ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ 30-35 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ ԵՆ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ 30-35 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ ԵՆ
Անտառների պահպանությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար մեծագուն խնդիր է, որը գնալով ավելի է սրվում` կապված մարդկանց քանակի աճի եւ կլիմայի փոփոխության հետ: Մարդկային գործոնից զատ, անտառների առաջին թշնամին համարվում է հրդեհը, որը մեծ վնաս է հասցնում ե՛ւ անտառներին ե՛ւ դրանց շրջապատող բնակավայրերին: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի խոսքով`ամբողջ աշխարհում անտառային հրդեհները գնալով աճում են, յուրաքանչյուր տարի հազարավոր հեկտար անտառներ են այրվում: «ՀՀ-ում այս տարվա 6 ամիսների տվայալներով հրդեհների քանակի աճ է նկատվում, որը կապված է նաեւ խոտածածկ տարածքների հրդեհների հետ: Տարին չորային էր , որի հետեւանքով էլ հրդեհներ առաջացան խոտածածկ տարածքներում եւ տարածվեցին նաեւ անտառներում: Գյուղաբնակների մոտ կարծես թե սովորություն է դարձել վառել հնձած արտերը, դաշտերը, այնտեղից էլ հրդեհները հասնում են անտառներ »,-նշեց ՍԵՐԳԵՅ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Հրդեհները կանխարգելելու համար , ըստ Ս.Հայրապետյանի անհրաժեշտ է առաջին հերթին բարձրացնել մարդկանց ինքնագիտակցությունը, քանի որ հրդեհների մոտավորապես 95 տոկոսը մարդածին են, միայն դրանց մի քանի տոկոսն է, որ տեղի է ունենում բնական ճանապարհով, օրինակ կայծակից: «Այս շրջանում հաճախ են մարդիկ կրակ վառում բնության գրկում, ուտում խմում, իսկ վերջում էլ կրակը չեն հանգցնում, որի առկայության դեպքում փոքրիկ կայծն էլ բավական է, որպեսզի հրդեհ բռնկվի: Հաճախ նաեւ մեր բնակիչները աղբը չեն հավաքում իրենց հետեւից`որտեղ հաց կերան աղբը թողնում են այնտեղ ,որն էլ արեւի ճառագայթների տակ սկսում է այրվել`հրդեհի ես մեկ պատճառ»,-մեկնաբանեց Սերգեյ Հայրապետյանը: Նրա փոխանցմամբ այս տարի ընդհանուր առամամբ գրանցվել է 740-ից ավել հրդեհներ, որից 230-ը` խոտածածակ տարածքներում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

