ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում պարտադրել խաղաղություն մեր տարածաշրջանում: Դրա փոխարեն նա քննադատում է ստատուս քվոն, որից էլ ոգևորվում է Ադրբեջանը, խախտում հրադադարի ռեժիմը և կազմակերպում դիվերսիաներ:
Այս ամենին ի պատասխան հայկական կողմը պետք է վերանայի մադրիդյան սկզբունքները, քանի որ դրանցով հնարավոր չէ լուծել Արցախյան խնդիրը, ապա մտածի սահմաններն ամրացնելու մասին:
Տիկին Ալավերդյանի խոսքով` միջազգային տարբեր փորձագետներ բարձրաձայնում են միայն ժամանակին ԼՂ-ում բնակված ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին`մոռանալով Բաքվում բնակված և այնտեղից տեղահանված մեր հայրենակիցների մասին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հասներ նրան, որ Արցախը ընդգրկվեր բանակցային գործընթացում: Դրա շնորհիվ Արցախը կկարողանա լիարժեքորեն բարձրաձայնել նաև փախստականների հարցը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

