Հիմա մեծ քաղաքականությունում որն է ամենամոդայիկ բառը` ՙճանապարհային քարտեզ՚:

Արխիվ 12-16

Հիմա մեծ քաղաքականությունում որն է ամենամոդայիկ բառը` ՙճանապարհային քարտեզ՚: Եվ ահա ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ զարմանալիորեն որոշեց, որ ինքն էլ է մեծ քաղաքական գործիչ, եւ իր հարցազրույցում ներառեց այդ բառը. ՙՀաջողության հասնելու համար քառյակի ուժերի համագործակցություն է պետք, քաղաքացիական ուժերի համախմբում: Ակտիվ համագործակցություն դառնալու համար պետք է լինի ՙճանապարհային քարտեզ՚, խաչմերուկը կլինի աշնանը՚: Անշուշտ, ՙքառյակի՚ ողնաշարային կուսակցությունը` ԲՀԿ-ն, դժվար թե բանի տեղ դնի Րաֆֆու ասածը, քանզի ՙԺառանգությունը՚ եղած-չեղած մեկ է: Բայց, եթե հանկարծ ընդունեն այդ ՙճանապարհային քարտեզը՚, ապա աշնանը կգան ոչ թե Րաֆֆու ասած ՙխաչմերուկին՚, այլ, ամենայն հավանականությամբ, դեմ կառնեն Րաֆֆու անվան փակուղուն:
Մի զարմանալի, բայց միաժամանակ ուրախալի լուր Ռուսաստանից` այդտեղ ՌԴ հակամենաշնորհային ծառայությունը կլորիկ գումարով տուգանել է ՙԳուգլ՚ ընկերությանը, քանզի դրա միջոցով տարածվել են գովազդներ` ռուսական կանոնների խախտումով: Google որոնողական համակագում տարածվել էր ՙԿագոցել՚, ՙԻմունալ՚ եւ ՙԻմունալ+C՚ դեղամիջոցների գովազդը` առանց օրենքով հաստատված նախազգուշացումների: Ուստի հակամենաշնորհային ծառայության հանձնաժողովը այն ճանաչել է` որպես ՙԳովազդի մասին՚ օրենքի պահանջների խախտում: Անշուշտ, ռուսները շատ լավ են արել, որ տուգանել են ամերիկյան այդ հսկային, ինչպես կասեր ժողովուրդը` տարոսը մեզ: Բայց արդյո±ք մեր ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ համարձակություն կունենա վարչական տուգանքի ենթարկելու ՙԳուգլ՚-ին, քանզի վերջինիս հայերեն տարբերակում ՀՀ օրենսդրությունը, մեղմ ասած, շան տեղ չեն դնում: Բայց, կարծում եմ, դժվար թե պարոն Շաբոյանն այդքան բան խիզախի...
Ինչ եք կարծում, արդյոք լավ է մտերիմ լինել որեւէ երկրի նախագահի դստեր հետ: Գրեթե բոլորը կպատասխանեն, որ դա հրաշալի է: Այդպես էր մտածում նաեւ Ուզբեկստանի նախագահի դստեր` Գյուլնարա Քարիմովայի ամենամոտ ընկերուհին` ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Եվ ահա օրերս Գյուլնարայի ընկերների` տնտեսական հանցագործությունների գծով աղմկալի դատավարության շրջանակում մեր հայրենակցուհին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, որից 1/3-ով ժամկետը կրճատվելու կապակցությամբ ուզբեկական բանտում է անցկացնելու 6 տարի: Դե, ինչ, զարմանքով արձանագրենք, որ Գայանե Առաքելյանին նախագահի դստեր ընկերուհի լինելը չապահովագրեց հայտնի ՙհայի բախտից՚, այլ մի բան էլ` հակառակը:
Թեեւ ԿՈՄԱՅԳՈՒՄ տեսախցիկներ եւ լուսավորություն տեղադրելու շնորհիվ այդտեղ էապես կրճատվել է հայտնի տեսակի մարդկային թափոնի քանակը, բայց զարմանալիորեն Կոմայգին շարունակում է զոհեր խլել նորմալ մարդկանց շրջանում: Այժմ դատվում են 2 զինվորներ, ում համասեռամոլ Մերուժան Դավթյանը (Սյուզի մականունով), որը զարմանալիորեն տուժող է ճանաչված, գայթակղել է ՙէժանով՚` 20 հազար դրամով սեռական հարաբերություն ունենալու առաջարկով, սակայն, երբ այգու խորքում զինվորները հայտնաբերել են, որ ՙՍյուզիի՚ իրական սեռը արական է, փորձել են փողը հետ պահանջել, եւ ի պատասխան համասեռամոլի հայհոյանքի` տղաներից մեկը գետնին ընկած դատարկ շիշը տվել է նրա գլխով: Անշուշտ, զինվորը ճիշտ է վարվել, դեռ մի բան էլ քիչ է արել, բայց զարմանալի է` ինչու է նա մեղադրյալի կարգավիճակում: Ինչեւէ, հուսով ենք, որ դատարանը խիզախություն կունենա տվյալ պարագայում կայացնել արդարացման դատավճիռ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում