Վաղուց հայտնի է, որ ամբողջ աշխարհում ֆաշիստական կազմակերպությունները ողջույնի հաղորդագրություններում կիրառում են 88 թիվը: Զուտ այդ թիվը էլեկտրոնային հաղորդագրությամբ գրելն արդեն ողջույն է, որը բացատրվում է նրանով, որ 88 կոդը նշանակում է ՙհայլ Հիտլեր՚: Բայց վերջերս համացանցում հայտնվեցին հաղորդագրություններ, ուր ողջույնի կոդը 22-ն է, եւ մենք մի փոքր հետազոտություն կատարեցինք, թե ովքեր են իրար ողջունում 22 թվով: Պարզվեց հետեւյալը: Եվրոպական որոշ կառույցներ ստեղծել են ՙNo Hate Speech Movement՚ (շարժում ընդդեմ ատելության խոսքի), որը ագրեսիվորեն պաշտպանում է տարատեսակ քայքայիչ փոքրամասնությունների, հատկապես համասեռամոլների շահերը: ՙNo Hate Speech՚ կարգախոսը համասեռամոլության լոբբիստների գլխավոր կարգախոսն է:
Հենց այդ շարժումը օգտագործում է 22 կոդը, քանի որ ընթանում է շատ ինտենսիվ ստորագրահավաք` պահանջով, որ հուլիսի 22-ը` այսինքն այն օրը, երբ Բրեյվիկը առավել քան 70 հոգու գնդակահարեց, սահմանվի որպես ՙատելության հանցագործությունների զոհերի համաեվրոպական օր՚: Բնականաբար, որպես ՙատելության հանցագործություն՚ հասկացվում է հենց գործողությունն ընդդեմ քայքայիչ փոքրամասնությունների... 22 կոդը նաեւ որոշ հայաստանյան ակտիվիստների միջավայրում է արդեն տարածվել, ու հենց վերը հիշատակված ՙNo Hate Speech Movement՚-ի շրջանակում անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ն ապականեց անկախության տոնը Գյումրիում ՙNo Hate Speech՚ պաստառներով: Հուլիսի 22-ին դժվար թե որեւէ բան մեր երկրում տեղի ունենա, իսկ այ սեպտեմբերի 21-ը այս անգամ հռչակված է կրոնական ատելության դեմ պայքարի օր, հետեւաբար բացառված չէ, որ այս անգամ էլ Անկախության տոնը մեր գրանտածիծները փորձեն փչացնել աղանդների պաշտպանությանն ուղղված ակցիաներով: