ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. ՙԻՆՉ ՈՐ ԱՍՈՒՄ Է ՕԵԿ-Ը, ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. ՙԻՆՉ ՈՐ ԱՍՈՒՄ Է ՕԵԿ-Ը,
ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ
՚

Տեւական հանգստից հետո Ազատության հրապարակում հերթական հանրահավաքը կլինի: Բայց այս անգամ ամառվա տապն անտեսելով` ոչ թե հրապարակում կհայտնվեն ՙԺառանգության՚ ներկայացուցիչները, այլ` ՕԵԿ-ականները: Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման` հուլիսի 18-ին նախատեսված հանրահավաքին, կարծես թե, մտադիր են մասնակցել նաեւ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները: Թե ինչ փոխվեց այսօր, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն քառյակը ՕԵԿ-ին որպես իշխանություն էր դիտարկում ու չէր վստահում, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ.
-Նախ ես տեղեկացված չեմ այդ մասին, բայց որպես հանրահավաքի մասնակիցներ, առանձին անդամներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք ժողովրդի մասին են մտածում, միշտ էլ կարող են մասնակցել: Բայց եթե կա կուսակցություն, կա քաղաքական ուժ, որը արդիական խնդիրներ է առաջ քաշում եւ մատնանշում, ինչը քառյակի օրակարգի մեջ տեղավորվում է, բնականաբար, մեր վերաբերմունքը դրական է եւ ոչ մի նեգատիվ ու բացասական տրամադրվածություն չկա: Հիմա ինչ որ ասում է ՕԵԿ-ը, համահունչ է այսօրվա մեր ծրագրային դրույթներին, այդ թվում` քառյակի: Այս առումով որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց պաշտոնական մասնակցություն հանրահավաքին, որ քաղաքական ձեւաչափով գնան ու մասնակցեն ղեկավարները, ես նման տեղեկատվություն չունեմ: Իսկ որպես շարքային քաղաքացի, կրկնում եմ` բոլորն էլ կարող են մասնակցել` դուք էլ, ես էլ:
- Այնուամենայնիվ, այսօր ՕԵԿ-ին որպես քառյակի պոտենցիալ անդամ` տեսնո±ւմ եք:
- Գիտեք, քաղաքականության մեջ պոտենցիալ, ավելի նվազ... Ես չեմ դիտարկում, կյանքը թելադրում է իր պահանջները, սպասենք` տեսնենք:
- Իսկ Դուք որպես քաղաքացի` կմասնակցե±ք ՕԵԿ-ի հանրահավաքին:
- Ես վաղը մեկնում եմ Հայաստանից, այնպես որ, հանրապետությունում չեմ լինելու:
- Իսկ եթե լինեիք:
- Հատուկ չեմ մտածել, կարող է մասնակցեի, կարող է չմասնակցեի, բայց եթե դա էլեկտրաէներգիայի թեման է, իհարկե, դա բխում է իմ տեսակետներից, այսինքն` ես անպայման կլսեի, թե ինչ է ասվում:
- Քառյակի կողմից հանրահավաքին մասնակցելը դեմ չէ± այն հայտարարությանը, որ 4 ոչ իշխանական ուժերը պատրաստվում էին աշնանը հանրահավաքներ անել:
- Եկեք տեխնոլոգիական բարդ ինչ-որ մեխանիզմներ չփնտրենք: Կյանքը թելադրում է իր կանոնները, քաղաքական ուժերն իրենց ծրագրերն ունեն` ռազմավարական եւ տակտիկական: Եվ ամեն մեկն իր գործն է իրականացնում, բայց, իհարկե, ես դեմ եմ, որ ընդդիմությունն աշխատի մինչեւ ժամը վեցը եւ ասի` աշխատանքը վերջացավ, գնում եմ հանգիստս վայելելու: Այդպես չէ, պետք է շուրջօրյա աշխատանք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում