմական եւ զազմատեխնիկական համագործակցության բոլոր ուղղությունների մասին՚:
Այսինքնª զենքի վաճառքի հարցում, թեեւ ներկայումս աղմուկը շատ է, սակայն դա ավելի շատ ռուսներին ՙարեւմտյան՚ բնույթի քննադատություններ հասցեագրելու առիթ է, եւ զուտ ռազմական տեսանկյունից նոր, արտառոց իրավիճակ չկա: Բայց դրա հետ մեկտեղ` նկատենք նաեւ, որ Հայաստանի ղեկավարները, այն էլª առաջին դեմքի մակարդակով, որպես կանոն, խուսափել են զենքի թեմայի հետ կապված պաշտոնական հայտարարություններից: Ու եթե այս անգամ ՀՀ նախագահն արտահայտվում է Ադրբեջանին վաճառած զենքի հարցում, ապա դա պետք է, որ առանձնահատուկ պատճառ ունենա: Բայց թերեւս, միայն վառ երեւակայության դեպքում կարելի է դա կապել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության եւ ոչ թե հայ-ադրբեջանական սահմաններին տիրող լարվածության հետ: Առավել եւս, որ սահմանային լարվածության փաստն առկա է, ընդ որում, այն գնալով իրեն ավելի ու ավելի է զգացնել տալիս` տարաբնույթ դիվերսիաների, սահմանային սպանությունների, հրաձգության ինտենսիվացման տեսքով:

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՎԱՌՈԴԻ ՏԱԿԱՌԻ

Ընդ որում, թե դեպի ուր կտանի այս սահմանային լարվածությունը, նույնիսկ դժվար է ենթադրել, հաշվի առնելով, որ այն կախված է ոչ միայն մեր տարածաշրջանում նկատվող մեծ կամ փոքր գործընթացներից, այլ նաեւ այն զարգացումներից, որոնք վերջին ժամանակներս գնալով միայն սրվում են մեր հարեւանությամբ: Խոսքը, մասնավորապես Իրաքի մասին է, որտեղ իրաքյան քրդերն արդեն բացահայտորեն են խոսում այդ երկիրը ոչ թե նույնիսկ երկու, այլª երեք մասի ՙանդամահատելու՚ մասին: Այսինքն, որ ներկայիս Իրաքից անջատվի ոչ միայն քրդաբնակ տարածաշրջանըª հիմնելով Քուրդիստան պետությունը, այլ ՙԻրաքի եւ Լեւանտեի իսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իսլամական խալիֆաթ ինքնահռչակ պետությունը: Այն, որ ինչպես Քուրդիստանը, այնպես էլ Իսլամական խալիֆաթը` դեռ չստեղծված, իրենց ներկայիս տարածքներից ավելի հեռուներըª դեպի Սիրիա եւ Թուրքիա ծավալվելու հավակնություններ էին ներկայացնում, նոր բան չէ, ընդ որում, դա դրված է նաեւ նման պետություններ ստեղծելու ամերիկյան բավականին հին ծրագրերի հիմքում: Բայց ահա այս օրերին իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրվեց այն գաղափարը, թե Իրանի արեւմտյան որոշ նահանգների նկատմամբ եւս, քրդերը լուրջ հավակնություններ ունեն: Ընդ որում, թեեւ Իրանն ամենեւին էլ Իրաք չէ, որ հեշտությամբ իր տարածքներից բաժանվի: Սակայն փաստ է, որ մի կողմից Իրանի այդ հատվածում քրդերի թիվը, տարբեր գնահատականներով, 3-5 միլիոն է: Մյուս կողմից էլª Իսրայելն իր անթաքույց համակրանքը ներկայացնելով Թուրքիստանի ստեղծման գաղափարի նկատմամբ, անկասկած դրանից իր համար հիմնական շահը տեսնում է հենց Իրանի ուղղությամբ նման գլոբալ հարված նախապատրաստելու մեջ: Ու հաշվի առնելով, թե ներկայումս Մերձավոր Արեւելքում իրադարձություններն ինչ արագությամբ են զարգանում, դժվար չէ կռահել, որ եթե հենց այս պահին Իրանին չհաջողվի լուծել քրդական խնդիրը, ապա վաղը կարող է եւ ուշ լինել:
Այս ամենը, գումարած դեռ չլուծված սիրիական հարցն ու գնալով թեժացող թուրքական Քուրդիստանի թեման, իսկական վառոդի տակառի են վերածել ողջ Մերձավոր Արեւելքը, որի պայթյունը դետոնատորի էֆեկտ կարող է գործել նաեւ իր հերթին շիկացող ղարաբաղյան հակամարտության վրա: Գումարած դրան, եթե փորձ է արվում ռուսների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային տալ քաղաքական կամ հակաղարաբաղյան տեսք, ապա նկատենք, որ այս նույն օրերին Ադրբեջանը հայտարարեց իր կասպյան նավատորմի համար ռազմանավերի նոր խմբաքանակ ձեռք բերելու մասին: Եվ հաշվի առնելով, որ հենց ԱՄՆ-ն է պաշտոնապես կանգնած ադրբեջանական ռազմածովային ուժերը ամրապնդելու ծրագրերի տակ, դժվար չէ կռահել, թե այս նոր ձեռքբերումն ինչ ծագում ունի: Պարզ է, որ մեր արեւմտամետների մտքով անգամ չի անցնի այս ամենից հետո ԱՄն-ի հասցեին թեկուզեւ թթու խոսք ասել: Սակայն խնդիրն այլ է. այդ նավատորմը, միանշանակ, կարող է ոչ թե Ղարաբաղի լեռներում օգտագործվել, այլª Ռուսաստանի կամ Իրանի ուղղությամբ, ինչը աշխարհաքաղաքական առումով նույն իմաստն ունիª ԱՄՆ-ի կողմից հակառուսական գործողություն: Հայաստանում էլ տեղակայված է ռուսական բազան, այսինքն դեռ հարց է, թե Ադրբեջանին զենք վաճառելով` ռուսներն ավելի շատ իրե±նց, թե հայերին են վտանգում: Չնայածª ռուսական չափանիշներով ադրբեջանական ողջ բանակն այն փոքր միավորն է, որ, թերեւս, այդ գործոնն է, որ զենքի հարցը Մոսկվայում դիտարկվում է, ոչ թե որպես խնդիր, այլ` սովորական բիզնես:
Թեեւ, ինչ խոսք, կովկասյան տարածաշրջանում կա աճող լարվածություն: Բայց ասել, թե այս իրավիճակում Ռուսաստանը ցանկություն, առավել եւսª հնարավորություն ունի իր տարածաշրջանային քաղաքականությունը կառուցել Ադրբեջանի հետ բարիկադների նույն կողմը կանգնելու վրաª ի հաշիվ Ղարաբաղի եւ դրանով Հայաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու, առնվազն միամտություն կլիներ: Բայց ամեն դեպքում դժվար է չնկատել, որ այս շիկացած իրավիճակում պայթյունների տակ չմնալու համար Հայաստանի միակ երաշխիքը Եվրասիական միությանը հնարավորինս արագ անդամակցելն է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում