ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ «ՕԳՏՎԵԼՈՒ ՁԵՎԸ ՉԳՏՆԵՆՔ` ԿՋԱՐԴԵՆ ՄԵԶ»

Արխիվ 12-16

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ «ՕԳՏՎԵԼՈՒ ՁԵՎԸ ՉԳՏՆԵՆՔ` ԿՋԱՐԴԵՆ ՄԵԶ»

Երեկ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ինչպես նաեւ խմբի մյուս անդամները մեծ ոգեւորությամբ նշում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին բրիտանական կողմի պատրաստակամության, հայ-բրիտանական բարեկամության եւ այլնի մասին: Թե արդյոք պե՞տք է հավատալ Մեծ Բրիտանիայի խոստումներին, եւ այսօր խոսել հայ-բրիտանական բարեկամության մասին, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ սկսել է «Թուրքը, որը փրկեց ինձ» խորագրով մրցույթ, «Իրավունքը» պարզեց ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
- Իսկապես, հարաբերություններ ասվածը շատ կարեւոր է, եւ դու չես կարող միայն երկրի նախագահների մակարդակով հարաբերություններ հաստատել: Հանրությունը պետք է իրար հետ աշխատի: Հիմա, եթե եղել է որեւէ թուրք, որը փրկել է հային ցեղասպանությունից, էլի նշում է, որ հայոց ցեղասպանությունից է փրկվել: Եվ կարող ենք դա օգտագործել` ասելով, որ տես` մեկը սպանել է, մյուսը` փրկել: Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք օգտագործելու դա: Մեծ Բրիտանիան Թուրքիայի հետ լավագույն գործընկեր է, ավելին` բրիտանա-ադրբեջանական հարաբերությունները մի տասը մակարդակ ցածր են, քան բրիտանա-թուրքական հարաբերությունները: Հիմա արդյո՞ք դրանից պետք է նեղվենք, թե՞ փորձենք հասկանալ` ինչպես կարող ենք օգտագործել այդ ամենը: Եթե այդ ծրագրից օգտվելու ձեւը գտնենք, կշահենք,  չգտնենք` մեզ կջարդեն: Ընդհանրապես այսօր ոչ թե պետք է զարմանանք, որ այդպիսի ծրագիր է իրականացվում, այլ պետք է կարողանանք այդ ծրագիրը ճիշտ ձեւով օգտագործել` հայկական տեսակետի առաջխաղացման համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում