900.000$` ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ԿՅԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16900.000$` ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ԿՅԱՆՔ
ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ամռան այս շրջանում կրոնական կառույցներն իրենց գործունեությունն ակտիվացնում են ամառային ճամբարների միջոցով, որտեղ անչափահասները սեռական բնույթի եւ աստվածաշնչյան դասընթացներն են անցնում: Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ խոսքով` ոչ ոք ինքնակամ կրոնական կառույցից դուրս չի գալիս: Հիմնականում հարազատների միջոցով է դա արվում: ՙՄիջազգային նորմերով քայքայիչ կրոնական գործունեություն ծավալող կառույցներում ներգրավվածներին 2-7 տարի է անհրաժեշտ` լիարժեք կյանքի վերադարձնելու համար: Մեկ մարդու հաշվարկով այդ գործընթացն արժե 900.000 դոլար՚,- ասաց կենտրոնի ղեկավարը: Խնդիրը, սակայն, ոչ միայն այդքան ֆինանսական միջոց ունենալն է, այլեւ համապատասխան մասնագետներ ունենալն է` կրոնական հարցերով զբաղվող իրավապահներ, հոգեբաններ, կրոնագետներ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

